Արեգակնային ակտիվությունը վախենալու չէ մարդկանց համար
Չկան ապացույցներ, որ մագնիսազգայունությունը կապ ունի Արևի հետ։
Չկան ապացույցներ, որ մագնիսազգայունությունը կապ ունի Արևի հետ։
Այսօր մեկնարկած տիեզերական առաքելության նպատակն է հողի նմուշներ բերել Լուսնի Երկրից անտեսանելի կողմից։
Մարդկության պատմության ընթացքում Երկրի ուղեծիր մեկնած տիեզերագնացների մեծ մասը տղամարդիկ են եղել։ Վերջերս արված հետազոտությունների համաձայն՝ դեպի Մարս ուղևորության համար առավել նպատակահարմար է, որ անձնակազմը բաղկացած լինի միայն կանանցից: Այստեղ խոսքը բնավ գենդերային հավասարության մասին չէ։ Գիտնականները վստահեցնում են՝ կանայք ավելի արդյունավետ կլինեն երկարաժամկետ առաքելության համար։ Նրանք զգալիորեն ավելի քիչ ռեսուրսների կարիք կունենան․ մեկ քառորդով պակաս կալորիա, գրեթե մեկ երրորդով պակաս թթվածին և 18%-ով ավելի քիչ ջուր սպառելով նրանք կարող են անել նույն աշխատանքը, ինչ տղամարդիկ: 1959 թվականին ԱՄՆ բրիգադային գեներալ Դոնալդ Ֆլիկինգերը և բժիշկ Ռենդոլֆ Լավլեյս II-ը առաջարկեցին տիեզերք ուղարկել կանանց: Լավլեյսը պնդում էր, որ կանայք ավելի թեթև են և ավելի քիչ թթվածին են սպառում: Սակայն NASA-ն և ԱՄՆ Ռազմաօդային ուժերը մերժեցին այս առաջարկը։ Չորս տարի անց պատմության մեջ առաջին անգամ ուղեծիր մեկնծ կին տիեզերագնաց Վալենտինա Տերեշկովան: Ավելի ուշ՝ 2000 թվականին, ամերիկացի ինժեներ Ջեֆրի Լենդիսը կրկին անդրադարձավ այս հարցին` առաջարկելով արմատական մոտեցում. «Եթե մարդկանց նպատակը Մարս ուղևորվելն է, ապա տրամաբանական է, որ առաքելությունն իրականացնի կանանց անձնակազմը»: Վերջերս տարբեր երկրներից գիտնականների մի խումբ վերադարձավ այս առաջարկին և այն հիմնավորեց թվերով։ Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) հետազոտողները հաշվարկել են, որ միջին վիճակագրական կին տիեզերագնացը 26%-ով ավելի քիչ կալորիա, 29%-ով ավելի քիչ թթվածին և 18%-ով ավելի քիչ ջուր կսպառի, քան տղամարդ տիեզերագնացը: Տարբերությունն էական է հատկապես երկար թռիչքների դեպքում։ Այսպիսով, եթե դեպի Մարս առաքելությունը տևի երեք տարուց մի փոքր պակաս (1080 օր), ինչը միանգամայն հավանական է, ապա չորս կանանցից բաղկացած անձնակազմին 1700 կգ-ով պակաս սնունդ կպահանջվի, քան տղամարդկանց: Իսկ դա SpaceX Falcon Heavy ծանր հրթիռի կրողունակության մոտ 10%-ն է կազմում։ Այսինքն՝ հնարավոր կլինի ավելի շատ գիտական և այլ օգտակար սարքավորումներ վերցնել, գրում է ZME Science-ը։ Ինչ վերաբերում է մասնագիտական առաջադրանքների կատարման արդյունավետությանը, ապա այստեղ հետազոտության հեղինակները սահմանափակվում են Լենդիսի խոսքերին հղվելով. «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ միայն կանանցից բաղկացած կոլեկտիվները միջանձնային խնդիրների կոնֆլիկտային լուծման շատ ավելի քիչ նախատրամադրվածություն ունեն և, անկասկած, ավելի հակված են իրավիճակը հաղթահարել՝ առանց բռնության դիմելու»։ Դեպի Մարս ուղևորության ժամանակ, որտեղ անձնակազմը պետք է երկու-երեք տարի ապրի նեղ սենյակներում, միջանձնային կոնֆլիկտները կարող են մեծ խնդիրներ առաջացնել: Բազմաթիվ սոցիոլոգիական հետազոտություններ ցույց են տալիս, որ կանայք, ընդհանուր առմամբ, ավելի համագործակցող են և ավելի քիչ են ենթարկվում հիերարխիկ սոցիալական կառույցների ազդեցությանը:
Այս օբյեկտի հետազոտությունները շարունակվելու են տարիներով՝ մեր առաջ բացելով Արեգակնային համակարգի ստեղծման գաղտնիքներ․․․
Մոտ 170 մետր լայնությամբ տիեզերական օբյեկտին հարվածել է 750կգ քաշով DART զոնդը, որից հետո աստղակերպի ուղեծիրը փոխվել է․․․
Տիեզերք ուղարկված «Ջեյմս Ուեբ» աստղադիտակով հաջողվել է հետևել և նկարել Յուպիտերը, դրա արբանյակները և մի քանի աստղակերպեր․․․
Parker-ը գտնվում է Արեգակից 8.5 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Սա աստղին մոտենալու նոր ռեկորդն է։
Երաժշտությունը՝ «Տիեզերք» խմբի, պարը՝ «Միհր» թատրոնի․․․
Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ օգոստոսի 12-13-ին կարող եք ականատես լինել շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի: Ի՞նչ ենք հասկանում՝ ասուպային հոսք ասելով: Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ ինտենսիվ հոսքերը հայտնի են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր» անվանումով: Նման դեպքերում 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ինտենսիվ ասուպային հոսք: Ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է: Պերսեիդների ասուպային հոսքը սկսվում է հուլիսի 23-ին և ավարտվում օգոստոսի 22-ին, իսկ առավելագույն փուլը դիտվում է օգոստոսի 10-13-ին: Ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ և ծագում է անվանումը: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի, և սա տարվա ընթացքում ամենաակտիվ հոսքերից մեկն է: Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում, հայտնում է Բյուրականի աստղադիտարանի մամուլի քարտուղար Մելինե Ասրյանը։
Տեսանյութն ամփոփում է օգոստոսի 3-9-ը լրատվամիջոցների ուշադրությունը գրաված նյութերը։
Առկա տեսանյութերից կարելի է եզրակացնել, որ երկնաքարի անկումը տևել է մոտ 6 վայրկյան, իսկ պայծառությունը գերազանցել է Լուսնայինը 100 անգամ...
2020 CD3 անվանումը ստացած տիեզերական մարմինը Երկիր մոլորակի կողմից կլանվել է մոտ 3 տարի առաջ, Երկրի շուրջ լրիվ պտույտ գործում է 47 օրում։