Սևազգեստ ծնողներ. Բողոքի պատմություն (ՎԻԴԵՈ)
Բանակում ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների ծնողները տարիներ ի վեր բողոքի ակցիաներ են անցկացնում ՀՀ կառավարության, Դատախազության...
Քաղբանտարկյալների աջակիցներին ԱԺ֊ի մոտից բերման ենթարկեցին
Այսօր մի խումբ քաղաքացիներ Ազգային ժողովի մոտ ակցիան են անցկացրել ի պաշտպանություն քաղբանտարկյալների։ Նրանք պլաստմասե ժապավեններով իրենց կապել են Ազգային ժողովի կենտրոնական մուտքի ճաղերին։ Ակցիայի վայր են ժամանել մոտ 3 տասնյակ ոստիկաններ։ Նրանց գործողությունը ղեկավարող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ քաղաքացիները խախտում են հասարակական կարգը և կոչ է արել նրանց արձակել ժապավենները։ Ակցիայի մասնակից արվեստագետ Արա Պետրոսյանն ի պատասխան ասել է, որ իրենք պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Օսիպյանը, իր հերթին, կարգադրել է ակցիայի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Գասպարիի փաստաբանը վիճաբանում է դատավորի հետ
«Երկու դատարանների որոշումները իրար հակասում են, սակայն դատավորը չի ցանկանում անգամ լսել ու պատասխանել մեր հարցերին»։ Այս մասին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հայտարարել է ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի փաստաբան Տիգրան Եգորյանն այն բանից հետո, երբ դատավոր Նելլի Բաղդասարյանը փաստաբանի հարցին պատասխանելու փոխարեն՝ մաստակ ծամելու համար դիտողություն է արել դահլիճում ներկա գտնվող լրագրողներին։ Գասպարիի փաստաբանը դատարանին խնդրել է պարզաբանել, թե ինչ կարգավիճակ ունի իր պաշտպանյալն այսօրվա դատական նիստի ընթացքում։ Եգորյանը հիշեցրել է, որ երկու նիստ առաջ Գասպարիի նկատմամբ սանկցիա էր կիրառվել և նա հեռացվել էր դահլիճից 6 ժամով։
Քաղբանտարկյալների աջակիցներին ԱԺ֊ի մոտից բերման ենթարկեցին (ՎԻԴԵՈ)
Ակցիայի մասնակից արվեստագետ Արա Պետրոսյանն ի պատասխան ասել է, որ իրենք պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Օսիպյանը, իր հերթին...
«Իշխանությունը լրագրողների խնդրի օգնությամբ ուշադրությունը շեղում է այլ կարևոր հարցերից»
Վերջինս, սակայն, շեշտել է, որ գուցե սրանք շատ խնդրահարույց կետեր են, սակայն միայն սրանց վրա կենտրոնանալ չի կարելի: Ըստ Իոաննիսյանի, կան ավելի...
ԱԺ֊ն կարող է թույլ տալ ընտրություններից հետո ընտրողների ցուցակների հրապարակումը․ հոդված
«Նոր Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված ընդդիմադիր ուժերի քաղաքացիական հասարակության կազմակերպություների կողմից պարբերաբար արծարծվում է...
Արարատի մարզում ավտովթարի հետևանքով 3 զինծառայող է զոհվել
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և 250մ գլորվել է ձորը։ Տեղում զոհվել են մեքենայի ուղևորներ 30֊ամյա Կարեն Կարապետյանը և 35-ամյա Վահան Ղուկասյանը...
Գասպարիին խոշտանգելու փաստի վերաբերյալ ՀՔԾ֊ում քրգործ է հարուցվել․ «ՀԺ»
Փետրվարի 25-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Վարդգես Գասպարին ՄԻՊ արագ արձագանքման խմբին տեղեկություններ էր հայտնել...
Հարցերին պատասխանելու փոխարեն՝ Գասպարիի գործով դատավորը լրագրողներին դիտողություն էր անում
Եգորյանը հեռացել է նիստերի դահլիճից՝ պատճառաբանելով, որ առանց իր պաշտպանյալի ինքը դատական նիստին չի կարող մասնակցել։ Բաղդասարյանը ասել է...
ՊԵԿ֊ից կմաքրեն Գագիկ Խաչատրյանի կադրերին․ «ՀԺ»
«Այսինքն, խոսքը այն մարդկանց մասին է, որոնք հավատարիմ են եղել Գագիկ Խաչատրյանին և ՊԵԿ-ում ապահովել են ինչպես լեգալ, այնպես էլ ստվերային գումարների...
Ծաղիկները պահե՛ք ձեզ. «Դալմայի» անվտանգությունը հարձակվեց պաստառներով մարդկանց վրա
Մարտի 8-ի երեկոյան «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները հարձակվել են ակցիա անցկացնող մի խումբ մարդկանց վրա և, հրելով ու քաշքշելով, դուրս հանել նրանց շենքից: Մինչ այդ ակցիայի մասնակիցները, ովքեր ներկայացել են որպես մի խումբ ֆեմինիստներ, խաղաղ կանգնած էին առևտրի կենտրոնի կենտրոնական մասում՝ պահելով մի քանի պաստառներ. «Հեղափոխություն, դուրս արի սեռվանդից», «Մարտի 8-ը պայքարի օր է», «Մարմնավաճառությունը ընտրություն չէ, այլ աղքատության և բռնության մշակույթի հետևանք», «Ձի֊ձի, փայտե ձի, հետերոնորմատիվությունը կոտրեցի», «Անձնականը քաղաքական է»: Մանրամասները՝ այստեղ
«Կանանց իրավունքների պաշտպանության օր»․ Մարտի 8-ի երևանյան երթը
Հայաստանում կանանց 61 տոկոսը ենթարկվում է որևիցե տեսակի բռնության։ Աշխատաշուկայում կանայք վարձատրվում են 36 տոկոսով ավելի քիչ, քան տղամարդիկ։ Վիճակագրական այս տվյալները բարձրախոսով ընթերցում էր այսօր Երևանի կենտրոնում անցկացված «Կանայք տարբեր են» երթի մասնակիցներից մեկը։ «61 տոկո՞ս, էդքան շա՞տ», ֊ արձագանքեց երթի կողքով անցնող մի կին։ Երթի մասնակիցներից շատերը ձեռքերում պահել էին «Կանայք տարբեր են», «Գիտնական», «Կույս», «Մաքրուհի», «Լեսբի», «Ձեռնարկատեր», «ՄԻԱՎ֊ով ապրող կին», «Սեքս աշխատող» և այլ նման գրություններով պաստառներ։ Բաժանվող թռուցիկներում նշվում էր, որ «կանայք տարբեր են, նրանց ընտրությունները բազմազան, և պետք չէ նույնականացնել կնոջ «դերն» ու «տեղը» սեփական պատկերացումների հետ»։