Սոչիում հայաստանցին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Սոչիի շրջանային դատարանը Հայաստանի Հանրպետության
քաղաքացուն մեղավոր է ճանաչել սպանության մեջ:
Սպանությունը տեղի է ունեցել 2010 թվականի փետրվարի 22-ին: Այդ օրը մեղադրյալը հանդիպել է իր ընկերներին և նրանց սրճարան է հրավիրել, որտեղ էլ սկսվել է վեճը, հաղորդում է Yuga.ru-ն:
Վեճի ընթացքում, որը շարունակվել է կանգառում, դատապարտյալը դանակով հարվածել է ընկերոջը: Հարվածը ուղիղ սրտին է դիպչել:
Վիրավորվածը հենց նույն օրը մահացել է Սոչիի քաղաքային հիվանդանոցում:
Դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել կանխամտածված սպանություն կատարելու մեջ և դատապարտել է 7 տարի ազատազրկման: