Home / Հայաստան / 83-ամյա տղամարդը էլեկտրահարելով սպանել էր կնոջը

83-ամյա տղամարդը էլեկտրահարելով սպանել էր կնոջը

Երեկ շտապօգնության խումբը Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել է 1932 թվականին ծնված տանտիրուհու՝ Եվգենիա Յասոյանի դիակը, հաղորդում է ոստիկանությունը:

Պարզվել է, որ ժամը 09.30-ին, մալուխներով ձեռքի մատները կապելով, կնոջը էլեկտրահարել է 83-ամյա ամուսինը: Նա, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին և ձերբակալվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։

Tekali Taxi