2026 թ. հունիս 1, երկուշաբթի

Փաշինյանը նորից փողոց դուրս գալու անհրաժեշտությունը չի բացառում

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է խորհրդարանական ընտրությունները տապալելու հնարավոր դավադրությանը։ «Վաղը լրանում է վարչապետի թեկնածու առաջադրելու առաջին ժամկետը, ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ, որ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս ընթացքում կարո՞ղ են լինել դավադրություններ խորհրդարանական ընտրությունները տապալելու։ Տեսականորեն, այո՛․․․Չնայած բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ չեն անելու դավադրություն, բայց եթե հանկարծ այդպիսի բաների փորձեն լինի, ինչի թույլ նախանշաններ սկզբունքորեն կարելի է դիտարկել, խոսքը էլի պետք է ասի ժողովուրդը։ Ես էլի նույն ճանապարհով պետք է դիմեմ ձեզ և առաջարկեմ, որ մենք նորից հավաքվենք։ Մի բան պարզ է՝ մենք պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և հույս ունեմ՝ քաղաքական ուժերը այս ըմբռմանը հակասող գործողություններ չեն անի»։ Այսօրվա Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու օրենքի նախագիծը։ Քվեարկության համար հարկավոր է, որ ներկա լինեն ԱԺ պատգամավորի առնվազն 63-ը, սակայն ներկա են 53-ը։ Սա նշանակում է, որ կարող է տապալվել նախագծի 1-ին ընթերցմամբ ընդունումը։ «Ծառուկյան» դաշինքից բացակայում է վեց պատգամավոր, որոնց թվում՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Արգամ Աբրահամյանը, Վահան Կարապետյանը։ Հանրապետական կուսակցությունից բացակայում են հիմնականում այն պատգամավորները, որոնք միացել էին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին։ Նրանց թվում է  Արսեն Միխայլովը, Հարություն Կարապողոսյանը, Ավետ Սարգսյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Հակոբ Հակոբյանը, Արայիկ Գրիգորյանը, Ռոբերտ Սարգսյանը, Նաիրի Սահակյանը, Հակոբ Բեգլարյանը, Ավետ Սարգսյանը։ Նշենք, որ ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․ «ՀՀԿ-ի սաբոտաժը հաջողության հասնելու եզրին է, Ընտրական օրենսգրքի ընդունումը՝ լուրջ վտանգի տակ»: Հանրային քննարկման նախաձեռնությամբ ֆեյսբուքում  հանդես են եկել մի շարք քաղաքացիներ՝  կոչ անելով հավաքվել Ազգայի ժողովի այգում՝ քննարկելու ընտրական նոր օրենսգրքի ընդունման հետ կապված հարցերը։

Հեղափոխություն է, երբ վարչապետի թեկնածուն չընտրվեց

Հեղափոխություն է, երբ վարչապետի թեկնածուն չընտրվեց

Սա աննախադեպ երևույթ է, երբ երկրի վարչապետը պաշտպանում է մի թեկնածուի, և այդ թեկնածուն չի հաղթում ընտրություններին։ Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է․․․

Ի՞նչ են բերում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները

Ավելացնել Հանրային ռադիո և հեռուստաընկերության կողմից տրամադրվող անվճար րոպեների քանակը։ Ընտրությունների մասնակցող կուսակցությունների համար Հանրային․․․

ԱԺ֊ն կարող է խաթարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը՝ հետաձգելով 2-րդ ընթերցումը

Հարցն՝ 1-ին ընթերմամբ օրենքի ընդունումից հետո 2-րդ ընթերցման քննարկումը անցկացնել 72 ժամվա ընթացքում, քվեարկության արդյունքում չի հաստատվել․․․

Մարզերում 4 քաղաքապետներից 2-ն են ՔՊ-ից

Կապանում անկուսակցական Գևորգ Փարսյանը 10 507 ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին։ ՔՊ ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը ստացել է 8 499...

Նոր մանրամասներ Վանաձորի թիվ 24 դպրոցի մասին

Նոր մանրամասներ Վանաձորի թիվ 24 դպրոցի մասին

- Եթե դպրոցում աշխատող ծանոթ ունես, ոչ մի պռոբլեմ չունես՝ կարաս երբ ուզես դասի գնաս, երբ ուզես չգնաս, ու էդ սաղ ընթացքում գերազանցիկ լինես։ «Վերջին զանգերի» ֆիքսված գումար կա․․․

4-րդ «Ծիածան» ֆորումը առանձնացավ նախորդներից

4-րդ «Ծիածան» ֆորումը առանձնացավ նախորդներից

ԼԳԲՏՔ մարդիկ և քաղաքականությանը՝ որն է նրանց դերն այդ դաշտում, և ինչպես են քաղաքական ուժերը շահարկում նույնասեռականության թեման իրենց շահերի համար և ինչպես կարելի․․․

Հրավեր․ «Արվեստ և քաղաքականություն․ երևութաբանական հայացք»

Հրավեր․ «Արվեստ և քաղաքականություն․ երևութաբանական հայացք»

Շվեյցարաբնակ փիլիսոփա, երևութաբան Ստեֆան Քրիստենսենի բանախոսությունները հեղինակը մտահղացել է նկատի ունենալով հայաստանյան հեղոփոխական․․․

Ֆուտբոլը Հայաստանում արագ չի փոխվելու

Ֆուտբոլը Հայաստանում արագ չի փոխվելու

Արմեն Մելիքբեկյանը աշխատել է ՀՖՖ-ում՝ փոխտնօրենի պաշտոնում։ Հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ։ 2009-ին համահիմնադրել է Անկախ լրագրողների ցանցը․․․

ՀՀԿ-ն այլևս վախենալու չէ, փարատում են իրավապաշտպանները

Հանրապետական կուսակցությունը, եթե չառաջադրի Փաշինյանին կամ որևէ մեկին, որը պետք է ընտրվի, ի՞նչ են անելու, ես չեմ պատկերացնում․․․

Հայր Թրուդոյի այցը Հայաստան

Հայր Թրուդոյի այցը Հայաստան

- Շատ տարիներ են անցել, այժմ ես պաշտոնաթող գնդապետ եմ, հետագա ծառայության ընթացքում մեկ անգամ չէ, որ ստիպված էի թիկնապահ աշխատել բարձրաստիճան հյուրերի համար։

Տրանսպորտը՝ քաղաքապետարանին և մի քանի այլ առաջարկ

Տրանսպորտը՝ քաղաքապետարանին և մի քանի այլ առաջարկ

Շատ զարմանում եմ ես՝ 30 տարվա անկախ երկրում երեք տարի չկա, որ կարմիր գծեր են քաշել։ Այսինքն նշանակում է, որ 27 տարի ոչ մի դպրոց, ոչ մի մանկապարտեզ չե՞ն վերանորոգել․․․