2026, 2 June, Tuesday
Tag

#զորակոչ

Կառավարությունը նոր հիվանդներ է գտել բանակ տանելու համար

Կառավարությունը նոր հիվանդներ է գտել բանակ տանելու համար

Այսուհետ բանակ են տանելու նաև հորմոնային խնդիրներ ունեցող կամ լեղապարկ չունեցող տղաներին։ Կառավարության հերթական որոշմամբ էլ ավելի է խստացվել առողջական պատճառներով տարկետման կամ պարտադիր զինծառայությունից ազատման կարգը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է՝ որոշել են վերանայել պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը․ «Մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարեկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրվելուց հետո ճանաչվելու են զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի»։ Հիմնավորման համաձայն, որոշումը կօգնի նվազեցնել «բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները» և հստակեցնել «հակացուցված ծառայության պայմանները՝ ըստ հիվանդության արտահայտման աստիճանի»։  «Լինում են հիվանդություններ, որոնք հնարավոր է այդ 1 տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել, սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը՝ բժշկական միջամտության միջոցով առղջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարել, և իհարկե, սա բերում է նրան, որ մի տարվա տարկետումը դառնում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա», - ասել է Պապիկյանը։ Պաշտպանության նախարարի խոսքով՝ այս փոփոխությամբ կվերանա զինվորական ծառայությունից խուսափելու «ևս մի սողանցք»։ Օրինակ՝ զինծառայողների հեռացված լեղապարկն այսուհետ պատճառ չի լինի ծառայությունն ընդհատելու համար։ Նախորդ անգամ կառավարությունը զինծառայությունից ազատող հիվանդությունների ցանկը կրճատել է ապրիլին․ այն ժամանակ էլ որոշել էին, որ «առանց կլինիկական դրսևորումների» կիստա ունեցող կամ գիշերամիզությունից տառապող մարդկանց են տանելու բանակ։  տե՛ս Կիստայով էլ կծառայեք, որոշել է Հայաստանի կառավարությունը Իրավապաշտպանները դատապարտել էին փոփոխությունը՝ ուշադրություն հրավիրելով հնարավոր հետևանքների վրա, որ կարող են ծագել բանակային կյանքի ընթացքում։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները որոշումը համարել էին խտրական։ տե՛ս Կառավարությունը մեծացնում է բանակային բուլինգի, սեռական և ֆիզիկական բռնության ռիսկը Այսօր ընդունած նոր կարգավորումն ավելի հեռուն է գնացել։ «Ստացվում է, որ միևնույն խնդիրը հաջորդ զորակոչի ժամանակ պետք է լինի այնքան խորացված ու վատթարացված, որ հնարավոր լինի կրկին տարկետում ստանալ։ Այստեղ, նախևառաջ, հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ զորակոչվելուց հետո առողջական խնդիրը կարող է սրվել և հասնել այն աստիճանի, որը արդեն վտանգավոր լինի կյանքի և առողջության համար», - Epress.am-ի հետ զրույցում նշել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Նազելի Մովսեսյանը։ Պաշտպանության նախարարը բողոքում է, թե նորակոչիկները տարկետման ժամանակահատվածում չեն բուժվում։ Ի՞նչ է անում պետությունը նրանց բուժելու համար։ «Գործող կարգը այսպիսին էր՝ միևնույն հիվանդության հիմքով հնարավոր էր մեկամյա տարկետման դիմել 3 անգամ, եթե հիվանդությունը չէր անցնում՝ 4-րդ անգամ ոչ թե տարկետում էին տալիս, այլ ճանաչում էին ոչ պիտանի։ Հիմա միտումն այնպիսին է, որ սահմանված հիվանդությունների դեպքում ընդամենը մեկ անգամ կարող է տարկետում տրամադրվել։ Հետո հետևելու են դինամիկային, եթե վատթարացում չլինի՝ նորակոչիկը, որը համարվել է ժամանակավոր ոչ պիտանի, նույն հանգամանքներում համարվելու է սահմանափակումներով պիտանի։ Գիտեք՝ շատ դեպքերում մեկամյա տարկետումը կոչվում էր բուժման նպատակով տարկետում։ Բայց բուժում որպես այդպիսին չէր իրականացվում։ Հիմա էլ նման բուժում չի տրամադրվելու։ Ուղղակի առանց առողջական վիճակի որևէ փոփոխության, բոլորովին նույն ախտորոշմամբ մարդուն երկրորդ անգամից պիտանի են ճանաչելու և տանելու են ծառայության», - ասել է Մովսեսյանը։ Կրճատման տակ ընկած հիվանդությունների ցանկում է, օրինակ, մոնոնուկլեոզը, գինեկոմաստիան, սրտանոթային համակարգի հիվանդությունները, որոնք ստացիոնար բուժում չեն պահանջում և ժամանակավոր բնույթ են կրում։ Տրամաբանությունն այնպիսին է, որ ոչ պիտանի են ճանաչվելու միայն սուր փուլում գտնվող, արտահայտված ախտանիշներ ունեցողները։ Մյուսներին մեկ տարի ժամանակ կտրվի և եթե ընթացքում նրանց վիճակը չվատթարանա՝ կգնան բանակ։ ամբողջ ազգը հիվանդ է Իրավապաշտպան կազմակերպությունները Զինված ուժերում միջադեպերի տարեց տարի աճող վիճակագրությունն են մատնացույց անում։ Անցած տարվա ընթացքում պաշտոնական աղբյուրներն ու ԶԼՄ-ները հաղորդել են խաղաղ պայմաններում մահվան առնվազն 64 դեպքի մասին՝ ինքնասպանություններ, սպանություններ, դժբախտ պատահարներ, առողջական խնդիրներ։ 2024-ի տարեսկզբից ոչ մարտական պայմաններում մահվան արդեն 35 դեպք է արձանագրվել։ տե՛ս Նույն բանակն է․ սպանություններ և կայծակ Այս վիճակագրությանը զուգահեռ պաշտպանության նախարարությունը փորձում է ավելի ու ավելի շատ մարդու բանակ տանել՝ պարտադիր զորակոչի և վարժական հավաքների միջոցով։ տե՛ս 25-օրյա հավաքներ. բանակը շարունակում է տանել, բրախել, սպանել, մեղադրել Այս տարի արդեն առնվազն մեկ մահվան դեպք է արձանագրվել զորակոչի ընթացքում․ ծանր հիվանդություններ ունեցող զորակոչիկին հրաժարվել են տարկետում տալ և տարել են մաշեցնող բուժստուգումների։ Հարազատների խոսքով՝ տղայի սիրտը չի դիմացել, մահացել է կաթվածից։ Եվս մեկ զինծառայող էլ շարքում կանգնած է հանկարծամահ եղել․ նրա համագյուղացիների տվյալներով, տղան տրոմբ ուներ, բանակ տանելուց առաջ նրան ոչ ոք նորմալ չի բուժզննել։ Իշխանությունները նորանոր խստացումները պատճառաբանում են թվերով։ Մարդկաքանակ են ապահովում նաև հիվանդաների հաշվին։ «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դարձել է 24 հազար», – ամիսներ առաջ հայտարարում էր պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Զորակոչի ենթակա տղամարդկանց կեսից ավելին, ըստ նրա, չեն ծառայում բանակում․ «2003 թվականից 2019 թվականների ընթացքում բանակում չի ծառայել ավելի քան 82 հազար քաղաքացի: Այս նույն ժամանակահատվածում չծառայելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել ու դատապարտվել ընդամենը 143 քաղաքացի»: Փաշինյանն էլ գանգատվում էր՝ այս թվերին նայես, տպավորություն կստեղծվի, թե ամբողջ ազգը հիվանդ է։ Խոսվում էր բուժզննություն իրականացնողների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու մասին։ Պարբերաբար կետային հաղորդումներ են լինում զինկոմների դեմ քրեական հետապնդումների մասին՝ տասնյակ հազարավոր դոլարների կաշառք վերցնելու հիմքով։

