2026, 2 June, Tuesday
Tag

#Հայաստան-Ադրբեջան

Հայաստանը ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների

Հայաստանը ազատ է արձակում 2 ադրբեջանցի, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների

Ադրբեջանը ազատ է արձակում 32 հայ զինծառայողների, Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողների, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ։ Ազատ արձակված զինծառայողների անունները, նրանց փոխանակման ժամկետները դեռ չեն հանրայնացվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում 55 հայ է պահվում՝ 41 ռազմագերի, Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչ և 6 քաղաքացիական անձ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի հայտարարությունը՝ ստորև․ — Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա: Երկու պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների: Որպես բարի կամքի քայլ Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը` աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար:

Բաքուն հիասթափվել է «Զանգեզուրի միջանցքից» և բարիշել Թեհրանի հետ

Բաքուն հիասթափվել է «Զանգեզուրի միջանցքից» և բարիշել Թեհրանի հետ

Բաքուն և Թեհրանը համաձայնեցրել են Արաքսի գետի ափով անցնող երկաթգծի և ավտոմոբիլային հաղորդակցության երթուղին։ Կառուցվելիք ճանապարհը ներկայացվում է որպես «Հարավ-Հյուսիս» տրանսպորտային միջանցքի մաս և Ադրբեջանը Նախիջևանի անկլավին կապող հուսալի այլընտրանք։ Օրեր առաջ Բաքվից հայտարարել էին՝ Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը» (Մեղրիի ճանապարհը, որը Ադրբեջանը կապում է Նախիջևանին և Թուրքիային) կորցրել է «իր գրավչությունը», այդ ծրագիրը կարող է իրականացվել Իրանի հետ՝ ամբողջությամբ շրջանցելով Հայաստանը։ Իրանից հաստատել են և հավելել՝ այսկեպ կվերացվեն նաև «ոլորտում առկա մտահոգությունները»։ Թե ինչպես է սա ազդելու Հայաստանի ապաշրջափակման վրա՝ դեռևս պարզ չէ։ Երևանից մեկնաբանություններ չկան։ Թեհրանն ու Բաքուն բարիշեցին Տաշքենդում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է դեպի Նախիջևան ցամաքային ճանապարհի ապահովումից։ «Դա իրենց ընտրությունն է, բայց կարծում եմ՝ նրանք մեծ սխալ են թույլ տվել», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով՝ Աղբենդի շրջանում Արաքս գետի վրայով կամուրջների կառուցման սկիզբը արդեն ազդարարված է։ Ադրբեջանի և Իրանի միջև մոտ մեկ տարի տևած դիվանագիտական փոխհրաձգությունը վերջին ամիսներին մարել է, կողմերն արդեն առավել հաճախ խոսում են բարեկամության և համատեղ նախագծերի մասին։ Դեռևս հոկտեմբերի 30-ին Իլհամ Ալիևը հրահանգել էր Ադրբեջանի կառավարության պահուստային ֆոնդից 14 միլիոն մանաթ (ավելի քան 8 միլիոն դոլար) հատկացնել Զանգելանի շրջանի Աղբենդ գյուղից (Արաքս գետի վրայով) դեպի Իրան տանող կամրջի շինարարության համար։ Կամուրջը Ադրբեջանի հիմնական տարածքը (Իրանով) Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող ճանապարհի մի մասն է։ Այս ճանապարհը ամբողջությամբ շրջանցում է Հայաստանը։ «Ուրախ եմ, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում համաձայնեցվել է Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու երթուղին», - երեկվա հանդիպման ժամանակ նշել է Ալիևը՝ վստահություն հայտնելով, որ նախագիծը «կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ուղղություններից մեկը»։ Արդյունքում Ադրբեջանը կունենա երկու երթուղի՝ մեկը Աստարայով, մյուսը արդեն Աղբենդով։ Ըստ Ալիևի՝ «երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրների՝ մեր հարևանների և գործընկերների համար»։ Իրանի նախագահը հավելել է՝ «երկու երկրների շահերը բավարարում են միմյանց, ինչը երաշխավորում է Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը և վերացնում այն մտահոգությունները, որոնք առկա էին այս ոլորտում»: Վերացվելիք «մտահոգությունները», ամենայն հավանականությամբ, վերաբերում են Սյունիքի մարզով անցնող ճանապարհի և դրա հնարավոր ապաշրջափակման ֆորմատին․ Թեհրանը մինչ այս պարբերաբար հայտարարում էր, որ «թույլ չի տա սահմանփակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ»։ Դա նախկին ԽՍՀՄ սահմաններ, որը մինչ օրս Հայաստանի կողմից վերահսկվում է ռուսաստանյան սահմանապահների կողմից։ ФСБ-ն, Զանգեզուրը և հին ասացվածքը 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող ճանապարհը, որը արդեն 30 տարի է՝ ամբողջությամբ շրջափակված է, հայ-ադրբեջանական բանակցությունների կնճռոտ հարցերից մեկն էր։ Ադրբեջանը և Թուրքիան, Մեղրիի ճանապարհի մասին խոսելիս, օգտագործում էին «միջանցք» բառը և ակնարկում տարանցման պարզեցված (օրինակ՝ առանց մաքսակետի տեղադրման) ընթացակարգերի անհրաժեշտության մասին։ Երևանը հակադարձում էր՝ այդ տերմինի գործածումը վկայում է Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների մասին, միջանցքային տրամաբանություն լինել չի կարող, ապաշրջափակվելիք բոլոր ճանապարհները պետք է գտնվեն այն երկրների սուվերենության ներքո, որոնցով անցնում են։ Սկզբում Բաքուն՝ հղվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, փորձում էր հավասարության նշան դնել Մեղրիով անցնող ճանապարհի և Լաչինի միջանցքի միջև։ Եթե Զանգեզուրի միջանցքը չլինի, չի լինի նաև Լաչինի միջանցքը՝ հայտարարում էր Իլհալ Ալիևը։ Մոսկվայից հղվում են եռակողմ հայտարարության 9-րդ կետին, համաձայն որի Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Ռուսաստանի ԱԴԾ (ФСБ) սահմանապահ ծառայության մարմինները»: Հայաստանից հակադարձում էին՝ համատեղ հայտարարության մեջ հիշատակվող միակ միջանցքը Լաչինինն է, այլ միջանցք լինել չի էլ կարող։ Երևանը պնդում էր անցակետի և մաքսակետի տեղադրման անհրաժեշտության վրա՝ հավաստիացնելով, որ պատրաստ է քննարկել մաքսային և սահմանային ընթացակարգերը պարզեցնելու հարցը։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները արդեն վաղուց չեն գործում, Լաչինի միջանցք էլ չկա, բայց Մեղրիի ճանապարհի շուրջ խմորումները դեռ շարունակվում են։ «Ցանկանում եմ հիշեցնել, որ հայտարարությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնի ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը», - երեկ հայտարարել էր Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Հայաստանի ԱԳՆ-ից արձագանքել են՝ Հայաստանը երբևէ, որևէ փաստաթղթով չի համաձայնվել իր սուվերենության որևէ սահմանափակման, և իր սուվերեն տարածքի որևէ հատվածի վրա երրորդ երկրի վերահսկողություն հաստատվել չի կարող։ «Հայաստանի կառավարությունը վերջերս հրապարակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի