2026 թ. մայիս 31, կիրակի

Մենք կանք. Ադրբեջանահայերը եկան կառավարության մոտ

Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող Ադրբեջանից գաղթած փախստականները եկել են կառավարության շենքի մոտ՝ բարձրաձայնելու իրենց հանդեպ անտարբերության մասին։ Բողոքի ակցիան ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի հայտարարության արձագանքն է, որը բացասական պատասխան էր տվել հարցին, թե արդյոք 2019 թվականի պետական բյուջեի մեջ ընդգրկվել է Ադրբեջանից Հայաստան գաղթած հայ փախստականների բնակարանային խնդիրների լուծման հարցը: «Մեր խնդիրն այն է, որ 30 տարի բնակվելով այստեղ, մենք մնում ենք առանց տան։ Մենք է՛լ ենք մարդ», ֊ ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։ Կինը փախստականների վիճակը համեմատել է 1988 թվականի երկրաշարժից տուժածների վիճակի հետ, այն տարբերությամբ, որ իրենց խնդրի մեղավորը բնությունը չէ, այլ մարդը։ Անդրադառնալով մեղադրանքներին այն մասին, թե ինչու փախստականները չէին բողոքում Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, նա ասել է՝ «Սերժի ժամանակ գիտեինք՝ ինքն ինչ ձևի մարդ ա»։ Ադրբեջանում ապրելով, պատմում է ակցիայի մյուս մասնակիցը, հայերն ադրբեջանցիներից «մի բալ ցածր էին» համարվում․ «Հիմա մենք ոչ թե մի բալ, այլ 3-4 բալ ցածր ենք, որ փախստական ենք։ Ինչի՞ մենք պիտի կոչվենք փախստական, ինչի՞ մենք պիտի կոչվենք Ադրբեջանից եկածներ»։ Ցուցադրելով ՀՀ անձնագիրը, կինը վրդովված նկատել է, որ իրենք, ինչպես և իրենց երեխաներն ու թոռները, ցանկանում են դառնալ Հայաստանի լիիրավ քաղաքացիներ․ «Մենք ուզում ենք, որ չորս կողմից չասեն՝ փախստական են, դպրոցում՝ առանձին, շրջապատում՝ առանձին։ Ինչի՞ պիտի մեր էրեխեքն ամաչեն»։ Օքսանա Մուսայելյանն Epress.am-ի հետ զրույցում պատմել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ու նրա մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ ունեցած զրույցի մանրամասները՝ զարմանք հայտնելով, որ վերջիններս ծանոթ չեն փախստականների խնդրին։ Նա կառավարության ներկայացուցիչներին է ներկայացրել հարցի մանրամասները, սակայն որևէ հստակ պատասխան չի ստացել։ «Խոստացածն անիրագործելի է։ Մասնավորապես, միջազգային դոնոր կազմակերպություններին դիմելը, որոնք 10 տարի առաջ հայտարարել էին, որ դա Հայաստանի ներքին հարցն է։ Ես բացատրեցի, որ, եթե Հայաստանը չի ընդունում նման խնդրի գոյությունը, նկատի ունեմ՝ փաստացի ոչինչ չի անում, ապա ինչի՞ միջազգային դոնորներն ուշադրություն դարձնեն այս խնդրին։ Եթե դու ասում ես, որ նման խնդիր ունես ու որոշակի գումարներ ես տրամադրում, դու կարող ես նաև ուրիշների ուշադրությունը հրավիրել։ Իսկ հիմա սրանք դատարկ խոստումներ ու խուսափողական պատասխաններ են», — ասել է Մուսայելյանն՝ աբսուրդ համարելով Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի՝ հիփոթեկային վարկի տրամադրման մասին առաջարկը․ «Ո՞ւմ տրամադրես։ Մարդկանց, որոնց մեծ մասը կրթություն չի ստացել, սոցիալապես անապահով են։ Սա աբսուրդ է»։ Կառավարության անդամները խոստացել են հարցն ավելի մանրամասն ուսումնասիրել, այնուհետև կապ հաստատել բողոքողների հետ։ Վերջիններս, իրենց հերթին, հույս ունեն, որ քանի դեռ 2019 թվականի բյուջեն չի ընդունվել, առնվազն 70 ամենա խոցելի ընտանիքների հարցը կարտացոլվի տվյալ փաստաթղթում։ Մարդկանց մոտ հույս է արթնացել այն բանից հետո, երբ նոյեմբերի 11-ի բյուջետային քննարկումների ժամանակ Ադրբեջանից բռնագաղթված ընտանիքների մասին է հիշատակել «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանը։

