հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / Տղամարդիկ հարձակվել են տրանս կնոջ վրա իր բնակարանում

Տղամարդիկ հարձակվել են տրանս կնոջ վրա իր բնակարանում

Հունիսի 12-ին՝ ժամը 23։00-ից 24։00-ն ընկած ժամանակահատվածում, երկու տղամարդ հարձակվել են տրանս կնոջ վրա իր իսկ բնակարանում և ենթարկել դաժան ծեծի։ Այս մասին հայտնում է «Իրավունքի կողմ»  իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։ 

«Տղամարդիկ տրանս կնոջը գցել են գետնին և հարվածել նրա մարմնի տարբեր մասերի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և կապտուկներ։ Ապա, դանակի կիրառման սպառնալիքով, հափշտակել են տրանս կնոջ բջջային հեռախոսը և հեռացել», – գրում է կազմակերպությունը։

Տրանս կինը դեպքի առնչությամբ դիմել է ոստիկանություն։ 

ՀԿ-ի խոսքերով՝ վերջին ժամանակներում նկատվում է տրանս ԼԳԲԻՔ անձանց ֆիզիկական բռնության ենթարկելու դեպքերի աճ, որի վկայությունն են վերջին տարվա ընթացքում փաստագրված ֆիզիկական բռնության դեպքերը և ատելության կոչերը։