Գորիսում բողոքում են ոստիկանին մարզպետ նշանակելու դեմ
Սյունիքի բնակիչները փակել են Գորիս-Կապան ճանապարհը Քարահունջ գյուղի հատվածում՝ այդպիսով արտահայտելով․․․
Հունան Պողոսյան․ Պատժել հասարակությունում վխտող ճիճուներին, ոջիլներին, վիժվածքներին
- Թեև անչափ կարևոր է, թե ում է ուղղված նրա այդ արտահայտությունները, այդուհանդերձ ցանկանում ենք հասկանալ՝ Դուք նրան պաշտոնի նշանակե՞լ եք․․․
«ՄերժիրՍերժին»-ը ՔՊ-ացավ
- Իսկ անկուսակցական մնալը տարբերակ չէ՞ր։ Այսինքն ով ուզում է ծառայել հայրենիքին պիտի անդամակցի ՔՊ-ի՞ն։ Կարծում եմ կոմունիզմից էդ վիճակում ենք։ Մեզ արժանի ընդիմություն է պետք...
Դատալեքսում զինվորական գործերի հասանելիության մասին
Դատական դեպարտամենը դա մեկնաբանել էր համակարգում տեխնոլոգիական նոր լուծումների ներդրմամբ, բայց և խնդրի լուծման հստակ ժամկետներ չէր նշել:
ԱԱԾ պետ․ Ես դատավորի հետ չեմ խոսել
- Չեմ ճանաչում ես իրան, մամուլի ասուլիսի ժամանակ կողքներս նստած տղան ա։ Ես ասում եմ «Հրաչն ի՞նչ ա ասում»։ Ասում ա «Հրաչն ասում ա «հիմնավոր ա», ասում եմ «դե, ուրեմն ուզի֊չուզի, պետք ա տա»։
Հարուստ ոստիկանը՝ Սյունիքի մարզպետ. Կառավարության «տարօրինակ» որոշումը
- Հունան միլիցին ու իրպեսները տեղ չունեն, չպիտի ունենան Նոր Հայաստանի կառավարման/իշխանական համակարգում, սա իմ համոզմունքն է, ինչքան էլ երդվեն Նոր Հայաստանի անունով:
Ակտիվիստին սպանել են վրացական նացիստները
Վրաստանյան իրավապաշտպանները պահանջում են վերաորակել հոդվածը, որի շրջանակում քննվում է 25-ամյա քաղաքացիական ակտիվիստ Վիտալի Սաֆարովի սպանության գործը: Նա սպանվել էր սեպտեմբերի 30-ի լուսաբացին՝ Թբիլիսիի կենտրոնում: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ասում են, որ հանցագործութունը կատարվել է այլատյացության հողի վրա, հաղորդում է «Էխո Կավկազա» կայքը: Այդ գրառումը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Վիտալի Սաֆարովի մայրը՝ Մարիա Ալանակյանը. «Ի՞նչն է դարձել որդուս մահվան պատճառը: Վրաստանի իրավապահ մարմինների կողմից անփույթ վերաբերմունքը աճող ֆաշիստական տարբեր խմբավորումներին, որոնք ատելության գաղափարախոսություն են «քարոզում»: Եթե հիմա նրանց դեմ պայքար չսկսվի, ապա զոհերն ավելի շատ կաճեն և ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք խոստովանել, որ ինքներս ոչինչ չենք արել, որ մեր որդիներին չսպանեն քաղաքի փողոցներում, որոնք նրանք այնքան շատ էին սիրում: Ինձ համար դժվար է գրելը, բայց ես որոշել եմ պայքար սկսել նրանց դեմ, և, կարծում եմ, յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր մայր կհասկանա ինձ և կողքիս կկանգնի: Մենք բոլորս երեխաներ ունենք։ Ո՞վ կլինի հաջորդը»: Վիտալին դարձել է այն բանի զոհը, ինչի դեմ պայքարել է, ասում է «Ներգրավվածության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ագիթ Միրզոևը: Վերջին հինգ տարիներին Վիտալին աշխատում էր հենց այս կազմակերպությունում: Տարբեր ծրագրերի համադրողն էր, որոնց թվում՝ հանդուրժողականության երիտասարդական ճամբարի։ Այնտեղ երիտասարդներին սովորեցնում են հարգել այլ մարդկանց՝ անկախ տարբերություններից, որոնք կան նրանց միջև, ասում է Ագիթ Միրզոևը: Այն մասին, թե ինչ էր կատարվել սեպտեմբերի 30-ի լուսաբացին, նա և գործընկերները փորձել են իմանալ անմիջապես վկաներից: Հենց նրանց պատմություններն են ցույց տալիս, որ սպանութունը, հավանաբար, կատարվել է ազգային ատելության հողի վրա, ասում է Միրզոևը: Ամեն ինչ սկսվել է մայրաքաղաքի բարերից մեկում՝ Դյումա փողոցում. «Փաստորեն, միջադեպի հիմքում լեզուն է, որով խոսել է Վիտալին: Մայրաքաղաքի երկու հյուրերի հետ նա շփվում էր ռուսերեն, ինչն այդ երեք անձանց դժգոհությունն է առաջացրել: Նրանցից մեկը Վիտալիին նկատողություն է արել, թե ավելի լավ կլինի, որ նա վրացերեն խոսի, ապա այդ ամենը վերաճել է ավանդույթների և այլնի մաին խոակցությունների: Ի պատասխան Վիտալին ասել է, որ ինքը կորոշի՝ ինչ լեզվով խոսել, և արդեն դրանից սկսվել է ագրեսիան, որից հետո նրան անկյուն են տարել՝ «Վարշավա» բարի մոտակայքում, որտեղ էլ տեղի է ունեցել այդ սարսափելի սպանությունը»: Այս փուլում ձերբակալված են երկուսը՝ մեկը (Ա. Կ., ծնված 1998 թ.) կանխամտածված սպանության մեղադրանքով, իսկ մյուսը՝ (Գ.Ս., ծնված 1995 թ.) հանցագործության մասին հաղորդում չներկայացնելու համար: Երկու ՀԿ-ների՝ «Մարդու իրավունքների կենտրոնի» ու «Ներգրավվածության և զարգացման կենտրոնի» ներկայացուցիչները համոզված են, որ հանցագործությունը պետք է վերաորակել որպես սպանություն՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում: Նախ՝ խմբով են սպանել և երկրորդ՝ սա ատելությամբ պայմանավորված հանցագործություն է, - ասում է Ագիթ Միրզոևը: Մի խոսքով, եթե սպանության մասին հոդվածը որպես պատիժ ենթադրում է 7-10 տարի ազատազրկում, ապա ծանրացուցիչ հանգամանքներում կատարածի դեպքում խոսքն արդեն 13-17 տարվա մասին է: «Ես չեմ կարողանում Վրաստանում տեղի ունեցած նման՝ իրավապաշտպանի սպանության դեպք հիշել վերջին տասը, քսան տարիներին: Հետաքննությունն անփույթ է իրականացվում, մեղադրանքները առաջադրվում են սխալ որակումով: Մարտահրավերները, որոնց առջև այսօր Վրաստանը կանգնած է, անտեսվում են. տեսնում ենք, թե ինչպես է աճում ատելությամբ պայմանավորված սպանությունների վիճակագրությունը։ Տեսնում ենք՝ ինչպես են ավելի ու ավելի ակտիվանում նեոազգայնական և ֆաշիստական խմբերը: Վիտալի Սաֆարովի սպանությունը նմանատիպ անուշադրության հետևանք է, որով իշխանությունները վերաբերում են այդպիսի խմբերին», - ասել է Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավար Ալեքո Ցկիտիշվիլին: Իրավապահ մարմիններին անգործության մեջ է մեղադրում նաև Սեսիլին՝ Դյումա փողոցի բարերից մեկի նախկին աշխատակցուհին: Նրա խոսքով, տեղի անձնակազմը լավ գիտի Վիտալի Սաֆարովի սպանության գործով ձերբակալվածներին: Նախորդ տարի, ասում է Սեսիլին, նրանց պատճառով ինքը մի քանի անգամ ստիպված է եղել դիմել ոստիկանություն, բայց ապարդյուն. «Դա տեղի է ունեցել մոտավորապես չորս ամսվա ընթացքում՝ օգոստոսից մինչև նոյեմբեր: Մենք ոստիկանությանը խնդրում էինք ինչ-որ բան անել: Հենց այս երիտասարդները, որ հիմա ձերբակալված են, ագրեսիա էին դրսևորում այլազգիների հանդեպ: Իրենք իրենց անվանում էին նեոնացիստներ: Շշեր էին նետում, իրենց շատ ագրեսիվ պահում, հատկապես երբ օտարերկրացիների էին տեսնում: Նրանց այլ պատճառ պետք չէր: Ձերբակալվածներից մեկը նրանց առաջնորդն էր: Հպարտությամբ պատմում էին, թե ինչպես են ծեծել անտուններին, ասում էին, որ թույլերը պետք է մեռնեն: Մի օր անգամ ասացին, որ ծեծելով սպանել են մի անտուն մարդու: Ես դրա մասին էլ եմ անձամբ ոստիկանությանը ասել, հենց նրանց ներկայութամբ, բայց իրավապահները որևէ կերպ չարձագանքեցին, ոչ մի անգամ: Նրանք պարզապես չէին նկատում այդ խնդիրը»:
Ինգուշեթիայում ծեծել և խոշտանգել են իրավապաշտպանի
Բաց թողնելուց առաջ անծանոթներից մեկն ասել է․ «Երբեք մի՛ վերադրձիր և մի՛ գրիր Ինգուշեթիայի մասին»։ Կոզլովսկու խոսքով՝ իրեն սպառնացել են՝ ասելով․․․
Ռասիստ պատգամավորի խոսքերը Իսրայելում սկանդալ չեն առաջացրել
- Հիմա հրեա ժողովրդի ներկայացուցիչը՝ ժողովրդի կողմից պաշտոնապես ընտրված, բացահայտ խոստովանում է ռասիզմի մասի՞ն և վրդովվում է արյունների միախառնման համա՞ր․․․
ՀՀԿ-ն միջազգային հարթակներում ևս չի ներկայացնում ժողովրդի շահերը
Ակնկալում ենք, որ այսուհետ մոնիտորինգի համազեկուցողները կլսեն բոլոր կողմերի փաստարկները, այլ ոչ թե հիմք կընդունեն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության․․․
10 պատճառ, թե ինչու կառավարությունը պետք է մերժի համահարթեցված եկամտահարկը
- Եթե հեղափոխությունից հետո որդեգրվող հարկային քաղաքականությունը հակասի հեղափոխության տրամաբանությանը և տեխնոկրատիան հաջողի զրոյացնել...
Բռնության ենթարկված աշակերտի մասին․ այդ տարիքում Մոցարտ լսելը նորմալ չէ
Երեխան Մոցարտ է լսում, ռեքվիեմ է լսում, նորմալ չեմ կարող համարել դա, դրա պատճառնները հասկանամ։ Ծնողին ասում եմ՝ միգուցե երեխան ավելի հարմար երաժշտություն լսի, ասում է․․․