Իլհամ Ալիևը ապաստան չի տրամադրել վրացի լրագրողին
Վրացի լրագրող, «Մետրո» թերթի խմբագիր Լազո Լազարեիշվիլին Իլհամ Ալիևից ժամանակավոր ապաստան է խնդրել Ադրբեջանում:
Բաքվում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ այդ քայլին նրան դրդել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան ներկայացրած բողոքի կապակցությամբ Վրաստանում իր հանդեպ կիրառվող ճնշումները: Այս հայցերը կապված են պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքի համաձայն 2009 թվականին Լազարեիշվիլիի ձերբակալության և 9 ամսվա ազատազրկման դատապարտման հետ:
«Ինձ մշտապես հետապնդում են անհայտ մարդիկ, որոնք նախազգուշացնում են, որ եթե ես հետ չվերցնեմ բողոքս, ապա ավելի վատ կլինի: Նրանք որպես ոստիկանության աշխատակից են ներկայանում: Ես դիմեցի ՆԳՆ, սակայն 15 րոպե անց այդ մարդիկ կրկին հայտնվեցին սպառնալիքներով»,- պատմել է Լազարեիշվիլին:
Նա հույս ունի ժամանակավոր ապաաստան ստանալ Ադրբեջանում մինչ Եվրադատարանը կստիպի Վրաստանի իշխանություններին լրագրողին անվտանգության երաշխիքներ տրամադրել:
Լազարեիշվիլին Վրաստանում է գտնվում հունվարի 4-ից և դեռևս պատասխան չի ստացել Ադրբեջանի նախագահից:
Իր հերթին, Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը հերքել է մասնագիտական գործունեության պատճառով իր հանդեպ իրականացվող հետապնդումների մասին «Մետրո» թերթի գլխավոր խմբագրի հայտարարությունը:
contact.az-ի փոխանցմամբ` 2009 թվականին խմբագրի ձերբակալությանը նախորդել է թերթի կողմից երկրի դատաիրավական համակարգում անցկացված հետաքննությունը, որի ընթացքում հայտնաբերվել է անկախ իրավաբանների դեմ հարուցված մոտ 30 քրեական գործ:
Մասնագիտությամբ իրավաբան Լազարեիշվիլին նաև հանդես էր գալիս որպես արբիտր իրավաբան` համատեղելով այն լրագրողական գործունեության հետ: Սակայն դատական լսումներից մեկի ժամանակ կողմերից մեկը, դժգոհ մնալով արբիտրի որոշումից, բողոք էր ներկայացրել Լազարեիշվիլիի դեմ ոչ միան քաղաքացիական դատարան, այլև դատախազություն: