2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Սերժ Սարգսյանը պարգևատրել է ՌԴ նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հրամանագրով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարգևատրվել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերի ամրապնդման,  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:

Այս մասին այսօր առավոտյան հաղորդել է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: