2026 թ. մայիս 30, շաբաթ

ՀԿ-ների մասին օրենքի փոփոխությունից դժգոհությունը աճում է

Առաջարկվում է խստացնել հրապարակային հաշվետվությունների ներկայացման պահանջը` տարածելով այն բոլոր հասարակական կազմակերպությունների վրա․․․

Զրույց ապագա պատգամավորի հետ

Զրույց ապագա պատգամավորի հետ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի 16-րդ համար, «Imagine» հակամարտությունների տրանսֆորմացիայի կենտրոնի բազմամյա համակարգող...

Վերջին երեք տարվա ընթացքում Եմենում շուրջ 85,000 երեխա է մահացել

2015թ. ապրիլից մինչեւ 2018 թ. ընկած ժամանակահատվածում Եմենում սովից մահացել է մոտ 85 հազար երեխան, հաղորդում է «Save the Children» կազմակերպությունը: Պաշտոնական տվյալներով, զոհերի թիվը կազմում է 84 701: Տվյալները ձեռք են բերվել ՄԱԿ-ի զեկույցներից, որտեղ ուսումնասիրել են մահացությունների քանակը մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում: «Մենք սարսափում ենք, որ պատերազմի սկսվելուց հետո Եմենում այսքան երեխաներ են մահանում սովից: Այս ձեւով մահացած երեխաները շատ են տառապում, քանի որ կենսական կարևորությնուն ունեցող օրգանները սկզբից սկսում են ավելի դանդաղ  աշխատել, ապա ամբողջությամբ դադարում են գործել: Իսկ ծնողներն էլ այդ պռոցեսի ականատեսն են դառնում, եւ  ոչինչ չեն կարողանում անել», - մեկնաբանեց Թիմեր Կիրոլոսը, ով ղեկավարում է« Save the children»- ի Եմենի մասնաճյուղը: Կազմակերպության կայքէջի համաձայն` միայն 2017 թվականին սովից Եմենում 5 տարեկանից ցածր 50.000 երեխա կարող էր մահանալ, իսկ մոտ 400,000 երեխաներ բուժման կարիք ունեին, որը չէին կարող ստանալ: 2014 թվականից Եմենում  քաղաքացիական պատերազմ է։  2015թ. փետրվարին Սաուդյան երկրների կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ միջամտել էր երկրի գործերին, որից հետո Յեմենի համար կենսական կարեւոր նշանակություն ունեցող Հոդեյդի նավահանգստում պարենային ապրանքների մատակարարումները նվազել են ամսական 55 հազար տոննայի չափով։ Սննդի այս չափաբաժինը բավարար կլինի 4,4 միլիոն մարդու համար, այդ թվում `2,2 միլիոն երեխաների: Համաշխարհային առողջապահական կազմակերպության գնահատականներով՝ Յեմենում պատերազմի ընթացքում սպանվել են ավելի քան 10 հազար մարդ՝ քաղաքացիական բնակչությունից:

Ամերիկացի գործակալները ներթափանցել են Մեքսիկայի միգրանտների քարավանի մեջ

Չորս հազար փախստականներ, հիմնականում Հոնդուրասից, այդ ճանապարհին WhatsApp հավելվածն են․․․

Ինչպես է Հայաստանում գործում գենդերային հավասարության իրավունքը

Ինչպես է Հայաստանում գործում գենդերային հավասարության իրավունքը

«Ուսումնասիրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ գենդերային խտրականությունը կարող է տարբեր հետևանքներ ունենալ այդպիսի...

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն տուգանվեց ավելի քան 60 հազար դոլարով

Նոյեմբերի 21-ին ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում կայացված․․․

«Ադրբեջանի 5-րդ շարասյունը» ներողություն է պահանջում կառավարությունից

«Բոլոր այն մարդկանց, ովքեր վերջին օրերին փորձեցին «ցեխ շպրտել» և դատապարտել այն խաղաղ գործողությունները, որոնք իրականացնում...

Չշահարկել ԼԳԲՏ հարցերը քաղաքական միավորներ ստանալու համար

Չշահարկել ԼԳԲՏ հարցերը քաղաքական միավորներ ստանալու համար

Ձերծ մնալ տարբեր լրատվամիջոցներում ապատեղեկատվության տարածումից եւ չհրապարակել չճշտված կամ զրպարտող եւ վիրավորական տեղեկատվություն: Կանխարգելել ատելության խոսքի...

«Դու սրա համար կյանքովդ կվճարես, տականք քուրդ»

«Դու սրա համար կյանքովդ կվճարես, տականք քուրդ»

Բղավոցներ դահլիճից. «Դու ստորագրեցիր քո մահվան դատավճիռը թուրքական փամփուշտով։ Դու քայլող դիակ ես։ Թույլ մի՛ տվեք նրան ողջ հեռանալ այստեղից»։ «Նա միայնակ է։ Անհանգստանալու ոչինչ չկա․․․

Խեղդող բանտերի և ոչ հաշվետու ուժայինների մասին

- Դեռևս ԽՍՀՄ-ի տարիներին ՔԿՀ-ները ունեին պատժող բնույթ, գործում էին ոստիկանական ռեժիմով։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պետք է որ փոփոխություններ լինեին, սակայն իրավիճակը մնաց նույնը․․․

Ինչո՞ւ է աղմկում «այլ սեռական կողմնորոշում» ունեցող պաշտոնյաներին ցուցակագրող ՀՀԿ֊ն

«Հիմա այն օրենքը, որ ուզում էին ընդունել, կոչվում է պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության․․․

Մարդը բանտում է մնում իրավական որոշակիության բացակայության պատճառով

Խնդիրը նրանում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նվազագույն չափ է սահմանվել 0.005գր.-ի հնգապատիկը ներառյալ: Սակայն Քրեական օրենսգրքի․․․