Փախստականների կացարանում պայթյուն է եղել, կան զոհեր. Թբիլիսի
Հրդեհ է բռնկվել Աբխազիայից տեղահանվածների հյուրանոցում։
Հրդեհ է բռնկվել Աբխազիայից տեղահանվածների հյուրանոցում։
Աբխազիայի խորհրդարանում հրաձգության հետևանքով մահացել է պատգամավոր Վախթանգ Գոլանձիան, ընդդիմադիր Կան Կվարչիան վիրավոր է։ Ազգային ժողովում քննարկվում էր կրիպտոմայնինգն արգելելու վերաբերյալ օրենքի նախագիծը։ «Նիստի ընթացքում պատգամավորներ Ադգուր Խարազիան և Կան Կվարչիան սկսել են վիճել, արդյունքում Ադգուրը հանել է ատրճանակը և կրակել Կանի ուղղությամբ։ Մահացած Վախթանգ Գոլանդզիան փորձում էր բաժանել նրանց», - հայտնել է «Էխո Կավկազա» լրատվականը։ Պատգամավոր Գոլանձիան մահացել է հրազենային վնասվածքից, հայտնել է Աբխազիայի Առողջապահության նախարարությունը։ Կան Կվարչիան էլ վիրավորում է ստացել ձեռքի հատվածում։ Աբխազիայի Ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Կյուտի խոսքով՝ կասկածյալ Ադգուր Խարազիան դեպքի վայրից փախել է։ Ադգուր Խարազիան Սուխումիի նախկին քաղաքապետն է։ 2020 թվականին նա ձերբակալվել է Սուխումիի կենտրոնական շուկայի աշխատակից Ալմաս Շաքրիլի առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու համար։ Բացի այդ, մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հոդվածով։
Նոյեմբերի 15-ից Սուխումիում զանգվածային հանրահավաքներ էին սկսվել ընդդեմ պայմանագրի։
«ներքին պայքար հանուն ռուսական փողերի», «ճեղք՝ գեոպոլիտիկ շահերի և օլիգարխիկ հավակնությունների միջև»
Պահանջում են նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը։
«Երկու երկների համագործակցության քողի տակ օլիգարխիան աննախադեպ արտոնություններ է ստանում մի ամբողջ երկրի ակտիվները գրավելու համար»
Վրաստանի իշխող կուսակցությունը կարող է շատ լավ օգտվել դրանից, ասել, որ մենք կարող ենք ձեռք բերել Աբխազիան։
«Վերջերս 62 կոնտեյներանոց գնացք է ժամանել մեզ մոտ՝ Ռուսաստանից Թուրքիա բեռներ տարանցելու համար»․․․
Վրաստանի կառավարությունը, ըստ նրանց, օգնում է Ռուսաստանին (Հայաստանի և Ղազախստանի միջոցով) շրջանցել պատժամիջոցները
Նա հստակեցրել է, որ խոսքը խաղաղապահների, ինչպես նաև կայունացմանն ուղղված և մարդասիրական օպերացիաների մասին է․․․
Միութենական պետության գաղափարը մոտ է Աբխազիայի ժողովրդին և «համապատասխանում է ազգային շահերին»․․․
- Էներգետիկ ոլորտը վերջնականապես խոցվեց կրիպտոարժույթի մայնինգի օրինականացմամբ։ Մենք բոլորս դեռ որքան ենք վճարելու՝ գոյացած պարտքերի համար․․․