Գումար՝ չդատվելու դիմաց․ բանակից խուսափածների համար օրենքն ընդունվել է

Գումար՝ չդատվելու դիմաց․ բանակից խուսափածների համար օրենքն ընդունվել է

Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է պարտադիր զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած քաղաքացիներին փողի կամ ծառայության դիմաց քրեական պատասխանատվությունից ազատելու՝ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրինագիծը։ Պատգամավորներից 61-ը կողմ է քվեարկել, 27-ը՝ դեմ, 6-ը մնացել է ձեռնպահ։ Զինվորական ծառայությունից խուսափած 27-ից 37 տարեկան քաղաքացիները 5 տարվա ազատազրկման փոխարեն այսուհետ կարող են — ծառայել բանակում՝ 2 տարվա (24 ամսվա) փոխարեն 2․5 տարի (30 ամիս), — ծառայել 15 ամիս և զորացրվել՝ վճարելով ավելի քան 2 միլիոն դրամ, — ծառայել 7․5 ամիս և զորացրվել՝ վճարելով 5 միլիոն դրամ, — ազատվել զինծառայությունից 15 միլիոն դրամի՝ շուրջ 37 հազար դոլարի դիմաց։ Պաշտոնական տվյալների համաձայն, պարտադիր զինծառայություն չանցած և 27 տարին լրացած մոտ 5000 Հայաստանի քաղաքացիների դեմ այս պահին քրեական հետապնդում է հարուցված։ Հայկ Սարգսյանը առաջարկում է «հրաժարվել հայրենադարձվող տղամարդկանց դատելու քաղաքականությունից», փոխարենը՝ տանել նրանց բանակ կամ ազատել տասնյակ հազարավոր դոլարների դիմաց։ «Գործող օրենսդրությամբ զինապարտ են համարվում 18-ից 27 տարեկան արական սեռի քաղաքացիները: Այսինքն, գործող կարգավորումներով 27+ տարեկան տղաները չեն կարող ծառայել և ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման ՔՕ 461-րդ հոդվածով, մինչև 5 տարի ժամկետով», - նախագիծն Ազգային ժողովում ներկայացնելիս ասել էր Սարգսյանը։ Նրա հեղինակած և այսօր ընդունված օրենքով զինծառայությունից խուսափածների համար՝ 1․ բարձրացվել է զինապարտության տարիքային շեմը (27-ի փոխարեն՝ մինչև 37 տարեկանը) Առաջ կարող էին զորակոչել միայն մինչև 27 տարեկանը, այժմ բանակից խուսափած տղամարդկանց կարող են բանակ տանել մինչև 37։ Ինչո՞ւ մինչև 37-ը, այլ ոչ, օրինակ, մինչև 67-ը։ Որովհետև քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածը վաղեմության ժամկետ ունի՝ մոտ 10 տարի։ Այսինքն՝ եթե քաղաքացին լքել է Հայաստանը և խուսափել ծառայությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ու հետախուզում հայտարարվել, վաղեմության ժամկետի հիմքով մոտ մոտ 10 տարի անց այդ հետապնդումը ինքնին դադարելու է։ 2․ երկարաձգվել է ծառայության ժամկետը (2 տարվա փոխարեն՝ 2․5 տարի) Առաջ պարտադիր զինվորական ծառայությունը տևում էր 2 տարի։ Նոր օրենքով բանակից խուսափածները չդատվելու համար պետք է ծառայեն 2-ի փոխարեն 2․5 տարի։ Հավելյալ կես տարին՝ որպես պատիժ։ 3․ սահմանվել են տարիֆներ՝ փողի դիմաց բանակից ամբողջությամբ կամ մասսամբ ազատվելու համար Սա, ի դեպ, նորություն չէ՛։ Մինչև 2020 թվականը բանակից խուսափած 27+ տարեկան տղամարդիկ կարող էին վճարել և պատասխանատվությունից ազատվել մոտ 4 անգամ ավելի ցածր գնով։ 2004 թվականին ընդունված օրենքը մանկահասակ կամ չափահաս տարիքում Հայաստանը լքած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած, 27 տարին (սպայական կազմի համար՝ 35 տարին) լրացած քաղաքացիներին հնարավորություն էր տալիս վերադառնալ, ընդամենը 3․6 միլիոն դրամի տուրք վճարել և ազատվել քրեական հետապնդումից։ 2020-ի պատերազմի նախաշեմին այս օրենքը փոխվել էր՝ որոշվել էր, որ զորակոչից խուսափելու համար Հայաստանը լքած բոլոր տղամարդիկ հայերիք վերադառնալուն պես պետք է դատվեն։ Ճիշտ է՝ 2021 թվականին նրանց նկատմամբ համաներում էր հայտարարվել, հետագայում հարուցվել էին նոր քրեական գործեր։ Այժմ տարիֆները բարձրավել են՝ չծառայելու և չդատվելու համար մինչև 27 տարեկանը ձգած քաղաքացիները պետք է 4 անգամ ավելի շատ վճարեն՝ 15 միլիոն դրամ։ Կամ էլ պետք է հետ գան Հայաստան ու, ամեն դեպքում, ծառայեն։ Թե արտասահմանում գտնվող քանի հայաստանցի կկարողանա այսչափ գումար մուծել՝ Հայաստան վերադառնալու և քրեական հետապնդումից ազատվելու համար, պարզ չէ։ Օրենքի հեղինակ Հայկ Սարգսյանը ենթադրում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում այս տարբերակներից կօգտվի 500-ից 1000 քաղաքացի։ «Մենք պետք է ընտրություն կատարենք՝ ուզում ենք այդ քաղաքացիները դատապարտվեն կամ վաղեմության հիմքով նրանց քրեական գործը կառճվի, թե՞ ուզում ենք, որ գան՝ ծառայեն կամ գումար վճարեն։ Սա է մեր ընտրությունը, որը պետք է անենք», – հայտարարում էր իշխանական պատգամավորը։ կարդալով 11 տարեկան տղայի հայրիկի մտքերը Բանակում ծառայողների թիվը, ըստ պատգամավոր Հայկ Սարգսյանի, տարեց տարի նվազում է։ Վերջին 9 տարվա ընթացքում զորակոչիկների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է․ «2010 թվականին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, և 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44 տոկոսով՝ 44 հազարից դարձել է 24 հազար»: Զորակոչի ենթակա Հայաստանի քաղաքացիների կեսից ավելին, ըստ նրա, չեն ծառայում բանակում. «2003 թվականից 2019 թվականների ընթացքում բանակում չի ծառայել ավելի քան 82 հազար քաղաքացի: Այս նույն ժամանակահատվածում չծառայելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել ու դատապարտվել ընդամենը 143 քաղաքացի»: Սա առաջին անգամն էր, երբ պաշտոնական մակարդակով նման վիճակագրություն է հրապարակվում։ Զինծառայողների թվի կրճատման պատճառները տարբեր են։ Դրանցից մեկը արտագաղթն է՝ ծնողները մինչև 18 տարեկանը լրանալը իրենց տղաներին տանում են արտերկիր, որ պաշտպանեն բանակից։ Օրենքի հեղինակը առաջարկում է ընդունել, որ քրեական պատասխանատվություն սահմանելը չի կանխում արտագաղթը, չի նպաստում ծառայողների թվի աճին։ Հունվարի 11-ի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում, օրինակ, իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարում էր՝ եթե օրենքը ընդունվի, ամեն մեկ վերադարձողի հաշվով 100 գնացող ենք ունենալու։ «Ավելի նպատակահարմար չէ՞ր լինի արդյոք, որ օրենքն ամբողջական լիներ եւ ընդգրկեր ողջ հասարակությունը, - հարցնում էր Աղազարյանը․ - Միգուցե վերջին երկու կետը հանենք և օրենքը տարածենք ողջ հասարակության վրա: Այդ դեպքում այսօր 11 տարեկան տղայի հայրիկը կմտածի՝ ոչինչ, իր տղան կմեծանա, ինքը մի քիչ գումար կաշխատի, տղան 6 ամիս կծառայի, այսքան գումար կվճարի, էլ դադարգյուն չեն լինի, չեն ընկնի ռուսաստանները, ամերիկաները, ֆրանսիաները: Միգուցե այդ տարբերակով գնանք, որ արդարությունը ապահովվի՞», - հարցնում էր Աղազարյանը՝ խոստանալով, որ ամեն ինչ կանի, որ Սարգսյանի առաջարկած օրինագիծը չընդունվի։ Սարգսյանը հակադարձում էր՝ «մինչեւ 2019 թվականը ունեցել ենք օրենք, որը հնարավորություն էր տալիս 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վճարել շատ ավելի քիչ գումար, քան ես եմ առաջարկում, և ազատվել քրեական պատասխանատվությունից: Սույն օրենքը ուժը կորցրել է: Հիմա 2024 թվականն է՝ ավելի քան 5 տարի որևէ կարգավորում չի եղել, որ քաղաքացին կարող էր խուսափել, հետո գալ ծառայել : Ձեր տրամաբանությամբ՝ այս ընթացքում որևէ մեկը չպետք է խուսափեր, բոլորը պետք է զորակոչվեին: Բայց փորձը ցույց է տվել, որ 2019-ից շատ ավելի մեծ թվով քաղաքացիօներ են խուսափել պարտադիր զինծառությունից և նրանց թիվը շարունակել է աճել: Այսինքն, այս օրենքի բացակայությունը չի կանխել արտագաղթը: Այս օրենքը լինի, թե ոչ՝ խուսափողների թիվը չի պակասել, հակառակը, աճել է»: Իշխանական պատգամավորը պնդում էր՝ բանակից խուսափող միևնույնն է լինելու են, մենք պետք է չկորցնենք նրանցից փող գանձելու հնարվորությունը․ «Մենք այսօր ունենք 28-30 տարեկան քաղաքացիներ, որոնք ենթադրաբար զբաղվում են բիզնեսով, սպորտով, բժշկությամբ․․․ Նրանք կցանկանան ծառայել մեկ ամիս կամ չծառայել՝ վճարելով մեծ գումար: Մենք չպետք է կորցնենք այս հնարավորությունը: Հակառակ դեպքում այս քաղաքացիները, որոնք ապրում են արտասահմանում, կշարունակեն ապրել այնտեղ եւ կօգտվեն վաղեմության հնարավորությունից»:

Когда соболезнует Минобороны

Когда соболезнует Минобороны

Родители обращаются с жалобой к Саргсяну Гарику, говорят, что их ребенок болен и не выдержит, получают грубый отказ, мол, так надо....