Ընդամենը երկընտրանք՝ հնի ու նորի
- Կուսակցությունները քաղաքական ինստիտուտներից վեր էին ածվել մեծ ու փոքր վաճառականների: Ավելի քան 4 ամիս տևած գործընթացները ցույց տվեցին, որ նրանք ի վիճակի չեն հասկանալ, ընդունել նոր իրողությունները։
Բազմազավակ կինը կարող է դառնալ քաղբանտարկյալ նոր Հայաստանում
Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի գործը ուղենշային է՝ հասկանալու համար, թե նոր Կառավարությունը ինչ ճանապարհով է առաջ շարժվելու։ Արդյոք շարունակելու են գործել աղքատներին լիկվիդացնելու տրամաբանությամբ, թե պետք է առերեսվենք նրա հետ, որ այս հանցագործությունները քաղաքական և հանրային արտադրանք են։ Հասմիկ Սարգսյանի գործի մասին մանրամասերն` Epress.am կայքում: Եթե այս գործն այլ ուղղությամբ գնա և Հասմիկ Սարգսյանը հայտնվի բանտում, հարցականի տակ է դրվում ողջ հեղափոխության տրամաբանությունը։ Հարց է առաջանում՝ ում համար արվեց այս հեղափոխությունը։ Եթե քաղաքական և տնտեսական փոփոխություններ չարվեն, ունենալու ենք նույն տնտեսական բևեռացումը։ Եթե Հասմիկ Սարգսյանը հայտնվի բանտում, նա կլինի քաղբանտարկյալ, քանի որ յուրաքնչյուր մարդ, ով աղքատության պայմաններում այս քայլին է գնում և հետո հայտնվում բանտում, քաղբանտարկյալ է։ Epress.am-ի տաղավարում ի արդարացում Հասմիկ Սարգսյանի ակցիայի մասնակից Զառա Հարությունյանը և լրագրող Շահանե Խաչատրյանը զրուցել են գործի մասին։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը Հասմիկ Սարգսյանին գողության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Գործն օգոստոսին ուղարկվել է Վճռաբեկ դատարան, որը երեք ամսվա ընթացքում կարող է վարույթ ընդունել։ Վճռաբեկի դիմաց այսօր մի խումբ մարդիկ ակցիա են արել՝ պահանջելով գործն ընդունել վարույթ։ Դատարանի մուտքի մոտ՝ գետնին, դրվել էր նաև մթերք, որը հնարավոր է գնել 4000 դրամով։ Հենց այդքան գումար էր իր պնդմամբ վերջին անգամ գողացել Հասմիկ Սարգսյանը, որով միրգ և բանջարեղեն էր գնել իր չորս երեխաների համար։
Բազմազավակ կինը կարող է դառնալ քաղբանտարկյալ նոր Հայաստանում
Արդյոք շարունակելու են գործել աղքատներին լիկվիդացնելու տրամաբանությամբ, թե պետք է առերեսվենք նրա հետ, որ այս հանցագործությունները քաղաքական և հանրային արտադրանք են։
Աննա Հակոբյանի ելույթը Ադրբեջանի սահմանին
Լրագրող Աննա Հակոբյանը, ով նաև Հայաստանի վարչապետի կինն է, մոտ երկու ամիս առաջ Մոսկվայի Տրետյակովյա պատկերասրահում ազդարարել էր «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին։ Նախաձեռնությանը միացած ռուսաստանցի մի խումբ կանայք երեկ՝ հոկտեմբերի 7-ին Աննա Հակոբյանի հետ և լրագրողների ուղեկցությամբ Ղարաբաղի բանակի դիրքերից մեկում էին։
Ուկրաինայի քաղաքացու գործով 4 ամիս որևէ գործողություն չեն կատարել, ոչ էլ գործն են կարճել
Կալիուսսկիի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում մի արարքի համար, որում, մեր գնահատմամբ, հանցակազմ չկա և վերջինիս նկատմամբ իրականացվում է ապօրինի․․․
Հանրապետականներից մի քանի կտոր էլ պոկվեց ի օգուտ արտահերթի
- Նիկոլ Փաշինյանը, ինչքանով ես էս ընթացում տեսա, համոզվեցի, նախկինում էլ իրան ճանաչել եմ, ազնիվ ա իր նպատակների մեջ, ազնիվ ա իր ցանկությունների մեջ։ Ինձ համար...
«Մոր սիրտը ուրիշ ա»․ ռեպորտաժ Ղարաբաղի դիրքերից
Ետ նայեցի․ ինձ սոցցանցում գտնել պատրաստվողն ընկերների հետ միասին ձեռքով է անում։ «Գրքերը կարդալո՞ւ եք», - հարցրեցի։ «Նկարներս կուղարկեք», - պատասխանեց նա։
44 մահ 9 ամսում․ Բանակը շարունակում է սնվել զինվորների կյանքերով
Որոշ դեպքերում պաշտոնական աղբյուրները ըստ հայեցողության տարածում են հաղորդագրություններ ծառայության հետ չկապված մահացությունների մասին, որոշ դեպքերում՝ ոչ:
Մոտենում է ձմեռը՝ Գյումրու տնակներում ապրողների սարսափը
Հատկապես ձմռանը առավել ծանր է այդ տնակներում: Նրանց մեծ մասի համար ձմռան վառելիքը համարվում է ամռան ամիսներին կուտակած պլաստիկ շշերը, հնամաշ շորերն ու կոշիկները:
Նախաձեռնությունն ընդունեց քաղբանտարկյալի ասպետական հորդորը
- Հաշվի առնելով մեր երկրորդ պահանջի` համապարփակ համաներում հայտարարելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլը (կառավարությունը մշակել և Ազգային ժողով է ներկայացրել․․․
«Թավշյա հեղափոխությունը» ազդել է ադրբեջանցիների քաղաքական մտքի վրա
Ուսանողները, ցածր և միջին օղակների պետական ծառայողները, ձեռներեցները և այլն՝ այն դասը, որ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ շփվում է վրացիների և հայերի հետ․․․
Օլիգարխը ստում է իր՝ հեղափոխությանն աջակցելու մասին
Իրականում, ցույցերը մասսայական էին դարձել ապրիլի 22-ին` Փաշինյանի և «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալումից ժամեր անց: