2026 թ. մայիս 31, կիրակի
Քաղաքապետարանի վրայից հանել են հանդուրժողականության պաստառների հեռացման պատասխանատվությունը

Քաղաքապետարանի վրայից հանել են հանդուրժողականության պաստառների հեռացման պատասխանատվությունը

Սեպտեմբերի 27-ին Երևանի վարչական դատարանի դատավոր Ռաֆայել Խանդանյանը կարճել է Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) ընդդեմ քաղաքապետարանի գործը, որով կազմակերպությունը պահանջել էր ճանաչել իր իրավունքների ոտնահարումը և վերականգնել գովազդային պաստառները։ Կազմակերպությունը պատրաստվում է դիմել Վերաքննիչ դատարան։ «Նուշիկյան Ասոցիացիայի» և Փինք Արմենիա֊ի միջև կնքված պայմանագրի համաձայն, «Դու ուզո՞ւմ ես, որ բոլորը երջանիկ լինեն, ուրեմն մաղթիր մեզ երջանկություն», «ԼԳԲՏ անձինք անտեսանելի չեն։ Դուք հանդիպում եք նրանց ամեն օր» և «Տրանս անձինք մեր հասարակության մասն են» գրությամբ պաստառները նախորդ տարվա մայիսի 25֊ից հունիսի 25֊ը պետք է տեղադրված լինեին Երևանում, սակայն փակցվելուց երկու օր հետո Քաղաքապետարանի պահանջով ապամոնտաժվել էին՝ պատաճառաբանությամբ, որ պաստառները տեղադրած գովազդային գործակալությունը՝ Նուշիկյան ասոցիացիան, քաղաքապետարանից թույլտվություն չէր ստացել դրանք տեղադրելու համար և դրանք ապօրինի են։ Կազմակերպությունը դիմել էր Մշակույթի նախարարություն, որտեղից պատասխանել էին, որ հրաժարվել է այդ երեք գովազդները սոցիալական ճանաչել։ Նշել էին նաև, որ «ներկայացված գովազդային նախագծերը որևէ հանրային կարևորության խնդրի չեն անդրադառնում» և «գովազդային պաստառները ոչ միայն քարոզում են հանրության այդ խավի գոյության մասին, այլև բացահայտ գովազդում են ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզող մի շարք կազմակերպությունների»։ «Փինք Արմենիան» դիմել էր ՀՀ Վարչական դատարան, որովհետև կազմակերպության ներկայացուցիչների կարծիքով՝ պաստառները հեռացվել են, ոչ թե թույլտվություն չունենալու պատճառով, այլ  որ դրանք վերաբերել են ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանդուրժողականությանը։ Քննությունից 8 ամիս անց գործը կարճվել է։

Վանաձորի ոստիկանները խոշտանգել են երիտասարդին և ստիպել լքել Հայաստանը

Վանաձորի ոստիկանները խոշտանգել են երիտասարդին և ստիպել լքել Հայաստանը

Մի քանի օրից հետո նրան բաց են թողնում, սակայն հետապնդումները չեն դադարում և ոստիկանները վերադարձնում են Արշակի անձնագիրը՝ ասելով որ նա պետք է գնա ու այլևս․․․

Մասնագետների պակասն ու բժշկության անհասանելիությունը Վայոց ձորի կանանց համար

Մասնագետների պակասն ու բժշկության անհասանելիությունը Վայոց ձորի կանանց համար

Ես չեմ սիրում, որ աբորտ են անում, դե դեմ եմ։ Ինձ աբորտից ընդամենը 1000/2000 դրամ փող ա մնում, իսկ ամեն ծննդաբերությունից հետո 15000 դնում եմ գրպանս...

Արտահերթից առաջ․ ՀՀԿ-ն դիմադրում է, ՔՊ-ն պատրաստ է փողոցի, Վենետիկը ըմբռնում է

Ինչու են իրենք հանդուգն կերպով, անընդհատ ավելի լարում իրավիճակը։ Նրանցից ոչ մեկն այս ընթացքում ափսոսանք չհայտնեց, որ նման բաներ են տեղի ունեցել իրենց ժամանակ․․․