հիմնարար սկզբունքներից ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով պետք է իրականացնի սահմանային, մաքսային հսկողություն։ ՀՀ ԱԱԾ-ում վերջերս ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի խնդիրը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման դեպքում այդ կոմունիկացիաների ինչպես նաև դրանցով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգության ապահովումն է», - նշել է Անի Բադալյանը։ Թե ինչպես է Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ազդելու Հայաստանի ապաշրջափակման վրա՝ պարզ չէ։ Երևանը ակնկալում էր, որ Մեղրիի ճանապարհի վերագործարկման հետ մեկտեղ պետք է վերագործարկվեն նաև Ադրբեջանի տարածքով անցնող՝ մասնավորապես, Հայաստանը Ռուսաստանին կապող ճանապարհները։ Ադրբեջանից հայտարարում են, թե հրաժարվելով «Զանգեզուրի միջանցքից»՝ Հայաստանը հրաժարվել է նաև տարածաշրջանային մյուս հաղորդակցություններից։ Ադրբեջանական Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սամեդ Սեիդովը օրեր առաջ X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գրել էր․ «Մի հին արևելյան ասացվածք կա՝ «որևէ մեկը մարդու համար այնքան խնդիր չի կարող ստեղծել, որքան ինքը՝ մարդը»։ Հայաստանն առաջնորդվեց հենց այս տրամաբանությամբ՝ հրաժարվելով «Զանգեզուրի միջանցքից» և կորցնելով տարածաշրջանային տրանսպորտային ցանցին մաս կազմելու վերջին հնարավորությունը»։ Բաքուն Երևանից գրավիչ է «Իրանա-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման առաջին նշույլները ի հայտ եկան ամռանը, երբ հուլիսի 5-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ժամանեց Բաքու և հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկխոսությունը հաջողությամբ պսակվեց, փոխվեց հռետորաբանությունը, դադարեցին փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները», - հոկտեմբերի վերջին հրապարակված հոդվածում գրում էր «Քարնեգի» կենտրոնի փորձագետ Նիկիտա Սմագինը։ Ըստ նրա՝ հենց Աբդոլահիանի այցից հետո էր, որ երկու երկրների պետական լրատվական գործակալությունները հայտարարեցին Բաքվում և Թեհրանում թղթակցական կետեր բացելու մասին և պայմանագիր ստորագրեցին Աստարա գետի վրայով անցնող ավտոմոբիլային կամրջի շինարարությունն ավարտին հասցնելու հարցով։ «Սեպտեմբերին արդեն Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարեց, որ իր երկիրը Իրանից դրական ազդակներ է ստանում։ Իսկ նրանից հետո, երբ Բաքուն կարողացավ հասնել Լեռնային Ղարաբաղի հայկական չճանաչված հանրապետության պաշտոնական լուծարմանը՝ Թեհրանի հետ կոնֆլիկտն, ըստ էության, սպառվեց»։ Փորձագետի կարծիքով, Իրանը վերջին շրջանում վերանայել է իր մոտեցումները՝ հասկանալով, որ Կովկասում նոր իրավիճակ է ձևավորվել․ «Թեհրանին սպառնում էր պարտված երկրի հետ դաշինքի մեջ հայտնվելը մի իրավիճակում, երբ տարածաշրջանում այլևս գերակա դեր ունեին իր հանդեպ թշնամաբար տրամադրված Բաքուն և Անկարան»։ Թեհրանն, ըստ նրա, Ադրբեջանի և Հայաստանի միջև ի վերջո ընտրություն է կատարել հօգուտ Բաքվի։ Այստեղ կարևոր էին ոչ միայն աշխարհաքաղաքական շահերը (հայ-ամերիկյան սիմվոլիկ զորավարժություններ և այլն), այլև տարածաշրջանային տարանցիկ ծրագրերին մասնակցելը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տեսանկյուններից ելնելով։

Россия сама уходит с Южного Кавказа - глава Армении

Россия сама уходит с Южного Кавказа - глава Армении

Зависимость Армении в сфере безопасности только от одной страны, а именно России, была "стратегической ошибкой". В интервью изданию La Repubblica, которое в воскресенье также показали по армянскому телевидению, премьер-министр Никол Пашинян подверг критике российский миротворческий контингент в Нагорном Карабахе, заявив, что тот не выполняет свою задачу. "Архитектура безопасности Армении на 99,99% была связана с Россией, в том числе и в сфере приобретения оружия и боеприпасов. Но сегодня, когда Россия сама нуждается в оружии и боеприпасах, понятно, что даже если бы она захотела, не смогла бы обеспечить потребности Армении в сфере безопасности", – заявил, в частности, Пашинян. По его словам, Армения "вкусила горькие плоды" этой стратегической ошибки и только сейчас пытается "диверсифицировать" свою стратегию в сфере безопасности. По всей видимости, Пашинян имел в виду кампанию осени 2020 года, в ходе которой Азербайджану удалось вернуть значительные территории, около 30 лет пребывавшие под контролем армянских сил. Также Пашинян высказал мнение, что Россия, вероятно, сама уходит с Южного Кавказа. "По сути, Россия уже достаточно давно находится в нашем регионе, на Южном Кавказе. Но мы видели ситуации, когда в один день, один месяц или один год Россия просто ушла и покинула Южный Кавказ... есть процессы, которые, конечно, приводят к такой мысли, что может повториться тот же сценарий, что однажды мы просто проснемся и увидим, что России здесь нет", – заявил премьер Армении. Он отметил, что ряд комментаторов в России утверждают, что некие западные силы подталкивают Ереван к разрыву с Россией, но, по его мнению, "Россия сама уходит из региона в силу тех шагов, которые она предпринимает или не предпринимает". В этой связи Пашинян отметил, что российские миротворческие силы, введённые в регион осенью 2020 года, не контролируют Лачинский коридор, который должен был связывать Армению с остающейся под контролем этнических армян территорией Нагорного Карабаха. Почти год, однако, эта дорога фактически перекрыта – сначала подконтрольными азербайджанским властям активистами, а затем и официальным Баку. "Лачинский коридор, который должен был находиться под контролем российских миротворцев, не находится под контролем российских миротворцев. Почему? Причин может быть две: либо Российская Федерация не может, либо не желает сохранять контроль над Лачинским коридором. И то, и другое, на наш взгляд, проблематично", – сказал Пашинян. Высказывания главы правительства Армении прозвучали на фоне нового обострения ситуации на армяно-азербайджанской границе, а также в Карабахе. Армения остаётся членом военного союза ОДКБ, объединяющего Россию и ряд других стран, однако сотрудничество в его рамках фактически заморожено – Армения отказалась от проведения учений ОДКБ на своей территории, а в прошлом году на саммите организации в Ереване отказалась подписать совместные документы, заявив, что союзники не предоставили Армении достаточной поддержки в ситуации вокруг Карабаха.

