2026 թ. մայիս 30, շաբաթ
Կոյուղու գարշահոտը պիտի զգա նաև քաղաքապետը․ «նվեր» Տարոն Մարգարյանին

Կոյուղու գարշահոտը պիտի զգա նաև քաղաքապետը․ «նվեր» Տարոն Մարգարյանին

Ժողովուրդը շնչում է, ուրեմն դուք էլ պետք է շնչեք»։ Այս խոսքերով Երևանի ավագանու ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն այսօրվա նիստի ժամանակ ՀՀԿ֊ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին է մոտեցրել Նուբարաշենի կոյուղուց բերված տիղմն ու կեղտը։ Տարոն Մարգարյանն այդ պահին հրահանգել է՝ «դեմն առ, շուշուտ»։ ՀՀԿ֊ականները դեմն առել են և փորձել տարաները խլել, որի հետևանքով կեղտն ու տիղմը թափել է քաղաքապետի սեղանի դիմաց։ Ավագանու հանրապետական անդամները սկսել են վիրավորել Խաչատրյանին՝ «տխմար», «հիմար», ապա անցել ֆիզիկական բռնության՝ հարվածել են ու մազերից քաշել։ Տղամարդիկ հարվածներ են հասցրել նաև «Երկիր Ծիրանի» խմբակցության մյուս անդամին՝ Սոնա Աղեկյանին։ Վերջինիս մարմնական վնասվածքներն ավելի լուրջ են։ Հարվածներ հասցնողներից հատկապես ակտիվ է եղել Ավագանու ՀՀԿ֊ական անդամ, կարատեիստ, դերասան Գոռ Վարդանյանը։ Միջադեպից հետո Քաղաքապետարանի շենք են հրավիրվել ոստիկանության աշխատակիցներ․ Տարոն Մարգարյանը նախազգուշացրել է, որ հաջորդ նման դեպքից հետո կհեռացնի «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամներին ավագանու նիստերից։ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողներին պատմել է, որ տիղմն իրենց տվել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հարակից շենքերի բնակիչները։

Բռնապետարան․ Ավագանու կանանց պաշտպանող ակցիան ևս ծեծի ենթարկվեց

Բռնապետարան․ Ավագանու կանանց պաշտպանող ակցիան ևս ծեծի ենթարկվեց

«Քիթդ հոտին չդիմացավ, իսկ աչքդ ծեծին սովո՞ր է», «բռնացողն էլ է հանցագործ, արդարացնողն էլ», «ձեր պատճառով ամբողջ երկիրը քաքի մեջ է․․․

Հոգեբուժարանի «ինքնասպանությունը» կատարվել է շուրջօրյա վերահսկողության պայմաններում

- Հատուկ հսկողության բաժանմունքն այն տարածքն է, որտեղ դատարանի որոշումով պահում են հարկադիր բուժման անցած մարդկանց։ Այնտեղ մուտք ու ելք...

Գյումրիում դասախոսը դադարեցրել է հացադուլը, բայց իր պահանջներից չի հրաժարվելու

Շիրակի պետական համալսարանի դասախոս Հովհաննես Խորիկյանն ուսանողների և ընկերների խնդրանքով դադարեցրել է հացադուլը...

Քաղաքապետը պիտի զգա կոյուղու հոտը․ ՀՀԿ֊ականները ծեծել են ավագանու ընդդիմադիր անդամներին

Քաղաքապետը պիտի զգա կոյուղու հոտը․ ՀՀԿ֊ականները ծեծել են ավագանու ընդդիմադիր անդամներին

Նիստի վերսկսվելուց հետո Մարինա Խաչատրյանը փորձել է ելույթ ունենալ, սակայն Տարոն Մարգարյանը նրան զրկել է խոսքի իրավունքից...

Շիրակի պետական համալսարանի ուսանողները դասադուլով աջակցում են իրենց դասախոսին

Շիրակի պետական համալսարանի ուսանողները դասադուլով աջակցում են իրենց դասախոսին

Դասադուլավոր ուսանողները բաց նամակ են հղել համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին և Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին...

Նուբարաշենի հոգեբուժարանում կինն ինքնասպանություն է գործել․ Shamshyan.com

Նա ինքնասպանություն է գործել հիվանդասենյակում, ջեռուցման համակարգի խողովակից գլխաշորով կախվելու միջոցով․․․

ՀՀԿ֊ականները քաղաքապետարանում ծեծել են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամին․ Hraparak.am

ՀՀԿ֊ականները քաղաքապետարանում ծեծել են «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամին․ Hraparak.am

Քաղաքապետարանում կրքերը բորբոքվել են այն բանից հետո, երբ Մարինա Խաչատրյանը որոշել է Տարոն Մարգարյանի սեղանի մոտ տիղմ...

Կառավարությունն առաջարկում է քրեականացնել «ահաբեկչությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը»

Այսպես, Քրեական օրենսգրքում առաջարկվում է ավելացնել 226-1 հոդվածը՝ «Ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման...

Երևանի քաղաքապետարանը խնջույքների և ծաղիկների համար նախատեսում է միլիոններ ծախսել. armlur.am

Ավիատոմսերի ձեռքբերման համար նախատեսվում է հատկացնել 20 մլն դրամ, Քաղաքապետարանի խնջույքների համար՝ 35 մլն դրամ, հյուրանոցային ծառայությունների...

Քաղբանտարկյալը կոչ է անում մասնակցել պայմանավորված պատերազմին

- Պատերազմի պատրաստվող Ալիևի մարտաշունչ ու մոբիլիզացնող վարքագծին ու հռետորաբանության պատասխանը կարագի ու խառը կանաչու․․․

Նուբարաշենի բանտի կոյուղաջրերը՝ պատիժ բնակիչների համար․ ակցիա

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարակից 5 շենքերի բնակիչները փակել են բանտ տանող ճանապարհը՝ բողոքելով այդ վայրի կոյուղաջրերի գարշահոտությունից։ Նրանք․․․