Երևանում ռուս և հայ նկարիչները ցուցահանդես են նախաձեռնել ընդդեմ Կրեմլի։
Օրբելի փողոցում գտնվող (շենք 63/1) արվեստանոցը ամիսներ առաջ վերածվել է ռուսական թատրոնի․ ժամանակ առ ժամանակ այստեղ կամերային ներկայացումներ, պոեզիայի երեկոներ և ժամանակից արվեստի ցուցադրություններ են։ Թատրոնի աշխատանքները համակարգում են փետրվարի 24-ից հետո Հայաստան տեղափոխված ռուս(աստանցի) արվեստագետները։
Ապրիլի 28-ին բացված խմբակային ցուցահանդեսը նրանց և հայաստանցի մի քանի նկարիչների համագործակցության արդյունքն է։ Մասնակիցները՝ Արա Պետրոսյան, Արթուր Պետրոսյան, Սոֆիա Սլոնիմ, Ռուդոլֆ Գոլթմասթըր, Ալիսա Մակ, Դմիտրի Սարկիսով, Ալյոնա Իսախանյան, A091, խուդոժնիկ Լազյան, Մայա Դորոժենկո, Պետր Մայսկիյ, Մարինա Ժուկովա, Գրիշա Խրիսով, Սաշա Լուտովա։

անանուն, խուդոժնիկ Լազյան, 2023

Ֆուրաժկա, Դմիտրի Սարկիսով, 2013

Ռուսաստանը ագրեսոր է, Արա Պետրոսյան, 2022

Ապառեալիզացիա, Սոֆիա Սլոնիմ, 2023

(«ժամանակից պատերազմում հաջողությունն անհնար է», արխիվային լուսանկար, 60-ական թվականներ)
Քաղաքացիկներ, Գրիշա Խրիսով, Սաշա Լուտովա, 2023

Ռուսական հող, Պյոտր Մայսկիյ, 2023

Մարտիկներ, Ալյոնա Իսախանյան, 2015
Epress.am Լուրեր Հայաստանից








