Դիրքի չարաշահում, փողերի լվացում. հանրապետական Աշոտյանը ձերբակալվել է
ՀՀԿ փոխնախագահ, կրթության նախկին նախարար, ընդդիմադիր ակտիվիստ Արմեն Աշոտյանը անցնում է բժշկականի ապարտամենտների․․․
ՀՀԿ փոխնախագահ, կրթության նախկին նախարար, ընդդիմադիր ակտիվիստ Արմեն Աշոտյանը անցնում է բժշկականի ապարտամենտների․․․
По утверждению СледКома, бывший министр образования нарушил условия меры пресечения. Обвинение было дополнено...
«Չկա՛ Արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյան դրսևորում», «միթե՞ մենք սերբերից պակաս թասիբ ունենք»․․․
На Площади Республики демонстранты скандировали "Арцах наш!". С трибуны представители отстраненной от власти силы давали различные эпитеты...
Կրթության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը մեկ նպատակ ունի՝ «ռեպուտացիոն վնաս հասցնել, քաղաքական մրցակիցներին վարկաբեկել, եթե ստացվի՝ նստացնել, դատել, եթե չէ՝ մաքսիմալ ցեխոտել»։ Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման մեջ։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան երեկ թույլ չէին տվել մեկնել երկրից։ Արդեն երեկոյան կանչել էին հարցաքննության։ Նախկին նախարարը պնդում է, թե մինչ այդ տեղյակ չի եղել, որ մեղադրյալի կարգավիճակ ունի և որ ելքի արգելքի տակ է։ Ասում է՝ իրավապահները հետին թվով փաստաթղթեր են սարքել։ «Ոնց որ ուզենաս ստալիչնի սարքես, տավարի միս չլինի, նրբերշիկը կտրտես, գցես մեջը։ Այդպես է սարքած։ Ռեցեպտը գիտեն՝ ոնց գործ սարքել, բայց ինգրիդիետները ձեռքի տակ չեն եղել», - հիմնավորել է նախկին պաշտոնյան։ Դատախազությունը դեռևս չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ արարքի համար է Աշոտյանը մեղադրվում պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման մեջ։ Հայտնի է, որ մեղադրանքն առնչվում է Երևանի պետական բժշկական համալսարանի հանգստյան տների գործարքին, որի համար օրեր առաջ քրեական վարույթ էր նախաձեռնվել նաև համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ։ Դեռևս 2019 թվականին ՊՎԾ-ն զեկույց էր կազմել, ըստ որի՝ բժշկականի նախկին ռեկտորի օրոք համալսարանը դաշնակցական Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող՝ Սևանի «Ծովասար» հանգստյան գոտում կես միլիոն դոլարով ապարտամենտներ է գնել։ Ռեկտորը մեղադրվում է 39 մլն 660 հազար դրամի չափով հափշտակություն կատարելու մեջ։ Այդ ժամանակ Աշոտյանը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։ Նախկին պաշտոնյան գործից մանրամասներ չի հրապարակել՝ նախաքննության տվյալները չհրապարակելու պատճառաբանությամբ։
"Как если бы ты хотел приготовить "Столичный", но за неимением говядины нарезал в него колбасу. Так и было сфабриковано...
- Այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը․․․
Зампред РПА, бывший министром в 2009-2016 годах, написал в Фейсбуке: «Так как лично я еще не получил никакой повестки или письма...