ՀՀ-ի դեմ 1․2 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել ԶՊՄԿ-ի վանեցյանական փայատերը
Հայաստանի բյուջեն 8 միլիարդ է կազմում, եթե արբիտրաժային դատարանը բավարարի այս հայցը, պետությունը լուրջ․․․
Հայաստանի բյուջեն 8 միլիարդ է կազմում, եթե արբիտրաժային դատարանը բավարարի այս հայցը, պետությունը լուրջ․․․
Хочу заверить, что мои решения сложить мандат и продолжить борьбу партии «Родина» вне парламента - исключительно мой выбор, они никоим...
ԱԱԾ նախկին պետ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դնում պատգամավորի մանդատը: Նրա ղեկավարած «Հայրենիք» կուսակցության որոշմամբ «դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը»։ «Այսօր օրենքով սահմանված կարգով դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ։ Ձեզանից շատերի համար իմ այս որոշումն անակնկալ չէ․ ես մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել եմ, որ ինձ այլևս չեմ տեսնում այս խորհրդարանում։ Պատճառն ակներև է՝ ՀՀ քաղաքացին մեզ քվե էր տվել այս իշխանությունների կործանարար գործունեությունը կասեցնելու և երկիրն աղետից դուրս բերելու համար։ Սակայն այս խորհրդարանը, իմ կարծիքով, դադարել է լինել նպատակին հասնելու արդյունավետ հարթակ։ «Հայրենիք» կուսակցության Խորհուրդը որոշում է կայացրել շարունակել գործունեությունը խորհրդարանից դուրս։ Կուսակցության որոշմամբ դե յուրե և դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ մեր ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որի շրջանակներում մեր գործընկերների հետ համեմատաբար կարճ, բայց հագեցած ճանապարհ ենք անցել ու, վստահ եմ, դեռ անցնելու ենք՝ հանուն երկրի փրկության, իսկ ապագայում նաև՝ մեր պետականության առողջացման և ուժեղացման։ Շնորհակալություն եմ հայտնում «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների մեր գործընկերներին ՝ միասին անցած ճանապարհի ու համատեղ աշխատանքի համար։ Ուզում եմ վստահեցնել, որ իմ՝ մանդատը վայր դնելու և «Հայրենիք» կուսակցության՝ խորհրդարանից դուրս պայքարը շարունակելու որոշումները բացառապես մեր ընտրությունն են և որևէ կերպ չեն կարող կաշկանդող կամ ուղղորդող գործոն հանդիսանալ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության առաջադրմամբ Ազգային ժողով անցած մեր անկուսակցական ընկերների համար․ այս հարցում յուրաքանչյուրն իր գիտակցված, հիմնավորված ընտրությունը պիտի անի», - ասված է Վանեցյանի տարածած հայտարարության մեջ։
«Защита представила документы, согласно которым, у супруги Гарика Галеяна подтвердилась 29-30-недельная беременность, кроме того, около 6 недель...
Կոնկրետ ինչ է տեղի ունեցել՝ Վանեցյանը չի ասել։ Ըստ նրա, ցուցարարները պահանջում էին «հարցաքննել այդ մարդուն», հետո «վրդովվել են»․․․
«Terror» в переводе с латинского означает «страх». То, что они делают, и есть терроризм: распространение страха на самых разных уровнях. Когда вы расчистите...
- Թալանի փրկության շարժումը։ Վրես ջուր լցնող ու հայհոյող խուլիգաններին խնդրում եմ օգնեք իդենտիֆիկացնեմ։ Հայհոյողի վրա «ծանր վիրավորանք» հոդվածն ա տարածվում։
Вместе с этим провластные СМИ второй день пишут о том, что оппозиция пригласит на митинг священников, чтобы, «спрятавшись за ними, спровоцировать...
«Մինչև 2018թ. մայիսը ընդդիմության որևէ հանրահավաքին, էլ չասեմ 2008թ մարտի 1-ին և դրանից առաջ չկար նման մտահոգություն, ունենալով առավել քան բավարար․․․
Накануне СНБ заявила о наличии реальной угрозы массовых беспорядков в Армении и призвала не поддаваться провокационным призывам, дестабилизирующим...
ԱԱԾ-ն պնդում է, թե Հայաստանում առկա են զանգվածային անկարգությունների իրական վտանգներ
Արդեն երրորդ օրն է՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն իր կողմնակիցների հետ միասին Ազատության հրապարակում է․․․