Առցանց Հայաստան․ Կազինոներ, տեղական սերիալներ, սեքս-սթրիմինգներ
Google-ում ամենահաճախ որոնվող 20 բառերից չորսը բուքմեյքերների անուններ են․․․․
Google-ում ամենահաճախ որոնվող 20 բառերից չորսը բուքմեյքերների անուններ են․․․․
10 օր տևողությամբ We Are One փառատոնի շրջանակներում աշխարհի 20 հանրահայտ կինոփառատոնների ֆիլմերը անվճար հասանելի կլինեն յութուբում։ Համավարակային մեկուսացման պայմաններում Յութուբը հայտարարել է We Are One կինոփառատոնի մեկնարկի մասին։ Անվճար օնլայն փառատոնը կսկսվի մայիսի 29-ին և կշարունակվի մինչև հունիսի 7-ը։ We Are One-ին միացել են Սանդենսը, Բեռլինի, Կաննի, Տորոնտոյի, Տոկիոյի, Տրիբեկայի, Երուսաղեմի, Վենետիկի և այլ կինոփառատոններ։ Կներկայացվի այս տարվա համար նախատեսված ողջ ծրագիրը։ Թվային փառատոնի շրջանակներում կցուցադրվեն ծրագրային լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերը, վավերագրական հոլովակները, երաժշտությունն ու խոսակցությունները։ Իրադարձության օրակարգը շուտով կհրապարակվի Յութուբում։ «Բոլորիս տանը մնալու ամենաոգևորիչ ասպեկտն ամենամյա միջոցառումներն ու իրադարձությունները միասին կազմակերպելու փորձառությունն է»,- նշել է Յութուբի բիզնես ղեկավար Ռոբերտ Քինսըլը։ Փառատոնի ողջ հասույթը կտրամադրվի Առողջության համաշխարհային կազմակերպության՝ COVID-19 Համերաշխության հիմնադրամին։ «Հաճախ է խոսվում ֆիլմերի՝ մարդկանց ոգևորելու և անկախ սահմաններից ու տարբերություններից միավորելու ներուժի մասին։ Դա երևի հենց այն է, ինչի կարիքն այժմ ունի աշխարհը»,- ասել է Ջեյն Ռոզենտալը՝ Տրիբեկա կինփառատոնի հիմնադիր տնօրենը։
Կանոնները խախտողները չեն կարողանա գումար աշխատել գովազդի միջոցով, տեսանյութերը կարող են ջնջվել, ալիքը կարող է արգելափակվել։