Հրապարակվել է ադրբեջանական վերջին հարձակման զոհերի առաջին ցուցակը
Զոհերից յուրաքանչյուրի ընտանիքը հիմնադրամից միանվագ ստանում են 10 մլն դրամ, ապա ամսեկան` 250-ից 300 հազարական դրամ․․․
Զոհերից յուրաքանչյուրի ընտանիքը հիմնադրամից միանվագ ստանում են 10 մլն դրամ, ապա ամսեկան` 250-ից 300 հազարական դրամ․․․
Զինծառայողների համար պահանջվող ծախսերը հոգալու համար կարելի է, օրինակ, վերանայել բիզնեսի շահութահարկի դրույքաչափերը․․․
Принятый 29 декабря проект существенно отличается от представленного в e-draft: вместо уравнения здесь установлены уплаты...
Ինչպես է ստացվում, որ օրենքը թիրախավորում է առավելապես ցածր եկամուտ ունեցողներին․․․
«1000 դրամների» նոր օրինագիծը ոչ միայն պրոգրեսիվ չէ, այլև ուղիղ ռեգրեսիվ է՝ որքան շատ եկամուտ դու ունես, այնքան ցածր տոկոս ես վճարում․․․
Կառավարությունը մտադիր է փոփոխել դրոշմանիշային պարտադիր վճարների (1000 դրամների) չափը և, ինչպես այսօրվա կառավարության նիստին նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, դարձնել դրանք «կիսապրոգրեսիվ»։ Ըստ նախարարի՝ գանձման չափը բարձրանալու է՝ կախված վճարողի եկամուտից։ Մինչև 100 հազար դրամ եկամուտ ունեցողները, ըստ նախագծի, վճարելու են ամսական 1500 դրամ, 100-200 հազար դրամ եկամուտ ունեցողները՝ 3000 դրամ․․․ և այսպես՝ մինչև 15 000 դրամ՝ այն մարդկանց համար, ում ամսական եկամուտը գերազանցում է 1 միլիոնը։ Կարգավորումը տարածվելու է նաև անհատ ձեռնարկատերերի և նոտարների վրա։ Նախարարը նշել է, որ զինծառայողներից ու պահեստազորայիններից բացի՝ փոխհատուցում կարող են ստանալ նաև կամավորականները․ նրանք պետք է դիմեն Պաշտպանության նախարարություն, ստանան տեղեկանք, որից հետո՝ դիմեն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»՝ փոխհատուցման համար։ Նախագիծն առաջիկայում կդրվի քննարկման՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում։ Հիմնադրամի՝ 1000 դրամներից և նվիրատվություններից գոյացած միջոցները բավարար չեն՝ պատերազմի բոլոր զոհերի ընտանիքներին և տուժածներին փոխահատուցում տրամադրելու համար։ Հիմնադրամն այս պահին գործում է գերծանրաբեռնվածության պայմաններում․ զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ստացած մարդկանց ընդհանուր թիվը հասնում է մի քանի հազարի, ինչի մասին փաստում էր նաև Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Հիշեցնենք, որ ըստ գործող կարգավորումների, հիմնադրամը ― Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին կամ նրանց հարազատներին տրամադրում է 82 միլիոն դրամ (շուրջ $160,000) հատուցում, որից 10 միլիոն դրամը (շուրջ $19,000)՝ միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաները ստանում են 70 միլիոն (շուրջ $137,000) դրամ, որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողների՝ 58 միլիոն (շուրջ $113,000), որից 10 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած սպաներին՝ 53 միլիոն դրամ (շուրջ $103,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած ենթասպաներին՝ 41 միլիոն դրամ (շուրջ $80,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: – Երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած կրտսեր ենթասպաներ և ժամկետային զինծառայողներ՝ 29 միլիոն դրամ ($56,000), որից 5 միլիոն դրամը միանվագ, իսկ մնացածը ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում։ Զինծառայողը, որոնք ունեն երեք և ավելի երեխա, ստանում է լրավճար (ավելի մանրամասն՝ այստեղ)։
Размер удержаний вырастет в соответствии с доходом граждан. Ежемесячные выплаты тех, чей доход составляет до 100 000 драмов в месяц, составят 1500...
Հիմնադրամի բեռը շեշտակի աճել է․ հավանական է, որ 1000 դրամները առաջիկայում դառնան 3000 դրամ․․․
«Некоторые работодатели решили увеличить направляемые в Фонд суммы. Дополнительные суммы, выплачиваемые помимо обязательных...
― Զոհված կամ առաջին կարգի հաշմանդամություն ստացած սպաները՝ շուրջ $170,000, որից շուրջ $20,000՝ միանվագ․․․
Офицер (в случае смерти/ признания инвалидом I группы) 82 млн. драмов, единовременно выплачивается...
Տեղում որոշել, թե ով ավելի շատ օգնության կարիք ունի, նկատել է Բաթոյանը, հնարավոր չէ, քանի որ ինքը տեղյակ է հաշմանդամություն ունեցող...