Պատկերացնենք Երևանը Տարոն Մարգարյանից հետո․ զրույց
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում չի քննարկվել այն հարցը, թե ով կարող է փոխարինել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, եթե վերջինս հրաժեշտ տա իր պաշտոնին։ Նման քննարկում չի եղել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում։ Այս մասին Epress․am֊ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Զարուհի Բաթոյանը։ Լրագրող Շահանե Խաչատրյանը հիշեցրել է, որ մի խումբ քաղաքացիներ և հասարակական կազմակերպություններ հայտարարել են, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում տեսնում են հենց իրեն՝ Բաթոյանին, բացի դա, քաղաքապետ լինելու հավակնությունների մասին հայտնել է Ավագանու «Ելք» խմբակցության մեկ այլ անդամ՝ Ալեն Սիմոնյանը, որը երեկ հրաժարվել է պատգամավորական մանդատից։ «Որևէ որոշում, պայմանավորվածություն, զրույց, որը կապ կունենա քաղաքապետի թեկնածության հետ մենք չենք ունեցել։ Պարզապես հարցեր են ուղղել ․․․ Օրինակ, ինչպես որ ինձ են հարցեր ուղղել... Ակտիվիստների և հասարակական կազմակերպությունների խումբը, երբ ինձանից հարցրեց՝ պատրաստվում ենք հրապարակել նամակը, իսկ Դուք կուզե՞ք, պատրա՞ստ եք, ես ասացի՝ այո, եթե գա դրա ժամանակը, պատրաստ եմ։ Եվ նույնն էլ, կարծում եմ, Ալեն Սիմոնյանը, և ոչ միայն Ալեն Սիմոնյանը կարող են լինել շատ մարդիկ, ովքեր շատ ավելի կոմպետենտ են, շատ ավելի պատրաստված են և շատ ավելի նվիրված կաշխատեն որպես քաղաքապետ կամ քաղաքապետարանում, քան մենք տեսնում ենք այսօր ղեկավարող ուժի կողմից», ֊ նշել է Բաթոյանը։
Լիճքի պղնձի հանքի գործունեությունը կասեցվել է
Մեղրեցիները ստորագրահավաք էին սկսել Նիկոլ Փաշինյանին ուղղված հանրագրի տակ՝ Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական...
Նախաձեռնությունը պահանջում է Հանրայինի ղեկավարների հրաժարականը (տեսանյութ)
«Հանրայինը հանրությանը» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակել է Հանրային հեռուստառադիոընկերության և դրա խորհրդի գործունեությանը....
Բուսաբանական այգում հարսանիքներ են անցկացվելու․ պարզաբանում է տնօրինությունը
Այդ տարածքում մի քանի ամսով վրանային սրահ է բացվում, տարբեր մշակութային միջոցառումներ կազմակերպելու նպատակով։ Դա մի քանի ամսից․․․
Էլիտար դպրոցները վնասում են ողջ համակարգին և շերտավորում հասարակությունը
Կառավարող էլիտան այդ դպրոցները ստեղծել էր իրենց երեխաների համար: Այդ դպրոցների գոյատևման կարևոր պայմաններից է նաև ընդհանուր կրթական համակարգի թուլացումը․․․
Զինծառայողը մահացել է որովայնի շրջանում ստացած վիրավորումից
Մայիսի 22-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում...
Տարոն Մարգարյանը փակ հանդիպմանը խոսել է իրեն սպառնացող վտանգների մասին․ «ՀԺ»
Մենք պատրա՞ստ ենք մեզ ձիգ պահել, և այս 3 հոգին չհայտնվի։ Եթե այս 3 հոգին հայտնվում են, մեզ մոտ մոտեցումն այլ է դառնում։ Բայց եթե այս 3 հոգին չի հայտնվում...
Բոլոր մետաղական հանքերում ստուգումներ են սկսվելու. Փաշինյանը՝ հանքարդյունաբերության մասին
«Այս հարցում լինելու ենք սկզբունքային և հետևողական։ Ընդհանրապես, աշխարհում և Հայաստանում բնապահպանական խնդիրներն ակտիվորեն քննարկվում են...
Կապանցիները վռնդել են նավթ որոնող կանադական ընկերության ներկայացուցիչներին
«Ընկերությունից 3 հոգի էր եկել, և միայն նրանք են մտել ներս, հավանաբար հետնամուտքով։ Ոչ համայնքապետարանից, ոչ գյուղացիներից ոչ ոք ներս չի մտել...
Մահացած զինծառայողին վիրավորանք հասցնելու մեղադրանք է առաջադրվել սերժանտին
Բացահայտվել են զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ Թորոսյանին անպարկեշտ ձևով ստորացնելու․․․
«Լիդիանի» «անկախ խորհրդատուները» բնապահպանական ռիսկերին վերաբերող խորհուրդներ չեն տալիս
«Մենք փորձում ենք մնալ ռազմավարական մակարդակի վրա։ «Լիդիանը» կարիք չունի մեր աուդիտի, նրանց խիստ աուդիտ...
Տարիների հակասություններ․ ինչպես է քաղաքապետարանը «բարեկարգում» Մաշտոցի պողոտային հարակից պուրակը
Ներդնող «Տաշիր» ընկերության կողմից եղավ առաջարկ, որ վերջնամասում ամֆիթատրոնի փոխարեն նորից մեծ ջրավազան կառուցվի, որը կունենա նաև նստատեղեր․․․