44-ամյա տղամարդն փետրվարին Երևանում սպանել է 82-ամյա կնոջը, հաղորդում է ՔԿ-ն։
Ըստ ՔԿ-ի, 44-ամյա երևանցին այս տարվա փետրվարի 8-ին գնացել է 82-ամյա կնոջ՝ Նորագավիթում գտնվող տուն և նրա թույլտվությամբ ներս մտել: Այնուհետև նա հարձակվել է տարեց կնոջ վրա ու դանակով բազմաթիվ կյանքի հետ անհամատեղելի հարվածներ հասցրել նրա կզակին, պարանոցին ու մարմնի այլ հատվածներին։ Ի վերջո, տղամարդը կնոջից 60.000 դրամ է գողացել և հեռացել:
Բացի այդ, նա ապօրինի ձեռք է բերել գործարանային արտադրության (ռազմամթերք հանդիսացող) երկու 5,45մմ /5,45×39 և 9մմ /9×18 տրամաչափի փամփուշտ և պահել իր մոտ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, տղամարդը կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104- րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 8-րդ կետով և 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը 1-ին մասով։