28-ամյա երիտասարդը նետվել է մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։ Երևանի մետրոպոլիտենի փոխանցմամբ, դեպը տեղի է ունեցել ապրիլի 21-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում։
«Քաղաքացի Բ. Ա. -ն՝ ծնված 1996 թվականին, նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։ Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)», – նշվել է հաղորդագրությունում։
Տղան մահացել է։ Փրկարար ծառայությունը դեպքի վերաբերյալ հաղորդագրության մեջ նշել է, որ հնարավոր է՝ կատարվածը ինքնասպանություն է։ Դիտարկվում է նաև դժբախտ պատահարի վարկածը։