2026 թ. հունիս 1, երկուշաբթի

Փաշինյան֊Սարգսյան բանակցություններ․ վերջինս սպառնաց Մարտի 1-ով

Փաշինյան֊Սարգսյան հանդիպումն ապրիլի 22-ին․ Սերժ Սարգսյան ֊ Ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու։ Թեև, անկեղծ ասած, ես մի քիչ լավ չեմ պատեկարցնում տասնյակ լրագրողների ներկայությամբ ինչքան կարող ենք բանակցել։ Նիկոլ Փաշինյան ֊ Ես կարծում եմ՝ թյուրըմբռնում կա։ Երբ խոսել ենք բանակցությունների մասին, ես շատ հստակ արձանագրել եմ մեր դիրքորոշումը՝ ոչ թե ձեր առաջարկած երկխոսության մասին է, այլ մեր առաջարկած օրակարգի։ Ես այստեղ եկել եմ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանության խաղաղ, անցնցում փոխանցման պայմանները։ Դրա համար ես կոչ եմ անում․․. Սերժ Սարգսյան ֊ Դրանք բանակցություններ չեն, դա երկխոսություն չի։ Դա ուղղակի ուլտիմատում է, շանտաժ՝ պետության համար, օրինական իշխանությունների։ Դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը։ Դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից։ Եվ եթե էդ տոնով պետք խոսեք, ինձ մնում է ևս մեկ անգամ խորհուրդ տալ գալ օրինական դաշտ, և ընդհանրապես տրամաբանական գործողությունների։ Հակառակ պարագայում, ամբողջ պատասխանատվությունը Ձեր վրա է՝ ընտրեք։ Նիկոլ Փաշինյան ֊ Ես ուզում եմ հստակ լինի, որ մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել և չի կարող համարձակվել սպառնալիքների լեզվով խոսել։ Ես ասում եմ, որ դուք չեք պատկերացնում հանրապետության իրավիճակը։ Դուք չունեք այն իրավիճակը, որ կար 15-20 օր առաջ։ Դուք չունեք այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են։ Իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը։ Սերժ Սարգսյան ֊ Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու։ Եվ ես այլևս ցանկություն չունեմ ձեզ հետ շարունակելու խոսակցությունը։ Եթե դուք պետության օրինական պահանջը չեք ուզում, ցտեսություն։ Նիկոլ Փաշինյան ֊ Ցտեսություն։

Ռեպրեսիաների պարադոքսը կամ ինչպես չուտել ռեժիմի կուտը

Ռեպրեսիաների պարադոքսը կամ ինչպես չուտել ռեժիմի կուտը

Իրականում՝ սրանք տեսական մոտեցումներ են, որոնք հիմնականում համընդհանուր են և վերագրելի են գրեթե բոլոր դեպքերին, սակայն կարող են որոշներում ավելի...

Սերժ Սարգսյանը սպառնաց Մարտի 1֊ով և լքեց բանակցությունները․ ցույցերը նոր թափ կստանան (թարմացվող)

Սերժ Սարգսյանը սպառնաց Մարտի 1֊ով և լքեց բանակցությունները․ ցույցերը նոր թափ կստանան (թարմացվող)

«Մարիոթ» հյուրանոցում պատրաստվում են ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ԱԺ֊ի կողմից վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանի բանակցությունները։

Նիկոլ Փաշինյանը և Սերժ Սարգսյանը հանդիպելու են ապրիլի 22-ին

Նիկոլ Փաշինյանը և Սերժ Սարգսյանը հանդիպելու են ապրիլի 22-ին

Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո, մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել և քննարկել այդ օրակարգը...

Ուժեղացնում են դիրքերը․ ապրիլի 21-ի հանրահավաքը

Ի պաշտպանություն ավանցիների և մասիվցիների անհնազանդության

Արձագանքելով Ավանում և մասիվում պայքարին միացած վարորդների հանդեպ իրականացրած բռնություններին՝ ապրիլի 21-ի բազմահազարանոց երթը այցելեց հիշատակված շրջանները։

Մեքենաները կոտրում են․ վարորդները բողոքում են Ճանապարհային ոստիկանության մոտ

Վարորդների մեքենաները զանգվածաբար տանում են տուգանային հրապարակ։ Մեքենաները կոտրում են, հաճախ դրանք տուգանային հրապարակ են տանում հատուկջոկատայինները, ոչ թե ՃՈ աշխատակիցները։

Փաշինյանը կբանակցի․ վաղը ուժեղացնում են դիրքերը (թարմացված)

Փաշինյանը կբանակցի․ վաղը ուժեղացնում են դիրքերը (թարմացված)

Սարգսյանը ասաց, որ չգիտի, թե ինչ ձևաչափով են անցկացվելու բանակցությունները։ Փաշինյանը մնաց հրապարակում։ Հավաքվածները վանկարկում էին «Արմեն, հեռացի՛ր»․․․

Դավիթ Սանասարյանին բերման են ենթարկել, իսկ Վազգենի եղբայր Արամ Սարգսյանը օգնում է իշխանություններին (թարմացվող)

Դավիթ Սանասարյանին բերման են ենթարկել, իսկ Վազգենի եղբայր Արամ Սարգսյանը օգնում է իշխանություններին (թարմացվող)

Ոստիկանները սկսել են մարդկանց բերման ենթարկել, երբ երթը հասել է 6-րդ զանգված։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանն ասել է Նիկոլ Փաշինյանին...

Երթ՝ ի պաշտպանություն ավանցիների և մասիվցիների

Երթ՝ ի պաշտպանություն ավանցիների և մասիվցիների

Քուչի նայողները ավանդաբար կատարում են թաղերում ոչ ֆորմալ իշխանություն ունեցող մեծահարուստ հանրապետականներ Տարոն Մարգարյանի և Ռուբեն Հայրապետյանի հրահանգները։

Մալաթիայի ոսկու շուկայի աշխատակիցների գործադուլը

Մալաթիայի ոսկու շուկայի մոտ 200 աշխատող գործադուլ է հայտարարել։ Նրանք քայլերթ և ավտոերթ են անցկացրել դեպի Երևանի կենտրոն։

Ձերբակալել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանին

Ձերբակալել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանին

Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ գործը սարքվելու է ապրիլի 13-ին Գրիգորյանի և բողոքի այլ մասնակիցների Պետական համալսարանի շենք մտնելու փաստը։