2026, 2 June, Tuesday
Tag

#այրվածքներով զինվոր

Այրվածքներով զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է (թարմացված)

Այրվածքներով զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է (թարմացված)

Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Նույն օրը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակը վատթարացել է, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ զինվորը այրվածքներ ստացել է վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով։ Թարմացում Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը մահացել է։