2026 թ. հունիս 11, հինգշաբթի

Տղաները խաղ են ուզում

Արմավիրի Գեղակերտ գյուղում կա սպորտ՝ ծանրամարտ, բայց չկա խաղ։ Ծանրամարտը պահանջում է լռություն, ուշադրություն։ Դժվար է պատանիներին պահել լռության մեջ, նրանց պետք է թիմային խաղ։ Նրանք ունեն թիմային արկածախնդրության պահանջ։ Օրեր առաջ երիտասարդ սպորտսմեններից մի քանիսը պարապմունքից հետո փնտրել են խաղ ու ջարդել միջնակարգ դպրոցի պատուհանները։ Գիտեին, որ շենքը քանդվելու է, նոր դպրոց է կառուցվելու։ 

PicfxFile 33 

PicfxFile 31 

PicfxFile 113 

Այսպես են կատարվածը բացատրում բոլորը, բացի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանից։ Շամշյանը երեխաներին դարձրել է հանցագործ։ Շամշյանի վրա հատկապես զայրացած է դպրոցի տնօրինությունը։ «Մեր երեխաներն են, մենք ինքներս նրանցով կզբաղվենք», - լրագրողների հետ խոսել չի ուզում փոխտնօրենը։ Երեխեքը հաշվառումից դուրս կգան, եթե ծնողները փոխհատուցեն հասցված վնասը։ 

PicfxFile 59 

PicfxFile 58 

PicfxFile 99 

«Հա, մենք չենք սիրում դպրոցը, բայց չէինք ուզի, որ կողքի գյուղերից իմանան», - ասում է ծանրամարտի դասին սպասող երեխեքից մեկը։

PicfxFile 68 

PicfxFile 69 

Պարապմունքին սպասող երեխաները չեն բացահայտում՝ ովքեր են ջարդել պատուհանները։ Մենք փորձում ենք գուշակել, կասկածում ենք ձեռքով բոլորին բարևող, «մեծացած-փոքրացած» տղային։ Բայց դա դառնում է անկարևոր, քանի որ սպորտդպրոցում այլ տրամադրություն է. մարզիկները մեզ ցույց են տալիս չեմպիոն համագյուղացիների նկարները՝ մաշված սպորտզալի պատերին։

PicfxFile 55 

PicfxFile 50 

PicfxFile 52 

PicfxFile 105 

PicfxFile 20 

Տղաները հույս ունեն, որ մի օր իրենց նկարն էլ կլինի «Սպորտդպրոցի փառքը» պատին։

PicfxFile 67 

PicfxFile 81 

PicfxFile 47 

Գալիս է մարզիչը։ Նա էլ է փառքի արժանացած գեղակերտցի։ Դարձել է Եվրոպայի չեմպիոն, ապրել ու աշխատել Վիեննայում։ Կյանքի բերումով վերադարձել է հայրենի գյուղ։

PicfxFile 87 

PicfxFile 86 

PicfxFile 84 

Ֆիլմեր պատանեկության մասին․

Վարքի համար՝ զրո
Ժան Վիգո, 1933 

https://www.youtube.com/watch?v=Zmj_6JjE5gc

Ֆիլմը  հիմնված է ռեժիսորի հիշողությունների վրա գիշերօթիկ դպրոցից, պատկերում է կրթական համակարգի ռեպրեսիվ և բյուրոկրատական էությունը, և ընդվզման որոշ փորձեր, որ արտահայտում են Վիգոյի անարխիստական պատկերացումը մանկության մասին։

400 հարված
Ֆրանսուա Տրյուֆո, 1959

https://www.youtube.com/watch?v=i89oN8v7RdY

Այս ֆիլմը օմաժ է «Վարքի համար՝ զրո» ֆիլմին։ Անարխիստ դասարանի և դասամիջոցների տեսարանները Տրյուֆոն փոխառել է Վիգոյի ֆիլմից։ Հղում է նաև հայտնի տեսարանը, որտեղ չարաճճի երեխաներին դասղեկը ուղեկցում է փողոցում։ Ֆիլմը չհասկացված պատանի Անտուան Դոյնելի մասին է, ով իր ըմբոստ պահվածքի պատճառով  խնդիրներ ունի ծնողների և դասատուների հետ։