Վաշինգտոնում բանակցում են, Ղարաբաղում ու Երասխում՝ կրակում

Վաշինգտոնում բանակցում են, Ղարաբաղում ու Երասխում՝ կրակում

Վաշինգտոնում մեկնարկած եռօրյա բանակցությունների ֆոնին Ստեփանակերտն ու Բաքուն մեղադրում են միմյանց հրադադարը խախտելու մեջ։ Երևանից հայտարարում են՝ ադրբեջանական ստորաբաժանումները կրակել են Երասխում կառուցվող հայ-ամերիկյան գործարանի վրա։ ականներ են արձակել Մարտակերտի ուղղությամբ 21։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը 60 մմ տրամաչափի ականանետից 2 ական են արձակել Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի, ժամը 21:30-ի սահմանում՝ մեկ ական Ճանկաթաղի ուղղությամբ՝ գրել է Ղարաբաղի պաշտպանության բանակը։ «Հայկական կողմը կորուստներ չունի»։ Ավելի վաղ Ստեփանակերտից հաղորդել են, որ Ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մարտակերտի շրջանի ուղղությամբ, կիրառվել է նաև ականանետ։ Հրադադարի խախտման մասին տեղեկացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ «Ադրբեջանի ԶՈւ-ն հրադադարը հերթական անգամ խախտել է այն հատվածում, որտեղ հունիսի 22-ին հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Մհեր Կամոյի Հակոբյանը», - հավելել է Ղարաբաղի ՊԲ-ն։ Բաքուն վիրավոր ունի «Ժամը 20:05-ին հայկական կողմը գնդակոծել է Աղդամի շրջանի Գալայչըլար գյուղի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, վիրավորվել է ադրբեջանական բանակի զինծառայող Բաքիրով Ալի Շյուքյուր օղլին», - գրել է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։ Վիրավորի հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում՝ հավելել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ շարունակելով․ «Ադրբեջանական ստորաբաժանումները պատասխան միջոցներ են ձեռնարկել նշված ուղղությամբ»։ Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի պնդումը, թե ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: կրակում են Երասխի գործարանին Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է՝ ժամը 13:15-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Երասխում կառուցվող հայ-ամերիկյան գործարանի ուղղությամբ։ Կառուցապատող ընկերությունը՝ «GTB Steel Eraskh»-ը, հրապարակել է կրակոցների կադրերը, որոնցում երևում է՝ ինչպես են գնդակոծվում մետալուրգիական գործարանի շինհրապարակում աշխատող մեքենաները։ Շինարարները դուրս են գալիս, նրանց մի մասը փորձում է թաքնվել մեքենաների հետնամասում, մի մասը վազում է դեպի պատը։ Արդեն երկու շաբաթ է՝ հայկական կողմը պարբերաբար հաղորդում է Երասխում (Նախիջևանի սահմանից մոտ 800 մետր հեռավորության վրա) կառուցվող գործարանի ուղղությամբ կրակոցների մասին։ Հունիսի 14-ին այնտեղ վիրավորվել են շինարարներ՝ Հնդկաստանի քաղաքացիներ Մուհամադ Ասիֆը և Միրհասան Սահաջանը։ Հետագայում օտարերկյա դիվանագետներ էին այցելել տեղանք։ Գնդակոծությունները, սակայն, շարունակվել են։ Վաշինգտոնում բանակցում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մեկնել են Վաշինգտոն։ Ժամը 14։00-ին սկսվել է ԱՄՆ պետքարտուղարի և ՀՀ արտգործնախարարի հանդիպումը, 40 րոպե անց՝ պետքարտուղարի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը։ Ժամը 18։00-ին Արարատ Միրզոյանը, Էնթոնի Բլինքենը և Ջեյհուն Բայրամովը եռակողմ բանակցություններ են վարել։ Քիչ առաջ մեկնարկել է նաև Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը։ Արտգործնախարարների վաշինգտոնյան բանակցությունները երեք օր են տևելու՝ մինչև հունիսի 29-ը։ Օրակարգը չի հրապարակվել, վաշինգտոնյան նախորդ բանակցությունների բովանդակության մասին կարելի է կարդալ այստեղ։ Բլինքենի հետ երկկողմ հանդիպումներից հետո Երևանն ու Բաքուն հանդես են եկել հաղորդագրություններով։ Հայաստանի արտգործնախարարությունից տեղեկացրել են՝ հանդիպման ընթացքում «կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի և 1975թ. քարտեզի վրա, սահմանից զորքերի հետքաշումը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը․․․ մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերի շուրջ․․․ Միրզոյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը․․․»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդել է՝ կողմերը քննարկել են «խաղաղության գործընթացը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները, տարածաշրջանային իրավիճակը․․․ Բայրամովը ասել է, որ Հայաստանի կողմից եղել են խաղաղ գործընթացին խոչընդոտելու փորձեր, մի շարք սադրիչ քայլեր, և նկատել՝ խաղաղության գործընթացի հաջող ավարտի համար կարևոր է ձեռնպահ մնալ այդ քայլերից, Հայաստանի զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի տարածքներից, ․․․պահպանել տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ինչպես խոսքով, այնպես էլ գործով»։ Մինչ այս Ստեփանակերտից հաղորդել են, որ Ղարաբաղի լիակատար (այդ թվում՝ հումանիտար) շրջափակումից տասը օր անց՝ հունիսի 25-ին, ադրբեջանցի սահմանապահները առաջին անգամ Կարմիր խաչին թույլ են տվել պաշարված տարածից դուրս հանել ծանր հիվանդներին։ Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է՝ պարեն և դեղեր չեն մատակարարվում, մարդկանց տեղաշարժն արգելված է, գազ արդեն վաղուց չկա։ տե՛ս Բանակցություններին ընդառաջ Ալիևը սպառնում է, Լաչինը՝ փակվում բետոնով տե՛ս Ղարաբաղի հայերը չեն ցանկանում ներքին հարց լինել