Հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է սիրիական որոշ բնակավայրերից․ պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հայտնում է, որ Սիրիայի Թել Աբյադ քաղաքից հայ ընտանիքների մեծ մասը հեռացել է դեպի Հասակե նահանգ և Հալեպ: «Բարեբախտաբար, տուժածներ չկան», ֊ տեղեկացրել է նա «Ֆեյսբուք»֊ի միջոցով։ «Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռաս ուլ-Այն բնակավայրից նույնպես հայերը դուրս են եկել: Ինչ վերաբերում է Կամիշլիին, ապա այնտեղ ունենք շուրջ 3 հազար հայեր, որոնք շարունակում են մնալ քաղաքում. այս պահին, ինչպես հայտնում են իրենք՝ բնակիչներն ու քաղաքային իշխանությունները, տարհանման անհրաժեշտություն չկա: Նշեմ, որ Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մեծ ծավալի աշխատանք են կատարում. մեր դիվանագետները մշտական կապի մեջ են Սիրիայի հյուսիս-արևելքի հայ համայնքի հետ», ֊ տեղեկացրել է պատգամավորը։ Ավելի վաղ Հայրապետյանը հեռախոսազրույց էր ունեցել Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանի հետ՝ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։ Իսկ ՀՀ կառավարությունն արդեն դատապարտել էր Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն ներխուժումը։ Ավելի մանրամասն՝ այստեղ։
Հայաստանի եզդիներ․ փոփոխվող ազգային դիմագծեր
- Ես պետությունից էլ ոչ մի բան չեմ ուզում: Իմ հերը գնացել է, ճիշտ է արել, դա իմ պատիվն է, իմ փառքը: Թող մի անգամ գային, իրա երեխեքին տեսնեին․․․
ԱՄՆ սենատորները Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ են պատրաստում
«Այս պատժամիջոցները Էրդողանի և նրա զինված ուժերի համար արագ և հեռուն գտնացող հետևանքներ կունենան», - նշել է Վան Հոլլենը։
Ղրիմում ուկրաինամետ ակտիվիստ է ձերբակալվել
ՄԱԿ-ի տվյալներով 2017 թվականի սկզբից մինչև 2018-ի կեսեր Ղրիմում արձանագրվել էր մարդու իրավունքների ավելի քան 80 խախտում։
«Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենին կրկին կալանավորեցին
«Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի․․․
Հայաստանն արտահայտվել է Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժման մասին
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն միջոցներ ձեռնարկել՝ այդ ապօրինի գործողությունը դադարեցնելու և Թուրքիայի․․․
Թուրքիան սկսել է հարձակումը․ տուժում է խաղաղ բնակչությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գործողության նպատակը քրդական միլիցիաներից մաքրված «ապահով զոնա» ստեղծելն է։
Դեռևս ունենք դպրոցներ, որոնց տնօրենները իրենց բդեշխիկներ են համարում
Թոքմաջյանը ներկայացրեց առաջարկությունների փաթեթ՝ միտված հանրակրթության ոլորտի մի շարք համակարգային խնդիրների կարգավորմանը․
ՌԴ֊ում ընդդիմադիր Նավալնու Հիմնադրամն արտասահմանյան գործակալ ճանաչեցին
Նավալնին համոզմունք է հայտնել, որ տվյալ որոշումն ընդունվել է Պուտինի ուղիղ հրամանով, և նախարարության գործողությունները․․․
Հոաքին Ֆենիքսը «Ջոկերի» տակ չի մնացել
Միայն լուսանկարին նայելն այնքան ազդեց իմ վրա։ Այդ պահին էմոցիաների տակ էի, բայց հետո լանչի գնացի ու ամեն ինչ հիանալի էր։
Վահրամ Մարտիրոսյան․ Քիմ Քարդաշյան
․․․և կքաղես՝/ պապերիդ կորստի արնանման ծաղիկներից,/ երբեմնի արդյունաբերական քաղաքները չլքածների հպարտության փշուրներից,/ թշնամու դիպուկահարների հայացքի տակ կծղող արտերից․․․
Հիվանդանոցի տնօրենը գումար է առաջարկել երեխայի մահվանը չհավատացող ծննդկանին
Ծննդկանը պատմել է «Ազատությանը», որ դեպքի օրը՝ երեկոյան, երեխային տարան, իրեն քնաբերների ազդեցության․․․