Համացանցում լուրեր են շրջանառվում, որ ռուս խաղապահները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել։ Լուրը ներկայացվում է որպես նորություն, այնինչ ռուս սահմանապահների մոդուլային հենակետետերը այնտեղ շուրջ 9 ամիս առաջ են տեղադրվել։
«Լուսանկարը Մեղրի-Ագարակ ճանապարհից է։ Ռուս խաղաղապահներն արդեն հսկում են ճանապարհը և բոլոր քաղաքացիներին կանգնեցնում, ստուգում, նոր բաց թողնում», – գրում են Yerevan.Today-ը, News.am-ը, Aysor.am-ը և այլ շատ լրատվականներ։
«Լրագրողներ հանուն ապագայի» կազմակերպության նախագահ Սուրեն Դեհերյանի կարծիքով՝ Մեղրի-Ագարակ անցակետի լուրը ներկայացվում է որպես նորություն, քանի որ ընդդիմությունը ժողովրդի շրջանում նախապատրաստական աշխատանքներ է տանում ստորագրած թղթի հաջորդ կետն իրականացնելուց առաջ։
«Քար նետեք իմ ուղղությամբ, բայց ընդդիմությունը ժողովրդի շրջանում նախապատրաստական աշխատանքներ է տանում ստորագրած թղթի հաջորդ կետն իրականացնելուց առաջ։ Պատրաստում է բնակչությանը, որ հաջորդ քայլով այսպես է լինելու և վերջ։
Հիմա էլ Աղավնոն թողել, անցել են Ագարակի մուտքին, թե բա ռուսների թույլտվությամբ են մտնում քաղաք։ Այսինք հիմիկվանից սովորեցնում են, որ Մեղրիից Իրանի սահման տանող մայրուղին դառնալու է հենց այն միջանցք/ճանապարհը, որը խոստացված է թղթով։
Մինչդեռ ռուսական զինվորականների КПП-ները՝ բաց շլագբաումներով, առնվազն մի քանի ամիս է տեղադրվել են այդ մայրուղու մի քանի հատվածներում՝ այդ թվում մայրուղու կողմից Մեղրի և Ագարակ մտնող հատվածներում։ Ու այնպես չէ, որ դա արվել է ռուսական զորքերի միակողմանի ցանկությամբ։ Բայց մինչև հիմա փաստորեն դա օքեյ էր՝ ներառյալ այդ կողմերի ընդդիմադիր բջիջների համար։ Հիմա սկսեց նեղե՞լ ոմանց։
Իսկ մեղրեցի վարորդներն ասում են, որ հարևանների կողմից էլ արդեն ճանապարհն է ավարտին հասցվում, որը կկպնի մայրուղուն։ Այդ մասին կարելի էր հնչեցնել նաև մայիսյան ընդդիմության հավաքներին, բայց իհարկե դա «պլանով» այն ժամանակ չկար։
Մյուս կողմն էլ հայտարարում է, թե բա որտեղից ուզում են թող մտնեն ու ինչ որ անկապ մուտքերի անուներ են տրվում, թե բա մենք դեմ չենք, պատրաստ ենք ապահովել, բայց ոչ մի խոսք Մեղրիի մասին։
Հասկացանք մենք ապուշ ենք, օքեյ, ապուշ ենք, ոնց ուզում եք ֆռցնում եք, բայց հերիք է, էլի։ Մենք էլ ենք համաձայն, էս իրավիճակում, էս կարգի կոտրած ու խաչասեր իրավիճակում, այլ բան անհնար է երազել անգամ։ Մենակ թե հերիք է էս ժողովրդին պսիխոզի հասցնեք, դիմություն լինեք, թե ընդդիմություն։
Կեղծ հայրենասեր ֆոնդեր, միություններ ու չգիտեմ ինչեր դեմ մի տվեք էս ժողովրդին, ինքնախաբեություն մի սերմանեք։ Կեղծ եք դուք։ Փող չեղավ, չեք լինի դուք։
ԼՏՊ-ի ելույթներն ու հոդվածները հերիք պտտեք, հասկացանք, ինքը ճիշտ էր, OK ջան։ Բայց ձեր գեղում ուրիշ հերոսներ չկա՞ն, որ էդքան դուխ ունենան ու ներկայով էդ նույնի մասին խոսան։
Տալո՞ւ եք, ուրեմն մի անիմաստ հերոսացրեք Աղավնոյի տղամարդկանց, հետո կոտրեք էդ մարդկանց դուխը, տալո՞ւ եք, ուրեմն մի նվաստացրեք կամ պիտակավորեք սյունեցիներին, հետո տվեք, տալո՞ւ եք, մի ձգեք էնքան, մինչև մի քանիսին ոչնչացնեն, տասնյակների հաշվանդամ դարձնեն, հարյուրավորներին էլ՝ հոգեպես խախտված ու հետո տաք։ Մարդկային կյանքերից առավել թանկ բան չկա։
Էս երկրում առողջ մարդկանց՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես թիվը, օրեցօր նվազում է, ռացիոնալ մտածող քսան հոգի իմ շրջապատում չեմ կարողանում հաշվել։ Հետևաբար շուտով կզրկվենք նաև մեր միակ ռեսուրսից՝ ինտելեկտից, եթե արդեն չենք զրկվել։
Խնայեք մեզ: Lավ, սենց ասեմ. խնայեք ձեր էլեկտորատը, եթե ձեզ այդպես ավելի ընկալելի է, գրողը ձեզ տանի», – գրում է Սուրեն Դեհերյանը։