Ռուբեն Վարդանյանը «օտար» է, Երևանին պատասխանելու դեռ չկա․ Բայրամով
Ադրբեջանը պահանջում է, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա Լեռնային Ղարաբաղից․․․
Ադրբեջանը պահանջում է, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա Լեռնային Ղարաբաղից․․․
Կրեմլում այսօր հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հանդիպման նպատակը նախևառաջ Մոսկվայի ու Բաքվի միջև դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումն էր, ինչի մասին դեռևս երեկ հայտարարվել էր Կրեմլի մամուլի ծառայության կողմից։ Երկու նախագահները Մոսկվայում քննարկել են ոչ միայն հռչակագրի ստորագրումը, այլև Ղարաբաղյան կարգավորմանը, տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու Ուկրաինայի սահմաններին օր-օրի սրվող ռազմական էսկալացիային վերաբերող հարցեր։ «Ես որպես նախագահ Ռուսաստանում եմ 48-րդ անգամ։ Սակայն սա յուրահատուկ առիթ է։ Այսօր մենք ստորագրում ենք պատմական նշանակության այսպիսի կարևոր մի փաստաթուղթ», - նշել է ադրբեջանցի նախագահը։ Փաստաթուղթն, ըստ Ալիևի, ներառում է ավելի քան 40 կետ, որոնք ընդգրկում են երկու երկրների փոխգործակցության ոլորտների լայն շրջանակ։ Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ Մոսկվան որոշիչ դեր է խաղում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման և «նորմալ, հարևանական հարաբերությունների» հաստատման հարցում։ Ալիևն ընդգծել է , որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողություններն ընդունված են միջազգային հանրության կողմից և հույս է հայտնել, որ Հայաստանը կկատարի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը։ Պուտինն էլ նշել է, որ ստորագրվելիք հռչակագրով Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն ակնհայտորեն նոր փուլ կմտնեն։ Սա ռուս նախագահի կարծիքով հնարավոր է դարձել նաև Ղարաբաղյան հակամարտության, թեև ոչ ամբողջությամբ, կարգավորման շնորհիվ։ «․․․Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ՝ ոչ միայն այնտեղ (Լեռնային Ղարաբաղում- խմբ․) ապրող բոլոր մարդկանց մադրկանց անվտանգության ապահովման, այլ նաև առևտրատնտեսական կապերի զարգացման, տրանսպորտային հաղորդագրությունների ապաշրջափակման տեսանկյունից։ Գիտեմ, որ դեռ կան վեճեր, աշխատելու տեղ կա, բայց մեր կողմից ամեն բան կանենք, որ այս գործընթացը զարգանա խաղաղ միջոցներով, խաղա ճանապարհով, և իհարկե, որ մենք հասնենք գործընթացում ներգրավված բոլոր կողմերի բավարարմանը․․․», - ասել է ռուս նախագահը։ Պուտինն, իր իսկ խոսքերով, «օգտվել է առիթից» ու անդրադարձել նաև ռուս-ուկրաինական օր-օրի սրվող ռազմական լարվածությանն ու իր կողմից երեկ ստորագրված հրամանին։ Ռուսաստանը, հիշեցնենք, երեկ ճանաչել է Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։ «Միանգամից ուզում եմ ասել․ մենք տեսնում ենք և կանխատեսել էինք, այսպես ասած, շահարկման այն թեմայով, որ Ռուսաստանը պատրաստվում է վերականգնել կայսրությունը՝ կայսերական սահմաններում։ Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը ճանաչել է աշխարհաքաղաքական բոլոր նոր իրողությունները, և ինչպես Դուք գիտեք, ակտիվորեն աշխատում է հետսովետական տարածքում ձևավորված բոլոր երկրների, անկախ պետությունների հետ փոխգործակցության ամրապնդման վրա։ Նույնիսկ սուր իրավիճակներում, ասենք՝ ԼՂ կարգավորման, մենք միշտ գործել ենք շատ զգույշ՝ ելնելով այդ գործընթացում ներգրավված բոլոր պետություններ շահերից, և միշտ փորձել ենք հասնել փոխադարձաբար ընդունելի լուծումներ», - ասել է նախագահը։ Իրավիճակը Ուկրաինայի հետ այլ է, քանի որ, ըստ Ռուսաստանում 2000 թվականին իշխանության եկած նախագահի, Կիևը «պետական հեղաշրջումից և իշխանության ապօրինի բռնազավթումից» հետո օգտագործվում է «երրորդ երկրների կողմից»՝ Ռուսաստանի համար սպառնալիքների ստեղծման համար։ Հիշեցնենք՝ երեկ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պիտի մեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման, որի ընթացքում նրանք կստորագրեն դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր։ Նույն օրը՝ այս հայտարարությունից քիչ անց, Հայաստանի կառավարությունը հաղորդեց, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև: Ղեկավարները, ըստ հաղորդման, քննարկել են նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Բացի այդ, Պուտինը Փաշինյանին հրավիրել է գարնանը պաշտոնական այցով մեկնել Մոսկվա: Նիկոլ Փաշինյանն էլ Պուտինին հրավիրել է Հայաստան:
Երկու նախագահները կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը․․․
«․․․անհնար է անընդհատ ապրել տագնապով, որ զինված հակամարտությունը կվերսկսվի․․․»
Обе стороны отметили необходимость активизации работ по восстановлению транспортных инфраструктур на Южном Кавказе...
Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Պուտին-Փաշինյան երկկողմ հանդիպումը, հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին՝ Պուտին-Ալիև հեռախոսազրույցը
Առաջին հայացքից աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային հարցերը կարող են պայմանավորված լինել առաջնորդների անձնական պայմանավորվածություններով։ Դե իսկ ինչ վերաբերում է հայազգի․․․
Մի կողմից, Երևանի հետ ավանդական հարաբերություններն ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը Մոսկվայի վրա․․․
- В Баку могли бы интерпретировать неприезд Владимира Путина на юбилей как начавшийся отход Москвы от поддержки Еревана, создающий новые предпосылки...
С одной стороны Россия продает такое количество оружия, при помощи которого можно уничтожить «10 армений», с другой – заявляет, что является...
«Արտ լաբորատորիա» արվեստագետների խումբը երեկ Գյումրիում նոր գրաֆիտի է ներկայացրել ռուսաստանյան արտադրության տանկի տեսքով...
Among Russia's friends are those countries that have low living standards and lack of political freedoms, while in those countries that are unfriendly to Russia, the...