2026, 2 June, Tuesday
Tag

#Երևանյան անցումներ

Երևանյան գետնանցումները

Այսօր Երևանի Քաղաքապետարանի հերթական նիստի ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը հատուկ ուշադրության է արժանացրել մայրաքաղաքի ստորգետնյա անցումների խնդիրը: Բարեկարգման ծրագրի շրջանակում հանձնարարվել է գույքագրել և ընդհանուր գնահատական տալ մայրաքաղաքի ստորգետնյա անցումների այսօրվա վիճակի վերաբերյալ: Անդրադառնալով քաղաքապետարանի այս տարվա ծրագրերով նախատեսված շինբարեկարգման աշխատանքների իրականացմանը` Կարապետյանի կողմից հետևողականության պահանջ է դրվել բարեկարգման աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելու մասով: Epress.am-ի տեսանյութը Երևանի ստորգետնյա անցումների ներկայիս վիճակի մասին է: