Օնիկ Գասպարյանը, այնուամենայնիվ, ազատված է ԳՇ պետի պաշտոնից
Սահմանադրության համապատասխան ընթացակարգով ԳՇ նոր պետ կնշանակվի։
Սահմանադրության համապատասխան ընթացակարգով ԳՇ նոր պետ կնշանակվի։
Նախագահը երեկ որոշել էր չստորագրել Գասպարյանի պաշտոնանկության հրամանը, ինչպես նաև այն չէր ուղարկել Սահմանադրական դատարան։
Նախագահի առարկությունները՝ կապված ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանի հետ, չեն պարունակում որևէ իրավական հիմք և հիմնավորում, «Հ1»-ի հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Նախագահի ներկայացրած առարկությունները, ըստ էության, չեն պարունակում որևէ իրավական հիմք և հիմնավորում: Սա ոչ թե գնահատական է, այլ տեքստը ով էլ դիտարկի՝ կարող է միանգամից արձանագրել. իրավական որևէ հիմք վկայակոչված է, բայց հիմնավորումը բացակայում է: Ընդ որում՝ վկայակոչված է կոնկրետ օրենքի անունով, որ այս օրենքում չկա ազատման հիմք, բայց այդ օրենքում ազատման հիմքը կարգավորված է այլ օրենքով: Բարդ եմ պատկերացնում, թե Սահմանադրական դատարան ինչ հարցով պետք է դիմի և ինչ հիմնավորմամբ, որն ամենակարևորն է, և եթե զուտ իրավական առումով կանխատեսելիության մասին խոսենք, ինձ թվում է՝ ելքը ակնհայտ է: Իրավական կարգավորումները պահանջում են միանշանակ հաստատում նման ներկայացված առաջարկին»,- նշել է պաշտոնյան: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի առարկություններն անհիմն էին համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջինիս աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև իրավապաշտպանական մի շարք ՀԿ-ներ։ Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 27-ին իր առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատման հրամանագիրը։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն Epress.am-ի հետ զրույցում նշել է, որ, ըստ գործող Սահմանադրության, նախագահը պաշտոնից ազատման հրամանագրի դեպքում առարկություններ հայտնելու որևէ հիմք չունի, քանի որ սա օրենսդրական նախագիծ չէ, որը կարող է հակասել կամ չհակասել Սահմանադրությանը։ թարմացում․ Տվյալ հրապարակումն Epress.am-ը վերատպել էր Հանրային հեռուստաալիքի կայքից։ Սակայն կարճ ժամանակ անց այն հեռացվեց։ Կապ հաստատեցինք Արդարադատության նախարարության հետ՝ նախարարի հայտարարության իրական լինելը ճշտելու համար։ Մեզ խոստացան ավելի ուշ զանգահարել։ Ւսկ ավելի ուշ նախարարության ներկայացուցիչն ասաց՝ քանի որ Հանրայինը նյութն արդեն հեռացրել է, խնդրում ենք Epress-ից ևս հեռացնել։ Թղթակիցն իր գործընկերների հետ քննարկեց տվյալ հեռախոսազրույցը և որոշեց կրկին զանգահարել գերատեսչություն, սակայն այս անգամ հեռախոսազանգերին արդեն չէին պատասխանում։ Քիչ անց հաղորդվեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են։
На вопрос о том, в какой мере в сложившейся напряженной политической ситуации переоценены риски, связанные с возможным...
«Անձի նշանակումը սահմանադրական կամ հակասահմանադրական լինել չի կարող»
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 89 կողմ ձայներով ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության․․․
Парламент Армении 89 голосами «за» принял проект поправок к Конституции. Он был представлен депутатами от...
«Կարծում եմ՝ գուցե այս ընկալումն է, որ մեզ բերել է որոշակի խնդիրների, բայց հիմա ես եկել եմ այն համոզման․․․
Гражданин Республики Армения должен считать конституцию своей», – заявил премьер-министр, добавив, что в новой...
Ըստ առաջարկի, ՍԴի նախագահն ու այն անդամները, որոնք նշանակվել են 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց առաջ, դադարում են պաշտոնավարել։
Բաղրամյան պողոտայի բարիկադների վրա «Ոչ թալանին», «Դեմ ենք հոսանքի թանկացմանը» գրառումների կողքին երեկ ավելացվել էին նաև մեջբերումներ Սահմանադրության...
Protesters occupying central Baghramyan Avenue in Yerevan celebrated Armenian Constitution Day on Sunday, July 6. At various times during the day, demonstrators read excerpts from the RA Constitution, stating...