30 տարվա փախստականները․ ՀՀ կառավարությունը կուսումնասիրի խնդիրը

30 տարվա փախստականները․ ՀՀ կառավարությունը կուսումնասիրի խնդիրը

Իսկ հիմա սրանք դատարկ խոստումներ ու խուսափողական պատասխաններ են», - ասել է Մուսայելյանն՝ աբսուրդ համարելով Տարածքային․․․

ՀՀԿ-ն կարող է ծառայություն մատուցել արցախյան գործընթացի շուրջ «խոստովանությամբ»

Իսկ Արցախի հարցում հսկելու ռեսուրս ՀՀԿ-ն չունի բացարձակապես: Արցախի հարցում, ինչպես իհարկե ներքին հարցերում․․․

Անել ամեն ինչ՝ այս խայտառակ օրինագիծը տապալելու ուղղությամբ

Սա ոչ այլ ինչ է, քան ընտրակաշառքի օրինականացում: Եվ եթե այս ակնհայտ իրողությունն ընկալող մարդիկ գործող խորհրդարանում չկան (օրենքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ոչ մի դեմ ձայն չէր...

Տեսողության խնդիրներ ունեցող զորակոչիկին չեն ուզում ծառայությունից ազատել

«2015թ. տեսողության խնդիրներ ունենալու պատճառով տարկետում ստացած, ապա 1 տարի անց զինծառայությանը պիտանի ճանաչված․․․

Լոռի․ Հույս ունենք, բայց ստեղ ապրելն անհնար ա

Լոռի․ Հույս ունենք, բայց ստեղ ապրելն անհնար ա

62 տարեկան կինը պատրաստակամորեն ցույց է տալիս բնակարանի միջանցքը, խոհանոցի հատակը, որի ծակերը՝ առնետներից ու խոնավությունից․․․

Կանանց նկատմամբ բռնության մասին հանրությունը դեպքից դեպք է ցնցվում

Բռնության մասին օրենքն ընդունելուց առաջ ասվում էր, որ այն կպաշտպանի կանանց, և վերջիններս սկսեցին ավելի հաճախ․․․

«Իմ քայլը» դաշինքի հեղափոխական ցուցակի մասին

Ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով մարդկանց պրոֆեսիոնալիզմն ու անցած ճանապարհը․ «Մենք ինչպես մերժել ենք, այդպես․․․

Ապագա պատգամավորների մեծ մասը այս ցուցակից է լինելու

Առաջ ընկնելով ընտրություններից՝ ՀԺ-ն գրում է որպես «իշխող կուսակցության ցուցակ»: Epress.am-ի խմբագրությունում ևս չեն տիրապետում փաստերի, որոնք կասկածի տակ կդնեն Փաշինյանի կուսակցության...

Մարալիկում վերսկսվել է համայնքի ղեկավարի դեմ բողոքը

Օգոստոսից Մարալիկում ընթացող բողոքի ակցիաները դադարեցվել էին հոկտեմբերի 12-ին, համայնքապետարանի դուռն անձամբ․․․

«Գազպրոմ Արմենիա»-ն չի կատարել հարկային պարտավորությունները

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից չարաշահումների և ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված շարունակական գործընթացների․․․

Շարմազանովն ընդդիմություն է խաղում և ստիպված է «վերհանել բացասականը»

Շարմազանովն ընդդիմություն է խաղում և ստիպված է «վերհանել բացասականը»

«Հիմա մենք տեսնում ենք՝ այս սպասումներն արդարացվո՞ւմ են այս բյուջեով, թե չէ։ Երբ կառավարությունն ասում է․․․