2026, 2 June, Tuesday
Tag

#մանկություն

Տղաները խաղ են ուզում

Տղաները խաղ են ուզում

Օրեր առաջ պատանի սպորտսմեններից մի քանիսը փնտրել են խաղ ու ջարդել Գեղակերտի միջնակարգ դպրոցի բոլոր պատուհանները

Чемпионы бьют не только рекорды

Чемпионы бьют не только рекорды

«Да, школа нам не нравится, но мы бы не хотели, чтобы об этом узнали соседние деревни», — говорит один из спортсменов, пока мы ждем начала занятий.

Սա երեխաների օրը չէ, ոչ էլ երեխաներին նվերներ գնելու և զբոսայգիներ տանելու օրն է

Սա երեխաների օրը չէ, ոչ էլ երեխաներին նվերներ գնելու և զբոսայգիներ տանելու օրն է

Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է Խնդրում եմ ուշադրություն դարձրեք օրվա անվանման վրա: Սա երեխաների օրը չէ, ոչ էլ երեխաներին նվերներ գնելու և զբոսայգիներ տանելու օրն է, ինչն իհարկե չի նշանակում, որ չպետք է նվերներ գնել նրանց համար և լավ ժամանակ անցկացնել նրանց հետ: Այնուամենայնիվ, այս օրը նրա մասին է, որ աշխարհում, այդ թվում մեր երկրում կան բազմաթիվ երեխաներ, որ պաշպանության կարիք ունեն: Նրանք կարիք ունեն որակյալ կրթության և առողջապահության: Նրանք նաև կարիք ունեն արժանապատիվ մանկության և հարգանքի մեծահասակների, այդ թվում իրենց ծնողների, ինչպես նաև հենց իրենց հասակակիցների կողմից: Շատ երեխաներ իրենց կենսաբանական ընտանիքներում մեծանալու կամ նոր ընտանիք գտնելու կարիք ունեն: Այո, շատ երեխաներ կարիք ունեն նաև պաշտպանության ընտանեկան՝ հոգեբանական և ֆիզիկական բռնությունից և պետությունը այստեղ մեծ դեր և պարտականություն ունի ապահովելու այդ պաշտպանությունը՝ դեն նետելով այսպես կոչված «ներընտանեկան խնդիրներին չխառնվելու» արատավոր սովորույթը, որոնք հաճախ աղետալի ելքեր են ունենում: Ցանկացած երեխա պետք է պաշտպանված լինի մեր երկրում, այդ թվում ընտանեկան կամ ոչ ընտանեկան բռնությունից: Երեխաները նաև զարգանալու հավասար հնավարությունների կարիք ունեն, ինչը կրկին պետության պարտավորությունն է, որը ջանք չպետք է խնայի ստեղծելու համապատասխան միջավայրեր ինչքան հնարավոր է շատ համայնքներում: Վերջին տարիներին իհարկե շատ բան է արվել երեխաների պաշտպանության ուղղությամբ, բայց ավելի շատ էլ դեռ անելիք կա: Եկե՛ք պաշտպանենք երեխաներին և հոգանք նրանց բոլոր կարիքները` ապահովելով երջանիկ մանկություն և արժանապատիվ մեծահասակ քաղաքացիներ դառնալու հնարավորություն: պատգամավոր Արսեն Թորոսյան