2026, 2 June, Tuesday
Tag

#Եհովայի վկաներ

«Տերտերը» վիրավորում է քահանային

«Տերտերը» վիրավորում է քահանային

- Գրողի հորոխպոր տղեն ա տերտեր, իրա հերն ա տերտեր՝ իրա պապու ձեռը բռնած։ Հասկացա՞ր ինձ։ Ուրեմն փոխանցե՛ք։ Փոխանցեք, որ հեռացնեն էդ հոդվածը։

Համբերատար եղեք․ Եհովայի վկաների հավաքը 3-րդ մասում

Համբերատար եղեք․ Եհովայի վկաների հավաքը 3-րդ մասում

Քովիդ-19 համավարակով պայմանավորված Եհովայի վկաների համաժողովները 3 տարի անցկացվում էին առցանց։ 2023 թվականի՝ Համբերատար եղեք խորագրով հավաքի համար կազմակերպությունը վարձակալել էր Ալաշկերտ ֆուտբոլային ակումբի մարզադաշտը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի 3-րդ մաս թաղամասում։ Մոտ երկու տասնյակ երիտասարդ տղամարդիկ, երեք կանայք և երեխաներ ոստիկանության հետ համագործակցող լրագրող Գագիկ Շամշյանի օգնությամբ փորձում էին խանգարել միջոցառումը։ Նրանք 15 հազար մարդկանց անունից բողոքում էին բարձր երաժշտությունից և ավելի բարձ երաժշտություն միացնում, քարեր և ձվեր նետում մարզադաշտի պարսպից այն կողմ։ Եհովայի վկաներին փորձում էին խանգարել մասնավորապես տերունական աղոթքի, Յուրի Շատունովի, Արամ Աստարյանի ձայնագրություններով և այլ տեսակի աղմուկով։ Կատարվածի վերաբերյալ Epress.am-ը զրուցել է կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Իսպիրյանի հետ, ում տրամադրած տեսանյութերը օգտագործվել են այս վիդեոյում։

«Ում բռնել, եթե ոչ Եհովայի վկաներին»

«Ում բռնել, եթե ոչ Եհովայի վկաներին»

Խոշտանգումներն արել են այսպես կոչված «հեռավոր սենյակում»։ Մարդուն ծնկների վրա, ձեռքերը բարձրացրած կանգնացնում էին պատի մոտ, դրանից հետո գլուխներին պոլիէթիլենային տոպրակ էին...