2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Հայաստանցի երկրպագուները Ռուսաստան-Հայաստան հանդիպմանը կհետևեն Օպերայի տարածքում

Հունիսի 4-ին Երևանի քաղաքապետարանը կազմակերպելու է Ռուսաստան - Հայաստան ֆուտբոլային հանդիպման ուղիղ հեռարձակման մասսայական դիտում  Ֆրանսիայի հրապարակում /Օպերային հարող տարածք/: Հանդիպումը կայանալու է Սանկտ Պետերբուրգում:

Այս առիթով Facebook սոցիալական կայքում էջ է ստեղծվել, որով բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում են մասնակցելու այդ միջոցառմանը:

«Խնդրում ենք բոլորին հրավիրել Ձեր ընկերներին Ֆէյսբուքի այս միջոցառմանը` պատշաճ մակարդակով այն իրազեկելու համար: Հաղթելու ենք ՄԻԱՍԻՆ», - ասված է էջում տեղադրված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում կայացած Հայաստան-Ռուսաստան հանդիպումն աարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով: