2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Լատինաամերիկյան խոշորագույն ավիափոխադրողները կմիավորվեն

Լատինանամերիկյան երկու հզոր ավիափոխադրիչները` չիլիական LAN ընկերությունն ու բրազիլական TAM-ը, միավորվելու են `մեկ ընդհանուր ընկերություն ստեղծելու համար: Ընկերությունների միջև արդեն ստորագրվել է նրանց
մտադրությունը հաստատող փաստաթուղթ, հաղորդում է
France24 հեռուսատաալիքը:

TAM ընկերությունը պատասխանատու է բրազիլական ավիափոխադրումների 43%-ի համար: Ընկերությունը միջազգային Star Alliance դաշինքի անդամ է:

LAN ընկերությունը Լատինական Ամերիկայի առաջատար ավիափոխադրող ընկերություններից  է և Oneworld ընկերության անդամ:

Եթե երկու ընկերությունների միջև գործարքը կնքվի, ապա նոր ավիափոխադրող ընկերություն կստեղծվի, որը չվերթներ կիրականացնի 23 երկիր` 115 ուղղություններով:  Ընկերությունը ոչ միայն բեռներ է տեղափոխելու, այլև ուղևորների: Նորաստեղծ ընկերությունը 40 հազար աշխատատեղ է ունենալու: