Ереван прессует родных без вести пропавших в последней войне
«Они никому не причинили вреда. Вы не понимаете, что после пяти лет хождения от двери к двери у людей уже сдают нервы?»
«Они никому не причинили вреда. Вы не понимаете, что после пяти лет хождения от двери к двери у людей уже сдают нервы?»
5 տարի անց 191 մարդ անհայտ կորած է համարվում․ նրանք չկան ո՛չ զոհերի, ո՛չ գերիների ցանկում։
Позже с участниками протеста встретился спикер Национального собрания Ален Симонян...
Անհետ կորածների հարազատներն այսօր փակել են Բաղրամյան պողոտան: Նրանք պահանջում են հանդիպում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, որպեսզի իմանան, թե ինչ է պարզել նրա ղեկավարած հանձնաժողովը։ Ավելի քան երկու տարի առաջ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ է դեռ սեպտեմբերից: Իշխանությունները, սակայն, չեն շտապում հանրայնացնել այն․ առաջարկում են սպասել խորհրդարանում դրա քննարկմանը, որն տեղի կունենա փակ ձևաչափով: «Ես գիտեմ, որ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր պետք է քննվեին, չեն քննվել։ Ինչո՞ւ չեն քննվել։ Դա արդեն ավարտվել չի համարվում», - ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ Ցուցարարները պահանջում էին, որ չորս տարի անց վերջիվերջո հանրությանը ներկայացվի, թե ով և ինչու արեց պատերազմը․ «Բա մարդիկ չիմանա՞ն՝ իրենց երեխաների գլուխն ով է կերել»։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանրային բանավեճի էր հրավիրել երեք նախկին նախագահներին, որ «ապացուցի», թե 1994-ից ի վեր բոլոր բանակցությունները եղել են Արցախը Ադրբեջանին վերադարձնելու շուրջ։ Բանավեճի հրավերը մերժվել էր։ Վերջին օրերի հիմնական մեդիա-թեմային անդրադառնալով՝ անհայտ կորած զինվորներից մեկի հարազատը նշել է․ «Իրենց բանակցություններն ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում։ Իրենք սաղն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այս ձևով լուծվի՝ ես դրանում համոզված եմ։ Թե նախկին, թե ներկա՝ մեկ է ինձ համար։ Բայց ինչի՞ գնով, մեր երեխեքի կյանքի՞։ Մեզ չեն հարցրել՝ ժողովուրդ, դուք համաձա՞յն եք, որ մենք տանենք ձեր երեխեքին մսաղացը, ու դե Արցախն էլ պիտի տանք։ Տվող էիք՝ տայիք։ Պիտի 5 հազար երեխու վիզ ջարդեիք, նոր տայի՞ք։ Մեզ հարցրե՞լ եք։ Մեզ ասե՞լ եք՝ դու պատրաստ ես զոհաբերե՞լ քո ախպորն ու որդուն»։ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ կարող է ընդունել միայն չորս հոգու՝ քսան րոպեով, մնացածի հետ կհանդիպի հունվարին։ Անհետ կորածների հարազատները մերժել էին առաջարկը՝ պնդելով, որ Քոչարյանը պարտավոր է բոլորի հետ հանդիպել։ Ավելի ուշ ցուցարարներին հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և խոստացել հանդիպում կազմակերպել Անդրանիկ Քոչարյանի հետ։ «Այս պահին անհետ կորածների հարազատները խորհրդարանում են», - հայտնել է տեղում աշխատող «Ազատության» լրագրողը։
Таким образом, с 9 ноября 2020 года по сегодняшний день армянская сторона передала азербайджанской кости 15 жертв первой войны и 5 карт, говорится...
44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկրեր և 5 քարտեզներ
"Идентифицировано 201 тело. Есть идентфицированные тела, которые, к сожалению, еще не преданы земле", - сказала министр, не сообщив о причинах...
201 հայ զինծառայող է զոհվել, ևս 29-ը առ այսօր համարվում են անհետ կորած...
Внешнеполитическое ведомство призвало международное сообщество взять на себя ответственность за обеспечение безоговорочного въезда на всю территорию...
Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում 90-ականներից ի վեր անհետ կորել է ավելի քան 4,900 հոգի․․․
«Неверно с моей стороны использовать такой термин, позвольте использовать его в виду определенных обстоятельств...
Չճշտված տեղեկություններով` 24 զինծառայողները, որոնց հետ կապը նոյեմբերի 16-ից ընդհատվել է, գերեվարվել են...