2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանում սանձարձակ գներ են

Հայաստանում արձանագրվող գնաճային երևույթները արդեն դուրս են եկել վերահսկողությունից, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

ԱՎԾ-ի երեկ հրապարակած տեղեկանքի համաձայն` այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատ արձանագրվել է 10.6 տոկոս գնաճ:

Սա վերաբերում է ընդհանրապես սպառողական գներին: Իսկ ահա միայն պարենային ապրանքների գները անցած տարվա հունվարի նկատմամբ աճել են ավելի քան 17 տոկոսով: Անցած տարվա դեկտեմբերի համեմատ սպառողական գները աճել են 2.8 տոկոս: Նշենք, որ 2010 թվականի հունվարին 2009-ի դեկտեմբերի նկատմամբ գրանցվել էր 1.7 տոկոս գնաճ, 2009-ի հունվարին 2008-ի համեմատ` 1.2 տոկոս գնաճ: Մինչև երբ կշարունակվի այս երևույթը և մինչև ուր կարող են աճել գները Հայաստանում` այլևս դժվար է կանխատեսել: