4 դատապարտյալներ դադարեցրել են հացադուլը․ Դիտորդական խումբը դեռ չի այցելել նրանց
Դիտորդական խմբի գրասենյակից մեզ պատասխանել էին, որ տեղյակ են կալանավորների հացադուլի մասին և ծրագրել են հաջորդ օրն այցելել նրանց։
Փաստաբանը պնդում է՝ Վահան Շիրխանյանի վիճակը ծանր է․ ՔԿՀ֊ն հերքում է
«Հանցավոր խմբի» գործով 2015-ի դեկտեմբերին ձերբակալված Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը։ Վերջինիս խոսքով՝ Շիրխանյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու 11 ամիսների ընթացքում հաշմանդամություն է ձեռք բերել։ Ալումյանը նշել է, որ ինքը 3 օր առաջ է այցելել Շիրխանյանին և համոզվել, որ կալանավորը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Հակառակ Ալումյանի հայտարարության, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը պնդում է, որ Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ դեղորայքային բուժում։ Ալումյանի ասուլիսից քիչ անց տարածած ՔԿՀ֊ի հայտարարության մեջ նշվում է, որ նման եզրակացության է եկել բժշկական կոնսիլիումը, որի կազմում են եղեկ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գ. Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տ. Սուլթանյանը, գլխավոր թերապևտ Մ. Նարիմանյանը և գլխավոր սրտաբան Հ. Հայրապետյանը: «Երևան֊Կենտրոնը» հավելում է, որ պետպատվերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս երկու հավելյալ հետազոտություններ։ Այնուամենայնիվ, լրագրողների հետ հանդիպմանն Ալումյանը պնդել էր, որ նման վերաբերմունքի դեպքում Շիրխանյանը չի կարողանա ապրել մինչև իր դատի օրը։ Փաստաբանը համոզմունք է հայտնել, որ անցած շաբաթ, երբ Շիրխանյանը ցանկանում էր ասուլիս կազմակերպել, ՔԿՀ֊ի վարչակազմը խափանել է այն, որ մարդիկ չտեսնեն, թե ինչ վիճակում է գտնվում իր պաշտպանյալը։ Ալումյանը Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ դիմել է Արդարադատության նախարարությանը, ՄԻՊ և Արդարադատության նախարարությնա քրեակատարողական վարչություն, սակայն միայն ՄԻՊ-ից է արձագանք ստացել։ Նոյեմբերի 10-ին օմբուդսամենի գրասենյակից պատասխանել են, որ Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը խախտվել է, և ՄԻՊ գրասենյակն առաջարկել է նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց։ Նշենք, որ, ԱԱԾ֊ի համաձայն, Շիրխանյանը ձերբակալվել է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու» կասկածանքով։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր համագործակցությանը մասնակցելը): Հոդվածով նախատեսվում է 6-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։ Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ֊ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն` խմբի անդամները հանցագործություններ էին պատրաստում «քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ»։
Տուն չեն տալիս, բայց բանակ տանում են․ վթարային շենքերի բնակիչները կրկին պետք է սպասեն
Բնակիչները նշում էին, որ «քեֆ-ուրախության ժամանակ էլ, տանը ուտում ենք, իսկ դրսում պարում ենք, որ շենքը չփլվի»...
Հերթական հաքերային հարձակումից հետո LGBTnews.am-ը չի դադարեցնելու աշխատանքը
Նյութի հրապարակումից անմիջապես հետո մի քանի սպառնալիքներով նամակներ են ուղարկվել LGBTnews-ի ֆեյսբուքյան էջին ու նաև քոմենթներ են գրվել LGBTnews-ի էջում տարածված մեր նյութերի տակ...
Բանակը ազգի սարսափն է. ոչ «1000 դրամների» օրենքին
- Ոտքը կորցնելուց հանկարծ չմտածենք, թե Սերժի ու Ալիևի, Ամերիկայի ու Ռուսաստանի, տարատեսակ հարուստ ու իշխանավոր սրիկաների խաթեր ենք արյուն թափում:
ՊՆ֊ն չի հայտնում՝ ինչ հանգամանքներում են վիրավորվել զինվորները․ «Ժողովուրդ»
«Ձեր կողմից հիշատակված միջադեպը, ըստ որի՝ վեց զինծառայող է վիրավորվել, տեղի չի ունեցել: Իսկ նշված երկու զինվորականները վիրավորում...
Առողջական խնդիրների պատճառով զորացրվածին հաշմանդամության կարգ չեն տալիս․ asparez.am
Ռազմաբժշկական հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ` Սարգիս Տանաշյանը խաղաղ պայմաններում ծառայության համար ճանաչվել...
«Սասնա ծռերի» գործով անցնող 21 անձանց մեղադրանքները լրացվել են
21 անձանց թվում են նաև Գևորգ Սաֆարյանը, Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը, որոնք ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբում չեն եղել...
Հայաստանում հարկ մուծողը քչանում է, պետական ապարատը՝ ուռճացվում
«Մինչև 1998 թիվը եղել է համեստ պետական ապառատ․ ԱԺ֊ն ուներ 260 պատգամավոր, յուրաքանչյուր պատգամավորին սպասարկում էր մեկ հոգի...
Բյուջեի քննարկում․ վերջին 5 տարիներին Կառավարությունն իր ծրագրերը չի իրականացրել
«Դուք ուղղակի կողքից դիտում եք, թե ոնց է այդ բիզնեսներում կատարվում սեփականությունների վերաբաշխում և մոնոպոլիզացիա...
«Նաիրիտի» անվտանգության աշխատողներին գործից ազատում են, աշխատավարձերը չեն տալիս
«Մենք էլ երեխա ունենք պահելու, բանկերում վարկեր ունենք։ Մենք չգիտենք էլ՝ ինչ անենք։ Հո ձրի աշխատելով չի, բա իրանք երեխա չունե՞ն...
ՊՆ զորամասերից մեկում զինծառայող է մահացել․ պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն
Նոյեմբերի 17-ին` ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հսկիչ-անցագրային կետի շինությունում...