2026 թ. նոյեմբեր 7, շաբաթ

Հնդկաստանում հնդիկի գործ չկա

Լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք։ Ավանի պահեստներից մեկում տեղավորված հնդիկ միգրանտներն այս սկզբունքով են հայտնվել Հայաստանում։ Անգամ երևանյան գներից, աշխատանքային խաբեություններից հիասթափությունը չի կարող նրանց հետ համոզել։ Փորձելու են Հայաստանից հետո գնալ Կիպրոս, եթե ստացվի՝ Իտալիա։ Երազանքի ամենա-տեղը Կանադան է։ Լսել են, որ այնտեղի հնդիկ միգրանտների շրջանում դեպրեսիայի էպիդեմիա է, բայց չեն հավատում մինչև չտեսնեն։

Գործակալություններն ասում են, որ Եվրոպա հասնելու համար պետք է ունենալ առնվազն երեք երկիր այցելության փորձ։ Հայաստան գալը վիզաներ կուտակելու հեշտ տարբերակ է։ 

IMG_0506 

IMG_0515 

IMG_0724 

IMG_0529┬атАФ ╨║╨╛╨┐╨╕╤П 

PicfxFile 13┬атАФ ╨║╨╛╨┐╨╕╤П 2 

Ինչո՞ւ եք եկել Հայաստան․

— Հնդկաստանում հնդիկի գործ չկա։

— Փինջարում վեց ամիս 45-50 աստիճան շոգ է, հնարավոր չի աշխատել։

— Հայրս եղբորս պարտքով փող տվեց, նա կարողացավ հասնել Իտալիա։ Ինձ չտվեց, ես եկա Հայաստան։

— Եղբայրս Կիպրոսում է։ Գնացել է որպես ուսանող։ Փորձում է ինձ էլ տանել։

— Վիզայի դիմելու համար պիտի լավ պռոֆայլ ունենաս, լավ վարկային պատմություն, լավ աշխատանքային բնութագիր։ Ես այստեղից պռոֆայլ եմ սարքում։

— Աշխատել եմ Աբու Դաբիում, Մալայզիայում, Հայաստանում։ Արդեն կարող եմ դիմել ու ստանալ շենգեն վիզա։ 

IMG_0524 

PicfxFile 14┬атАФ ╨║╨╛╨┐╨╕╤П 2

Սովորաբար պողպատե թևնոց են կրում սիկհերը։ «Ձեր խաչի պես է», - բացատրում էր մեր ռեսպոնդենտը։


IMG_0525 

Տղաները նստած են պահեստի աստիճաններին՝ աշխատանքային օրից հետո, սպասում են, որ հերթապահը ընթրիք սարքի։ Նրանք աշխատում են բնական հյութերի գործարանում որպես շշեր փաթեթավորող, ոմանք կահույքի գործարանում՝ ներկող, ոմանք պատուհաններ են դնում նորակառույց շենքերում։ 

Բոլորն աշխատում են շաբաթական վեց օր՝ ութ ժամ, ստանում մոտավոր 150 հազար դրամ աշխատավարձ։ Ուտելիքի հարցը իրենք պետք է լուծեն։ Չեն ուզում խոսել աշխատանքային պայմաններից, մեզ ցույց են տալիս ինստագրամի իրենց ֆոտոները՝ թանկարժեք ավտոների կողքին, մոտոներով, շքեղ ծովափերին, մոդայիկ շորերով։ Ուզում են խոսել լավ կյանքից։ 

IMG_0527

Հնդկաստանցիները խոսում են տարբեր լեզուներով, տարբեր բարբառներով և հարում են տարբեր կրոնական ուղղությունների։


IMG_0530 

— Հնդկաստանում իմ ընտանիքը ունի բիզնես, մեքենաներ ենք վերավաճառում։

— Ես աշխատում էի մարկետինգի ոլորտում, համակարգչային գործ էր՝ հեշտ։ 

IMG_0531 

Տղաների կացարանում հանդիպեցինք միայն մի կնոջ։ Նա ընդհանուր գազօջախի մոտ եփում էր չապարի իր և ընկերոջ համար։ Աշխատում է հրուշակեղենի գործարանում։ Զույգը փող է հավաքում Հնդկաստանում հարսանիք անելու համար։ 

IMG_0518 

IMG_0521 

Շենքի կողքի մուտքն էլ է բնակեցված հնդիկներով՝ Բժշկականում սովորող ուսանողներ են։ Այս հատվածում բնակարանային պայմաններն անհամեմատ լավն են. ամեն ուսանող ունի առանձին սենյակ։ Երկու հնդկական համայնքների միջև կապը մինիմալ է, կան ներքին անհավասարություններ։

IMG_0507 

Հայաստանի կառավարությունը միգրանտներին շահագործումից պաշտպանելու համար պլանավորում է համաձայնագիր կնքել հնդկական պետական Skill India կազմակերպության հետ։ Այսպես Հայաստան կգան միայն լեգալ աշխատանքային միգրանտներ։ Քանի դեռ հնդիկներն աշխատում են սևով, նրանց աշխատանքային իրավունքները ֆիքսված չեն և պաշտպանված չեն։ Մինչ Կառավարությունը սա ներկայացնում է որպես պաշտպանության ծրագիր, գործնականում այն բերելու է բանվորների եկամուտների կրճատման և միգրացիոն հոսքի սելեկցիայի։

IMG_0528 

IMG_0722 

Երբ մենք հեռանում էինք Ավանի կացարանից, մեզ մոտեցան հարևան շենքերի տղամարդիկ։ Նրանք բողոքում էին, որ հնդիկները արդեն հասկացել են տեղական աշխատաշուկայի սակագները և այլևս չեն ուզում էժանով շահագործվել։ 

PicfxFile 13┬атАФ ╨║╨╛╨┐╨╕╤П 5

Պատի գրառումը մեջբերում է իրանացի բանաստեղծուհի Մասումե Սաբերից․ «Այս երկու օրերը ինձնից հազար տարի խլեցին»։

Քնար Խուդոյան, Անաստասիա Կարկոցկայա