2026 թ. հունիս 1, երկուշաբթի
Մի շարք քննիչներ ընդվզել են, հրաժարվում են ձերբակալել խաղաղ ցույցի մասնակիցներին․ աղբյուր

Մի շարք քննիչներ ընդվզել են, հրաժարվում են ձերբակալել խաղաղ ցույցի մասնակիցներին․ աղբյուր

Ինչպես հայտնում է Epress.am-ի աղբյուրը, երբ քննիչներին հանձնարարել են խաղաղ ցույցի մասնակիցներին ձերբակալել ՀՔԾ արձանագրություններով, մի շարք քննիչներ...

Կաթսաներն ընդդեմ Սերժ Սարգսյանի․ ակցիա Երևանում (տեսանյութ)

Կաթսաներն ընդդեմ Սերժ Սարգսյանի․ ակցիա Երևանում (տեսանյութ)

Ապրիլի 22-ին՝ 23։00-ից մինչև 23։15-ը, Երևանի տարբեր թաղամասերի շենքերից լսվել են կաթսաներին հարվածների ձայներ։ Նախաձեռնության մասին այսօր թռուցիկ էին տարածել....

Կաթսաներն ընդդեմ Սերժ Սարգսյանի․ ակցիա Երևանում

Ապրիլի 22-ին՝ 23։00-ից մինչև 23։15-ը, Երևանի տարբեր թաղամասերի շենքերից լսվել են կաթսաներին հարվածների ձայներ։ Նախաձեռնության մասին այսօր թռուցիկ էին տարածել սոցցանցերում։ «Եվս մեկ հնարավորություն անհնազանդության խաղաղ ակցիային միանալու համար։ Սա հատկապես հարմար է նրանց համար, ովքեր տանից չեն կարողանում դուրս գալ օրվա ընթացքում», -նշված է անանուն կազմակերպիչների հայտարարության մեջ։

Սերժ Սարգսյանի սպառնալիքը ավելացրեց փողոց դուրս եկած մարդկանց թիվը․ ապրիլ 22 (թարմացված)

Սերժ Սարգսյանի սպառնալիքը ավելացրեց փողոց դուրս եկած մարդկանց թիվը․ ապրիլ 22 (թարմացված)

Հանրահավաք եկած բազմաթիվ մարդիկ արձանագրում էին, որ երեկվա համեմատ մարդկանց թիվը կտրուկ ավելացել է։ Խոսվում էր 100-120 հազար մարդու մասին...

Խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակել նոր թափով․ ապրիլի 22-ի հանրահավաքը

Հանրապետության հրապարակում ելույթի համար բեմ են բարձրացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը և Լենա Նազարյանը։ Վերջինս կուսակցությունից միակ պատգամավորն է, ով այսօր բերման չի ենթարկվել։ «Մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ ասենք, որ մենք հաղթելու ենք»,֊ ասել է Ռուբինյանը։ Նա կոչ է արել ամեն օր 8.30-ից մինչև երեկոյան 10.00֊ն շարունակել ապակենտրոնացված անհնազանդությունները՝ երթեր, տոտալ դասադուլներ և գործադուլներ։ «Եթե մենք բոլորս ձերբակալված լինենք, միշտ հիշե՛ք։ Հայաստանի բանտերը բավար չեն բոլորիս տեղավորելու համար։ Ինչքան ուզեն՝ թող բռնեն։ Նրանք չեն կարող բռնել ղեկավարներին, որովհետև այդտեղ յուրաքանչյուրը ղեկավար է»,֊ ասել է նա։

«Մերժիր Սերժին» շարժմանն աջակցող ֆրանսահայերը հայկական եկեղեցում

Ֆրանսիայում հայաստանյան համաժողովրդական շարժմանն աջակցող մի խումբ հայեր եկեղեցականից սրահ են պահանջում հավաք անելու համար...

Ժողովրդին սպառնողը չի կարող մնալ իշխանության․ ապրիլի 22-ի հանրահավաքը

«Այդ մարդը ասում է՝ Նիկոլ Փաշինյա՛ն, դու պետությանն հետ ես խոսում։ Դո՞ւ ես պետությունը, Սերժ։ Պետությունը ստեղ ա։ Մեր խաղաղ անհնազանդությանը փորձում են պատասխանել սպառնալիքով։ Այն մարդը, ով սպառոնում է ժողովրդին, ով խոստովանում է հրապարակայնորեն, որ Մարտի մեկի պատասխանատուն ինքն անձամբ է, չի կարող մնալ իշխանության ղեկին»,֊ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը։ Նա անդարադձել է նաևՊաշտպանության նախարարության սպառնալիքին։ «Սերժ Սարգսյան, դա մեր բանակն է։ Հայ զինվորը իր եղբոր վրա չի կրակելու։ Մենք խաղաղ ենք, մեր ձեռքերը պարզ են, մեր հաղթանակը անկասելի է»։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ՀՀ կառավարությանը հանդես բերել զսպվածություն

Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը...

ՀԱԿ֊ը պահանջում է անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին և մյուս ձերբակալվածներին

Պոռթկումը ճնշելու նպատակով իշխանությունը գնաց անխոհեմ և չափազանց վտանգավոր քայլի։ Ձերբակալվեցին շարժման առաջնորդները և հարյուրավոր ակտիվիստներ...

Մարդկանց բազմահազարանոց երթը Երևանի կենտրոնում Փաշինյանի ձերբակալությունից հետո

Սերժ Սարգսյանի սպառնալիքը սկսեցին իրագործել Էրեբունուց

Սերժ Սարգսյանի «մարտի 1-ի» մասին սպառնալիքը հնչեցնելուց և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները տապալելուց մեկ ժամ անց ոստիկանական ուժերը անցան գործի՝ հարձակվելով Էրեբունի համայնք գնացող երթի մասնակիցների վրա։ Մարդկանց դաժան ծեծի էին ենթարկում և բերման ենթարկում։ Վիրավորվածներ կան նաև հատուկ միջոցներ՝ ձայնային նռնակներ, օրինակ, օգտագործելու հետևանքով։ Այստեղից են ոստիկանության Շենգավիթի բաժին տարել պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին։

Սերժ Սարգսյանի սպառնալիքը սկսեցին իրագործել Էրեբունուց

Սերժ Սարգսյանի սպառնալիքը սկսեցին իրագործել Էրեբունուց

Սերժ Սարգսյանի կողմից բանակցությունները տապալելուց մեկ ժամ անց ոստիկանական ուժերը անցան գործի՝ հարձակվելով Էրեբունի համայնք գնացող երթի մասնակիցների վրա։