2026, 2 June, Tuesday
Tag

#Վենետիկի կինոփառատոն

Հեղինակավոր կինոփառատոնների ֆիլմերը հասանելի կլինեն Յութուբում

Հեղինակավոր կինոփառատոնների ֆիլմերը հասանելի կլինեն Յութուբում

10 օր տևողությամբ We Are One փառատոնի շրջանակներում աշխարհի 20 հանրահայտ կինոփառատոնների ֆիլմերը անվճար հասանելի կլինեն յութուբում։ Համավարակային մեկուսացման պայմաններում Յութուբը հայտարարել է We Are One կինոփառատոնի մեկնարկի մասին։ Անվճար օնլայն փառատոնը կսկսվի մայիսի 29-ին և կշարունակվի մինչև հունիսի 7-ը։ We Are One-ին միացել են Սանդենսը, Բեռլինի, Կաննի, Տորոնտոյի, Տոկիոյի, Տրիբեկայի, Երուսաղեմի, Վենետիկի և այլ կինոփառատոններ։ Կներկայացվի այս տարվա համար նախատեսված ողջ ծրագիրը։ Թվային փառատոնի շրջանակներում կցուցադրվեն ծրագրային լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերը, վավերագրական հոլովակները, երաժշտությունն ու խոսակցությունները։ Իրադարձության օրակարգը շուտով կհրապարակվի Յութուբում։ «Բոլորիս տանը մնալու ամենաոգևորիչ ասպեկտն ամենամյա միջոցառումներն ու իրադարձությունները միասին կազմակերպելու փորձառությունն է»,- նշել է Յութուբի բիզնես ղեկավար Ռոբերտ Քինսըլը։ Փառատոնի ողջ հասույթը կտրամադրվի Առողջության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19 Համերաշխության հիմնադրամին։ «Հաճախ է խոսվում ֆիլմերի՝ մարդկանց ոգևորելու և անկախ սահմաններից ու տարբերություններից միավորելու ներուժի մասին։ Դա երևի հենց այն է, ինչի կարիքն այժմ ունի աշխարհը»,- ասել է Ջեյն Ռոզենտալը՝ Տրիբեկա կինփառատոնի հիմնադիր տնօրենը։

Ծագումով թուրք ռեժիսորի` Եղեռնի մասին ֆիլմը՝ Վենետիկի կինոփառատոնի ծրագրում․ Azatutyun.am

Ծագումով թուրք ռեժիսորի` Եղեռնի մասին ֆիլմը՝ Վենետիկի կինոփառատոնի ծրագրում․ Azatutyun.am

Նազարեթի դերը կատարում է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օջիարի «Մարգարեն» ֆիլմում: «Սպի»-ում նկարահանվել են նաև Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Աքին Գազին...

YouTube-ը սեփական կինոփառատոնը կանցկացնի

YouTube-ը սեփական կինոփառատոնը կանցկացնի

Օգտատերերի քվեարկությունների արդյունքում այդ ֆիլմերից ընտրվելու են 10 լավագույն աշխատանքները: Հաղթած ֆիլմերը այնուհետև կներկայացվեն Վենետիկի 69-րդ կինոփառատոնին...