«Բարսելոնան» Մեսսիին 250 միլիոն է գնահատել
Ֆուտբոլիստը իր ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնա» ակումբում:
Ուկրաինայում, ի տարբերություն Հայաստանի, Beeline չի լինի
Vimpelcom Ltd. ընկերությունը, որը ղեկավարում է ռուսաստանյան...
Տեղահանվածների վերադարձի համար պայմաններ տարածաշրջանում չկան. ՄԱԿ-ը հայերի և ադրբեջանցիների մասին
Հոկտեմբերի 21-ին ՄԱԿ կենտրոնատեղիում անդամ-երկրների հետ քննարկումներ էին անցկացնում կազմակերպության հատուկ մանդատներ ունեցող Ներքին տեղահանված անձանց (IDP) իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Վալտեր Կալինը և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարետ Սեկագիան, ովքեր առիթներ էին ունեցել վերջին շրջանում այցելելու Հայաստան: Վալտեր Կալինի հետ հանդիպմանը մեկնաբանություններով հանդես են եկել Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները: ՀՀ արտգործնախարարության հաղորդմամբ, Ադրբեջանի պատվիրակը հայտարարել է, որ Հայաստանի «ագրեսիայի» և «օկուպացիայի» հետևանքով Ադրբեջանը ունի ներքին տեղահանված անձանց ամենամեծ թիվը աշխարհում և իր կառավարության մտահոգությունը հայտնեց, որ ներքին տեղահանված անձինք պետք է իրավունք ստանան վերադառնալու իրենց նախկին բնակության վայրերը: Հայաստանի ներկայացուցիչն իր հերթին անդրադարձել է Ադրբեջանի վարած անհանդուրժողական քաղաքականության, էթնիկ զտումների, բռնությունների և սանձազերծած պատերազմի հետևանքներին, մասնավորապես հարյուր հազարավոր հայ ներքին տեղահանված բնակչության զրկանքներին ու հիմնախնդիրներին` ներկայացնելով ԼՂ հիմնախնդրի էությունը և տարածաշրջանային խաղաղությանը միտված Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերը: Ի պատասխան Ադրբեջանի բարձրացրած հարցին` ՄԱԿ ԳՔ ներկայացուցիչը հայտարարել է, որ ներքին տեղահանված անձինք նախևառաջ պետք է ունենան իրավունք ընտրելու` վերադառնալ իրենց նախկին բնակության վայրերը, թե ոչ, ու հավելել, որ կարևորում է, որպեսզի համապատասխան պայմաններ լինեն նրանց վերադարձի համար, որոնց նախադրյալները դեռևս առկա չեն տարածաշրջանում: Կալինը կոչ է արել, որպեսզի շահագրգիռ կողմերը նախևառաջ գործադրեն բոլոր ջանքերը խաղաղության համաձայնագիր կնքելու ուղղությամբ, որից հետո միայն հնարավոր կլինի արդյունավետորեն անդրադառնալ խնդրո առարկային: Մարգարետ Սեկագիան տեղեկացրել է, որ հաջորդ տարվա մարտ ամսին Հայաստան կատարելիք իր այցն ամփոփող ցեկույցը կներկայացնի Ժնևում գործող ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:
Կավատություն չինական ձևով. ուսանողը «տեղավորում է» համակուրսեցիներին
Louis Vuitton կամ Gucci ընկերության...
Սերժ Սարգսյանը Հայաստանի լավագույն առաջնորդն է. ադրբեջանցի փորձագետ
«Սերժ Սարգսյանը քաղաքական գործիչ է, ով բոլորից լավ կարող է տանել...
Հայաստանում թվագրում են և անձնագրավորում են հնագիտական նմուշները
Պեղումների ժամանակ բավական հետաքրքիր նմուշներ են...
Այս տիպի կառավարությունները ստեղծվում են յոլա տանելու համար. Ասատրյան
Համեմատական անցկացնելով ԱՊՀ երկրների միջև...
ՌԴ Պետդուման կոչ է արել քրեական գործ հարուցել Աշոտ Եղիազարյանի նկատմամբ
Քննիչները չեն բացառում, որ հանցագործությանը...
Գործադուլավորները արգելափակել են Մարսելի օդանավակայանը
Ֆրանսիայում շարունակվող գործադուլները հսկայական...
ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողին կոչ են արել հրաժարվել մանդատից
Դուք հայաստանյան ընդիմության...
«Ոչ բետոնացմանը». Հացադուլը Կոմիտասի անվան այգում շարունակվում է
Մոտակա ծառերը ակտիվիստը «զարդարել է» Stop նշաններով...
Պուտինը պահանջել է պաշտպանության նախարարի հրաժարակա՞նը
Սեպտեմբերի 30-ին Սերդյուկովը, այցելելով Ռյազանի...