հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Եկեղեցի / Համբերատար եղեք․ Եհովայի վկաների հավաքը 3-րդ մասում

Համբերատար եղեք․ Եհովայի վկաների հավաքը 3-րդ մասում

Քովիդ-19 համավարակով պայմանավորված Եհովայի վկաների համաժողովները 3 տարի անցկացվում էին առցանց։ 2023 թվականի՝ Համբերատար եղեք խորագրով հավաքի համար կազմակերպությունը վարձակալել էր Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի մարզադաշտը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 3-րդ մաս թաղամասում։

Մոտ երկու տասնյակ երիտասարդ տղամարդիկ, երեք կանայք և երեխաներ ոստիկանության հետ համագործակցող լրագրող Գագիկ Շամշյանի օգնությամբ փորձում էին խանգարել միջոցառումը։ Նրանք 15 հազար մարդկանց անունից բողոքում էին բարձր երաժշտությունից և ավելի բարձ երաժշտություն միացնում, քարեր և ձվեր նետում մարզադաշտի պարսպից այն կողմ։

Եհովայի վկաներին փորձում էին խանգարել մասնավորապես տերունական աղոթքի, Յուրի Շատունովի, Արամ Աստարյանի ձայնագրություններով և այլ տեսակի աղմուկով։ Կատարվածի վերաբերյալ Epress.am-ը զրուցել է կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանի հետ, ում տրամադրած տեսանյութերը օգտագործվել են այս վիդեոյում։