Աստղիկ Վարդանյանը և Արթուր Ավանեսովը հանդես կգան բարեգործական համերգով

Աստղիկ Վարդանյանը և Արթուր Ավանեսովը հանդես կգան բարեգործական համերգով

Կկատարեն Յո. Բրամսի Սոնատը, Յ.Ս. Բախի Ֆրանսիական սյուիտը, Մ. Ռավելի Սոնատը ջութակի և դաշնամուրի համար, ինչպես նաև Ջ. Էնեսկու թիվ 3 Սոնատը ջութակի և դաշնամուրի համար:

Ղարաբաղում զինվոր է մահացել՝ դեռևս չպարզված հանգամանքներում

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում․․․

Նիկոլն էլ գա, չենք բացի․ երեք գյուղերի բնակիչները վերջնագիր են ներկայացրել

Եթե քո երեխան ուսանող ա, եկել ա, կանգնել ա, դու պետք ա գնաս Ուջան, Ուջանով շրջանցես, գնաս հասնես Կոշ, նոր Կոշից վերցնես քո երեխային․․․

Հիվանդանոցում 40֊ամյա տղամարդը մահացել է թթվածնային բալոնի պայթյունից

Դեպքը տեղի է ունեցել ժամը 12:00-ի սահմաններում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տարածքում գտնվող թթվածնային լիցքավորման կայանում։

Փաշինյանը ՄԱԿ֊ում խոսել է ղարաբաղյան հակամարտության և հայաստանյան ընտրությունների մասին

Փաշինյանը ՄԱԿ֊ում խոսել է ղարաբաղյան հակամարտության և հայաստանյան ընտրությունների մասին

Այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում հնչեցրած իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Իրապես ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար կարևոր քննություն էին Երևանի ավագանու ընտրությունները, որոնք տեղի ունեցան Նյու Յորք մեկնելուցս անմիջապես առաջ: Այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին», - ասել է նա՝ հավելելով, որ այդ նույն ոգով իշխանությունները պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: «Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն, որը կհանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների գործուն համակարգի կայացմանը: Մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, խոսքի, խղճի և հավաքների ազատությունն ապահովելը մեր օրակարգի առանցքային կետերից մեկն է: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը չարաշահելու ու խարխլելու հնարավորություն չի լինի»: Վարչապետը շեշտել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը սոսկ կառավարության կամ իշխող կուսակցության փոփոխություն չէ․ «Ստեղծվում է նոր քաղաքական և կառավարման համակարգ, որը մենք կոչում ենք ժողովրդի ուղղակի, անմիջական իշխանություն և կառավարում: Այս համակարգն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի կամարտահայտությունը ոչ միայն ընտրությունների, այլև տեղական և ազգային հանրաքվեների միջոցով, որպեսզի մարդիկ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացում: Ինքս լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ գիտեմ, թե որքան թանկ է խնդիրները բարձրաձայնելու և սեփական ապագան որոշելու հնարավորությունը»։ Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Գլխավոր ասամբլեայի նախագահին: «Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է: Մեր միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման: Մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության և համագործակցության բոլոր գործընկերների հետ: Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին: Մենք կարևորում ենք բազմակողմանիության դերը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում։ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Հայաստանը ներգրավված է համապարփակ և կենսունակ համագործակցության ծրագրերում: Թույլ տվեք առանց մանրամասնելու հիշատակել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղության գործողություններին, որոնց աշխարհագրությունն ավելի քան տպավորիչ է՝ Աֆղանստանից Լիբանան, Կոսովո, Մալի և այլն: Սա առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար, որն ինքն ունի անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ: Մենք գիտակցում ենք, որ մեկ երկրի անվտանգությունը սերտորեն առնչվում է մյուս երկրների անվտանգության հետ, և որ գլոբալ խաղաղությունը պահանջում է համաձայնեցված գործողություններ», - ասել է Փաշինյանը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: «Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը: Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը: Ավելին, եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն», - ասել է վարչապետը։ Ամփոփելով` նա վերահաստատել է, որ հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության և ոչ թե պատերազմի մթնոլորտում:

Գեներալը կասկածվում է հեղափոխության օրերին հատուկ միջոցներ կիրառելու մեջ

Ըստ կասկածանքի՝ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ նա․․․

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում պայթյունի հետևանքով կա 1 զոհ և 1 տուժած

Սեպտեմբերի 25֊ին «911» ծառայությունը հաղորդում է ստացել այն մասին, որ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»․․․

Ավագանու ընտրությունների օրը լրագրողին հարվածելու մեկ դեպք է գրանցվել

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ահազանգում է, որ սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ․․․