Home / Մշակույթ / Փանկի ոգով, խոցված սրտերով

Փանկի ոգով, խոցված սրտերով

Զրոյականների LSD խմբի համերգները հիշվում են որպես պահեր, որտեղ չկա ճշմարտություն և ամեն ինչ թույլատրված է։ Ծնողների սպասելիքներից, կորպորատիվ վարքականոնից փախնող ֆռիք ջահելները խմբի համերգներին կարողանում են իրենց թույլ թողնել, որովհետև հենց խմբի անդամները բաց են, խոցելի, տարված փսիխոդելիկ փոխակերպումներ բռնելով, իսկապես էքսպերիմենտալ, Դեյվիդ Բոուիի չափ։

Ազատ իմպրովիզացիաները խմբի ամեն համերգը անկանխատեսելի էին դարձնում։ Ամեն համերգ փորձ էր, և չկար փորձ։ Խմբի պերֆորմանսները կարոտած ֆանատ-ընկերները ստիպեցին, որ երաժիշտները նշեն LSD-ի 20-ամյակը՝ չնայած նրանք արդեն մեծացել են, շատերը հաշտվել դառն իրականության հետ, ընկերությունը դիստանցավորվել է, խումբն արդեն չկա։

Հին ընկերներն ու ռուս ջահելները հիացած նայում էին նվագող երաժիշտներին, անկախ այն բանից, որ այս անգամ նրանց իմպրովիզները չէին բռնում ու սինխրոնիզացիան չէր հասնում կուլմինացիայի։