2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահն աշխատանքի կանցնի հունվարին. աղբյուր

ԵԱՀԿ Մինսկի Խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Ժակ Ֆորն իր լիազորությունների կատարմանը կանցնի հունվարին, հայտնում է Trend-ը` հղում կատարելով ֆրանսիական իր աղբյուրներին:

Նա կփոխարինի Մինսկի խմբի ներկայիս համանախագահ Բերնար Ֆասյեին, ով մինչ տարվա վերջ կավարտի իր առաքելությունը:

Ֆասյեն մտադիր է իր վերջին այցելությունը կատարել տարածաշրջան նոյեմբերի վերջին:

Ժակ Ֆորը ներկայումս հանդիսանում է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպանը: