Քաղաքապետը խաբեց. բազմազավակ ընտանիքը 4-րդ անգամ նախագահականի մոտ է (ՎԻԴԵՈ)
Այսօր Աշոտ Խուդոյանը Epress.am-ին ասել է, որ քաղաքապետի միջնորդությունն օգուտ չի տվել, և իր եղբայրը, թեև սկզբից համաձայնել է տունը թողնել իրեն, հետագայում հետ է կանգնել խոստումից...
Գնդապետին ձերբակալել են. ըստ ԱԱԾ-ի՝ նա զինվորի ծնողից 1000 դոլար է ստացել
Այսօր ձերբակալվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ գնդապետ Դավիթ Դավթյանը...
Հակակոռուպցիոն կենտրոնը խնդրել է քննել՝ արդյոք ԱԺ փոխնախագահը խախտել է էթիկայի կանոնները
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել է ՀՀ Ազգային ժողովի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովներին՝ խնդրելով քննության առնել օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու պարագայում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը: Կենտրոնը նաև խնդրել է տեղեկատվություն տրամադրել Հերմինե Նաղդալյանի հայտարարագրած գույքի և եկամուտների և դրանց աղբյուրների վերլուծության և ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների հետ համադրման վերաբերյալ: Միաժամանակ կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հայցել է ստանալ հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ: ԹԻՀԿ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ Էթիկայի հանձնաժողովներին դիմելու հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի համարում հրապարակված «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» վերտառությամբ նյութը, ըստ որի առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր է կնքվել Հ. Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի հետ և ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել է 416 մլն 769 հազար դրամ «Ավտոճանապարհ Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման առանձին հատվածների հիմնանորոգման» աշխատանքների կատարման համար: ԹԻՀԿ-ն գտնում է, որ ԱԺ փոխնախագահ Նաղդալյանի մասնակցությամբ ընկերության կողմից առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր կնքելը հանրության մոտ հիմնավոր կասկածներ է առաջացնում պաշտոնի հեղինակությունը չարաշահելու մասին, ինչի հետևանքով բացասական կարծիք է ձևավորվում ԱԺ պատգամավորի և նրա կողմից ներկայացվող կառույցի մասին:
Ընկերությունը հեռացրել է Հայաստանում որսի նկարները. «Կարմիր գրքում» գրանցված կենդանի էին սպանել
Տեսանյութը քննարկվել է նաև անգլիալեզու reddit.com սոցիալական ցանցում ոչ միայն հայ, այլ նաև արտասահմանցի օգտատերերի կողմից: Քննարկման մասնակիցները մտահոգություն են հայտնում...
«Հարսնաքարի գործով» մեղադրյալների համար 13 տարվա ազատազրկում պահանջեցին
«Հարսնաքարի գործով» մեղադրող դատախազ Արմեն Դավթյանն այսօր Երևանի Նոր նորք և Ավան համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար 13 տարի...
ԱՊՀ տարածքում ամենաթանկ շաքարը, ձեթը ու հնդկաձավարը Հայաստանում է
Ալյուրի ամենաբարձր միջին գինը Ռուսաստանում է (30 ռուբլի – շուրջ 1 դոլար), ամենացածրը՝ Ուկրաինայում (20,71 ռուբլի): Արևածաղկի ձեթի նվազագույն/առավելագույն միջին գներն են 55,45 ռուբլի (Ղազախստան) և 80,42 ռուբլի...
Բերման ենթարկված ակտիվիստներին ազատ են արձակել
«Ես իմ օրինական իրավունքն եմ ուզեցել իրականացնել, իսկ ոստիկանները ինձ արգելում են դա անել ու տանում են ոստիկանություն: Բոլորիս նկատմամբ նույն հոդված են կիրառել...
Չինաստանը Հայաստանին ևս 16 միլիոն դոլար է տրամադրել. խոստացել է կոնյակ ներմուծել
«Մենք նաև պատրաստ ենք Հայաստանից դեպի չինական շուկա ներմուծել տարբեր ապրանքներ։ Բացի Հայաստանում ներդրումներ անելուց, մենք ցանկանում ենք չինական շուկայում տեսնել հայկական կոնյակ, ոսկերչական իրեր...
Հրաչյա Հարությունյանն ընդունել է մեղքը, պատմել է փաստաբանը
«Բեռնված, «առանց արգելակների» ինքնաթափը զառիթափ ճանապարհի վրա այլ կերպ հնարավոր չէ կանգնեցնել, այդ պատճառով վարորդը որոշել է մեքենան...
Ես պատասխաններ տվել եմ. Նալբանդյանը՝ պատգամավորների հետ հանդիպման մասին
Եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ապա, կարծում է, որ պատասխան չկա: Պատասխանները բոլոր այն հարցերին, որոնք հնչել են...
Ֆրանսիայի հայերը դժգոհ են Մարսելի «Օլիմպիկի» և «Թուրքական ավիաուղիների» պայմանագրից
«Նրանք չեն հասկանում, որ միություն են կազմում Հայոց Ցեղասպանության կազմակերպիչների ժառանգորդ ու մեղսակից Թուրքիայի հետ: Այս համագործակցությունն անընդունելի է...
«Մեծանամ՝ ես էլ պապային կսպանեմ». «Բարիշելու» եկած ամուսինը դանակահարել է կնոջը
Մոր սպանությանը ականատես է եղել 15- ամյա Սյուզին, որը հազիվ է լրագրողի հետ խոսել՝ արցունքները կոկորդում խեղդած, ամբողջ մարմնով դողացել է...