հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կանանց իրավունքներ / Կուզեմ մենակ ապրեմ, բայց ցերեկներն ընկերուհիներս գան

Կուզեմ մենակ ապրեմ, բայց ցերեկներն ընկերուհիներս գան

Ղարաբաղից տեղահանվածներին սոցիալական օգնություն տրվում է ըստ ընտանիքի անդամների թվի։ Իսկ ինչպե՞ս և որտեղ են ապրում միայնակ մարդիկ։

Փախստականների ցույցերից մեկի ժամանակ մի ծերունի խնդրեց, որ այս հարցը բարձրացվի Սոցապ նախարարությունում, որ միայնակ մարդկանց մեկ-սենյականոցներ տրվեն։ Նա այլևս չէր ուզում ապրել եղբոր տանը։ Ուզում է ունենալ իր սեփական անկյունը։

Անձնական տարածք են երազում նաև տասնյակ կին փախստականներ։ Բայց կանայք չեն ուզում հարցազրույց տալ այս թեմայով, վախենում են ներկայացվել որպես միայնակ կին, կարգավիճակ, որ առանց այն էլ կոնկրետ վերաբերմունք է հարուցում իրենց հանդեպ։

Շատ կանայք տեղավորվել են հարազատների վարձակալած տուն, պահում են նրանց երեխաներին և զգում իրենց որպես ընտանիքի մաս։ Ոմանք գտել են ժամանակավոր կացարաններ և համակեցությամբ են ապրում անծանոթների հետ։

Ստեփանակերտցի դայակ 46-ամյա Արևիկը Հայաստանի բնակարանային ճգնաժամի մեջ է արդեն մեկ տարի։ Սկզբում ապրել է իր նախկին հարևանի Զովունու տանը, հետո բարեկամների մոտ տեղափոխվել Արարատի մարզ Զոդ գյուղ։

«Էդ գյուղում ոչ մի բան չկար, մենակ մի հատ զինվորական շտապ։ Ոնց են քեզ նայում, ոնց են շփվում, թեկուզ իրար հետ։ Ասեցի՝ վայ Աստված, куда я попала։ Մնամ ստեղ՝ ես էլ վայրենի կդառնամ։ Քանի շուտ ա, դուրս գամ ստեղից…»

Արևիկը հասկացել է, որ Երևանում է միայն իրեն լավ զգում՝ ընկերուհիների մոտ։ Զեյթունում իրենց վարձաց տանը Արևիկին տեղ է տվել մոտիկ ընկերուհին՝ Անյան։ Վեց հոգով երեք սենյականոցում ապրելը բարդ է, բայց կանանց ընկերությունը փրկում է։

Արևիկը փորձում է գտնել մեկ սենյականոց բնակարան, բայց վարձը բարձր է, սոցօգնությունն ու աշխատավարծը միասին չեն հերիքում։ Արևիկը սովոր է մենակ կենցաղին։ Ստեփանակերտում ապրում էր մենակ, ծնողները մահացել էին, եղբայրը՝ տեղափոխվել, ընկերուհիներից շատերը ամուսնացել-հեռացել։

«Ղարաբաղ հանգիստ ապրում էինք։ Մենակ էի, բայց ինձ համար շատ լավ էր։ Ես կուզեմ ընկերուհիներս գան-գնան, մի հատ տենց շրջապատ ունենամ, բայց մենակ մնամ գիշերները, բայց առավոտները՝ ընկերուհիներիս հետ»։

 

«Ղարաբաղից հետո» շարքի երրորդ  էպզոդում Epress.am-ը զրուցել է Արևիկի և Անյայի հետ։