Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կզբաղվի հայկական պանրով
Պանրի թանկացումը.
Գերմանացի գրողը պահանջում է դադարեցնել գնչուների վտարումը
Գրասը Կոսովոյի գնչուների վերադարձը...
Վրաստանի բնակիչների մեծ մասը սատարում է Սահակաշվիլիին. ամերիկյան փորձագետներ
Բնակչության 28%-ը դեմ է...
ՀՀ Մշակույթի նախարարությունն աջակցում է «Մարմնին»
Նոյեմբերի 15-ին Երևանի Նկարիչների Միությունում մեկնարկող...
Հայկական կողմը պատասխան քայլ է ակնկալում Ադրբեջանից
Հայկական կողմը որևէ նախնական պայմանավորվածություն...
Բաթումի կենտրոնում կցուցադրեն «Սերը»
Քանդակն իրենից կնոջ և տղամարդու մարմիններ է ներկայացնում...
Ալեքսանդր Արզումանյանը կարող է ունենալ իր տեսակետը. Զուրաբյան
Ճիշտ է` նա ՀԱԿ անդամ է, բայց գոյություն ունի Կոնգրեսի քաղխորհուրդ...
Հնդկաստանում 22 մարդ է զոհվել փոթորիկի հետևանքով
Բնական աղետի հետևանքով ավելի քան 30 հազար մարդ ստիպված...
Վրաստանում կառուցված նոր ճանապարհը «բացահայտելու է վիրահայերի ներուժը»
Բնակիչների համար ավելի հեշտ էր հարաբերություններ հաստատել...
Վարչապետը հույս ունի` Էմիրություններին կհետաքրքրի «Զվարթնոցում» իրականացվող ծրագիրը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման նպատակով Զարգացման հայկական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովին։ ԱՄԷ պատվիրակությունը գլխավորում է Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Ալ Քասիմին։ Հատկանշական համարելով համաժողովի անցկացումը Երևանում, վարչապետը Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Մենք կարևորում ենք այս գործարար համաժողովը, որը հնարավորություն է տալու անմիջական շփումների միջոցով ուղղակի հարաբերություններ հաստատել մեր գործարարների միջև։ Մենք վստահ ենք, որ դրա շնորհիվ հնարավորություն կլինի մի կողմից ավելի լավ հասկանալ միմյանց։ Այն գրավչությունը, որ ունի այսօր Հայաստանի Հանրապետությունը ներդրումներ կատարելու առումով։ Ես շատ ոգևորված եմ երեկ կառավարությունում տեղի ունեցած մեր հանդիպմամբ։ Մեզ համար հետաքրքրական են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, միջուկային ֆիզիկայի, միջուկային բժկության բնագավառները, ինչպես նաև զբոսաշրջությունը, շինանյութերի արտադրությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը, քաղցրահամ ջրի արտահանման խնդիրը»։ ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄԷ գործարարների համար հետաքրքրական կլինի ծանոթանալ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող ծրագրին, որը ենթադրում է ազատ տնտեսական գոտու ստեղծում գյուղմթերքների վերամշակման և արտահանման նպատակով։ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Ալ Քասիմին, կարևորելով Հայաստանի և ԱՄԷ-ի միջև եղած ներկայիս հարաբերությունները, մասնավորապես, նշել է. «Մենք պատրաստակամ ենք հայ գործարարների հետ աշխատել, Հայաստանի հետ ունեցած տնտեսական կապերը խորացնել։ Մեր ապրանքաշրջանառության ծավալները նախորդ տարի կազմել է 400 մլն. ԱՄՆ դոլար, բայց այն բավարար չէ և պետք է ավելացնել։ Միջուկային էներգետիկայի զարգացումը մեր երկրի ռազմավարությունն է և, հուսով ենք, որ Հայաստանն այս ոլորտում կկարողանա մեզ հետ համագործակցել, տեխնոլոգիաների և սոցիալական ոլորտի ներդրումների ոլորտում համատեղ ֆինանսական միջոցեր ներդնելով այս բնագավառները ևս զարգացնել։ Արաբական Միացյալ էմիրությունները ցանկանում է գիտելիքահենք տնտեսություն ստեղծել»։ Համաժողովի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին առևտրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
Հայաստանը վաղը հետ կվերադարձնի Ադրբեջանի քաղաքացուն
Ի կատարումն 2010թ. հոկտեմբերի 27-ին...
Տիգրան Սարգսյանը ցավակցել է Չեռնոմիրդինի մահվան կապակցությամբ
Մեծ է Վիկտոր Չեռնոմիրդինի ներդրումը մեր երկրում...