Տղերքը
Դինարա Ասանովա, 1983

https://www.youtube.com/watch?v=0ufECBbV-TI

Ամառային ճամբարի ղեկավարը, ով  ֆիզկուլտինստիտուտի շրջանավարտ է, հավաքում է չարաճճի պատանիների և դառնում նրանց ընկերն ու մենթորը։

Յոթ տարեկան և բարձր
Փոլ Ալմոնդ, 1964 

https://www.youtube.com/watch?v=aSHV2kXp21g&list=PLmttTbVBZmTkwCRBjGmrf_l04eebE-TVE

Դոկումեբտալ ֆիլմերի շարքը հետևում է տաս տղաների և չորս աղջիկների կյանքին՝ սկսած յոթ տարեկանից։ Ֆիլմի սերիաները նկարվել են յոթ տարին մեկ՝ 56 տարի։ Հերոսները ընտրվել են տարբեր դասակարգերից՝ համոզմամբ, որ երեխայի դասակարգը որոշում է նրա ապագան։

ԽՍՀՄ-ում ծնվածները
Սերգեյ Միրոշնիչենկո, 1990

https://www.youtube.com/watch?v=OFNF5-rxDCg 

«Յոթ տարեկան և բարձր» բրիտանական սերիալի օրինակով այս ֆիլմը պատմում է քսան հերոսների մասին, որոնք ծնվել են 1983 թվականին Սովետական Միությունում։ Ֆիլմը հետևում է նրանց կյանքին մինչ փոխվում է հասարակակարգը։ 

Որտեղ է ընկերոջ տունը
Աբաս Կյարոստամի, 1987

https://www.youtube.com/watch?v=run-u_2zAdA 

Դպրոցականը փորձում է դասընկերոջ տետրը նրան հասցնել հարևան գյուղ, որպեսզի վերջինս չհեռացվի դպրոցից։

Եթե…
Լինդսեյ Անդերսոն, 1968 

https://www.imdb.com/title/tt0063850/?ref_=nm_ov_bio_lk 

Ալեգորիկ այս պատմությունում աշակերտ Միկ Տարվիսը հեղափոխություն է կազմակերպում Անգլիայի մասնավոր դպրոցներից մեկում։ 

Ժպտա, փոքրիկ
Արվո Իհո, Լեյդա Լայուս, 1985

https://sovietmoviesonline.com/drama/games-for-teenagers 

Մարիի մայրը մահացել է, իսկ հայրը խմող է։ Կյանքը մանկատանը անտանելի է, բայց տեղ չունի գնալու։ Նա պետք է սովորի ապրել տան կարոտով այլ պատանիների շրջապատում։ Բարեբախտաբար, կա Տաուրին, ով ինչ-ինչ պատճառներով սիրված երեխա չէ և լավ է իրեն վերաբերվում։ Ռոբին, հակառակը, բոլորի սիրելին է և չարաճճի։ Շրջապատիդ մարդկանց տեսնելը անտանելի է աղջկա համար, բայց նրա կյանքը դրանից է կախված։ Ֆիլմը հիմնված է Սիլվիա Ռաննամայի «Խորթ մայրը»  վեպի վրա։

PicfxFile 71 

PicfxFile 17 

PicfxFile 96 

PicfxFile 44 

PicfxFile 43 

PicfxFile 101 

PicfxFile 54 

PicfxFile 76 

PicfxFile 90 

PicfxFile 114 

PicfxFile 13 

Տե՛ս 

Ցտեսություն, երեխաներ

Քնար Խուդոյան, Անաստասիա Կարկոցկայա